ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Ե՞ՐԲ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈԳԵԲԱՆԸ


Հոգեբանը կարող է անհրաժեշտ լինել կամայական մարդու, անկախ սեռից, տարիքից, ընտանեկան և սոցիալական վիճակից: Գոյություն ունեն հոգեբանին դիմելու երկու հիմնական սկզբունքներ:

Առաջին սկզբունքը դա կյանքի ծանր իրավիճակների հետ կապված սուր վիճակներն են: Սովորաբար դրանք որոշակի ոչ անսովոր վիճակներն են, որոնց մարդը պատրաստ չի եղել, ինֆորմացիա չի ունեցել, թե ինչպես դրանց հակազդի, և երբ որ դրանք տեղի են ունեցել՝ չի կարողացել ինքնուրույն վերակառուցվել և շարունակել նորմալ ապրել:

Ի՞ՆՉ Է ՏԱԼԻՍ ՀՈԳԵԲԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅՈւՆԸ


Դիմելով արհեստավարժ հոգեբանի խորհրդատվությանը՝ Դուք կարող ենք ստանալ այնպիսի անկախ մասնագետի որակավորված օգնություն, ով չի հանդիսանում շահագրգիռ կողմ և կարող է նայելով Ձեր աչքերի մեջ ասել ճշմարտությունը:

Յուրաքանչյուր արհեստավարժ հոգեբան, երկարատև ուսուցում է անցնում, որպեսզի կարողանա հասկանալ մարդկային հոգու նրբությունները: Չնայած տեսությունների առատությանը և համալսարանում ուսման ջանասիրությանը՝ հոգեբանի համար ամենակարևորը մարդկանց օգնելու ցանկությունն է:

ԻՆՉՈւ՞ ԴԻՄԵԼ ՀՈԳԵԲԱՆԻ


Ցանկացած մարդ իր կյանքի ընթացքում, վաղ թե ուշ հանդիպում է այնպիսի դժվարությունների, որոնք նա չի կարողանում ինքնուրույն հաղթահարել: Դրանք կարող են լինել ինչպես անձնական կյանքում եղած դժվարություններ և անբաժան սիրուց ստացած տանջանքներ, այնպես էլ պրոբլեմներ ամուսնու, երեխաների, ղեկավարության կամ հարևանների հետ: Բոլորս էլ մարդ ենք, և բոլորս էլ բավարար չափով տարբեր ենք այն բանի համար, որ ժամանակ առ ժամանակ չգտնենք հպման կետեր միմյանց հետ: Նույնիսկ ամենամտերիմ մարդիկ կարող են օտարանալ, և այս դեպքերում Ձեզ անպայման անհրաժեշտ է մի յուրահատուկ մարդու օգնություն։

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈւՆԵՆՈւՄ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ


Ի՞նչ է տեղի ունենում հոգեթերապիայի ժամանակ: Ի՞նչ պետք է անել, խոսե՞լ, և ինչու՞ ու ինչպե՞ս է դա աշխատում: Հաճախ այս հարցերին պատասխան չի տրվում, ինչն էլ բազմազան կռահումների և առասպելների առիթ է տալիս:

Հաճախակի մարդիկ իրենց մեջ պատկերացնում են երկու տարբեր պատկերներ՝ «իմաստունի» կամ «գուրու - հոգեբանի», ով գիտի բոլոր հարցերի պատասխանները: Այս հոգեբանից սպասում են, որ նա «կլուսավորի» և «կկանգնեցնի ճշմարիտ ճանապարհի վրա»՝ ընդ որում մեկ կամ երկու հանդիպման ընթացքում:

ԻՆՉՈ՞Վ Է ՏԱՐԲԵՐՎՈւՄ ՀՈԳԵԲԱՆԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻՑ


Հոգեբան բառը հոգեբանություն բառի ածանցյալն է, որը կազմված է երկու բառերից՝ հոգի և բանել - գիտություն: Հոգեբանությունը՝ գիտություն է հոգու, մարդու հոգեկան գործունեության, օրինաչափությունների և զարգացման առանձնահատկությունների մասին: Դա այն գիտելիքներն ու փորձն է, որն այսօր ներկայացնում է գիտությունը «մարդկային հոգու գաղտնիքների» մասին՝ ինչպես է զարգանում, ձևավորվում և գործում հոգեկանը, ինչ պատճառով են առաջանում այս կամ այն շեղումները և խնդիրները:

9 ԱՌԱՍՊԵԼ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Եվ այսպես, եկեք լույս սփռենք այդ հանելուկային մասնագիտության տեր մարդկանց՝ հոգեբանների գործունեության իմաստի վրա:

Մեր հասարակության մեջ, որտեղ հոգեբանական գիտությունը նոր է սկսել ժողովրդականություն վայելել, շատ մարդիկ դեռևս շփոթմունքով են ընդունում «հոգեբան» բառը, կամ էլ աղոտ պատկերացում ունեն նրա աշխատանքի առանձնահատկությունների մասին:

Իսկ երբ ինչ-որ առարկայի մասին կա ինֆորմացիայի պակաս,