ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՄԱԼԽԱՍ - ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ


«Ես ապրում եմ, որ ջազ նվագեմ»:

Ինչու որոշեցի այս էջը նվիրել Լևոն Մալխասյանի՞ն: Հարցը տեղին չէ, որովհետև ամեն հայի համար պարզ է, որ «Հայտնի հայեր» էջը առանց Մալխասի, նման է անալի ճաշի:

Եվ այսպես... պարգևատրումները սովորաբար ունենում են ավելի շատ քաղաքական բնույթ, բայց ոչ այս դեպքում: Լևոն Մալխասյանը,

ՆՈՒՌ - ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆ


Քարտյե, Շանել, Շոպարդ,...,Նուռ: Այո, ես չեմ սխալվում, այդ մետրի անունն է Արման Դավթյան, սակայն նա ավելի շատ հայտնի է «Նուռ» մականունով: Այս անունը Ձեզ թվում է անծանո՞թ: Դա նշանակում է, որ Դուք մոդայից լուրջ հետ եք մնացել: Ամբողջ աշխարհը վաղուց արդեն ճանաչում է այս հայ ոսկերիչ-դիզայներին, որի ստեղծագործությունները հպարտությամբ են կրում այնպիսի հանրահայտ մարդիք, ինչպիսիք են՝ ԱՄՆ նախքին պետ.քարտուղար Մադլեն Օլբրայթը, մեծ բալերինա Մայա Պլիսեցկայան, ջազ-ռոքի արքա Էլ Ջեռռոն, երգիչ և դերասան Շերը, հայտնի թենիսիստ Անդրե Աղասսին և այլն:

ՇԵՐ - ՇԵՐԻԼԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ


«Երբևե ես 40 տարեկան էի, հիմա 60 տարեկան եմ, և ես հաստատ գիտեմ, որ 40 տարեկան լինելն ավելի լավ է»:

Շերիլին Սարգսյան Լապյեր Բոնո Օլլմեն (անգլերեն՝ Cherilyn Sarkissian LaPiere Bono Allman; 20 մայիսի 1946թ, Էլ-Սենտրո, Կալիֆորնիա), հայտնի է Շեր կեղծանունով (անգլերեն՝ Cher) - ամերիկյան փոփ կատարող, երգերի հեղինակ, դերասան, ռեժիսյոր և երաժշտական պրոդյուսսեր: Մեկն է այն քչաքանակ աստղերից, որի պարգևատրությունների հավաքածույում միաժամանակ ներկա են «Օսկար», «Գրեմմի»,...

ՔԵՌԻ ՋԻՎԱՆ - ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ


«Պատերազմից առաջ, «Մոսկվա» կինոթատրոնում նվագում էին դուդուկահար-նվագակցողներ: Հնչում էր չճնշող երաժշտություն, իսկ էկրանին խաղարկվում էին կրքերը: Այնտեղ նվագում էր դուդուկիստ Մարգարը, նրա հոգին լուսավորի: Աստված իմ, ինչքան էր ինձ դուր գալիս նրա կատարումը: Ես նրան զզվացնում էի: Մի անգամ հին ամանեղեն էի հանձնել, և ստացած գումարը տվել նրան: Նա իրենից հեռացրեց իմ քրտնած ձեռքը, փողերով, և ինձ մեկնեց իր դուդուկներից մեկը՝ «Նվագիր, թվում է թե մարդ կդառնաս»»:

 

ՎԱՀԱԳՆԻԿ - ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


«Երաժշտությունն, ինքն իրենով ավելի լայն և ծավալուն է, քան երաժշտական գործիքների հնարավոր ընտրությունը և միջակայքը: Երաժշտական գործիքը՝ միայն առարկա է, որը արդեն գտած ձևին տալիս է նրան անհրաժեշտ գուներանգ: Սկզբից պետք է հասկանալ, թե ինչով է քո երաժշտությունը անփոխարինելի, և ինչ է ընդհանրապես նա տալիս լսողին: Եվ հենց այս հարցերի պատասխանները գտնվում են՝ կարելի է ստեղծագործությունը ներառել որևե մի ժանրի կամ ձևի մեջ: Հակառակ դեպքում կծնվի մի նոր մոդայիկ բառ, որը օգտագործումից դուրս կգա նույնքան արագ, որքան արագ և ծնվել էր»:

ԱՐՏՈ - ԱՐՏՈ ԹՈՒՆՉԲՈՅԱՋՅԱՆ


«Ես նվագում եմ իմ կյանքի երաժշտությունը»:

Այս դժվար արտաբերվող անունով, հետաքրքիր մարդու տարօրինակությունների մասին կարելի է խոսել օրերով, իսկ լսել նրան, կամ դիտել նրա համերգները կարելի է ամբողջ կյանքում: Առաջին հայացքից նրա խմբի անունը՝ Armenian Navy Band, բառացի դա հնչում է՝ «Հայկական ռազմա-ծովային նվագախումբ», թվում է Արտոին բնորոշ առողջ ինքնահեգնանքի և լիարժեք սյուրռեալիզմի արտահայտում: Հայաստանը, ինչպես հայտնի է, անհիշելի ժամանակներից, չունի մուտք դեպի ծով:

ԱՆՐԻ ՎԵՐՆԵՅ - ԱՇՈՏ ՄԱԼԱՔՅԱՆ


«Ջան՜: Ինչ հիասքանչ բառ: Այսպես միայն արևելքում են մարդիք իրար դիմում: Մի՞թե ես կարող եմ Բերգմանին ասել «ջան»: Ցավոք ոչ: Կամ «Միտտերան ջան», «Թեյլոր ջան», «Բելմոնդո ջան», «Կլաուդիա Ջան»: Իսկ այ Ազնավուրին կարող եմ՝ Շարլ ջա՜ան...»

Անրի Վերնեյ, իսկական անունը՝ Աշոտ Մալաքյան, ծնվել է 1920թվականի հոկտեմբերի 15 ին, Թուրքիայի Ռոդոստո վայրում: Անրիի կյանքի ճակատագիրը կրկնել է Արևմտյան Հայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը՝ Օսմանական կայսրությունում հայերի եղեռնից հետո, 1924 թվականին,

ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ


«Միշտ պետք է ինքդ քեզ մարտահրավեր նետել»:

Մինչև 1993 թվականը, կանադացի կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի անունը, Հայաստանում հայտնի էր շատ քչերին: Նրա մասին ինֆորմացիան եկավ «Օրացույց» ֆիլմի հետ, որի մի փոքրիկ մասը նկարահանվել էր Հայաստանում: Այդ ժամանակ մենք մեզ համար նոր սկսեցինք բացահայտել այն ռեժիսյորին, որին արդեն շատ լավ ճանաչում էին Կանադայում, Եվրոպայում և Ամերիկայում:

ԴՈԿՏՈՐ ՄԱՀ - ՋԵԿ ԿԵՎՈՐԿՅԱՆ


«Մահը՝ հանցագործություն չէ: Ինչու՞ ենք բոլորս վախենում մահից: Մահը՝ կյանքի մի մասն է: Երբ երեխա է ծնվում, բոլորը ժպտում են: Բոլորն են ուրախանում ծնունդով: Մահից վախենում են՝ կրոնի պատճառով: Մինչքրիստոնեական շրջանում, մահից ոչ-ոք չէր վախենում: Այն ժամանակ մարդիք գիտեին, որ դա կյանքի մի մասն է, և որ ամեն մարդ ստիպված է դրա միջով անցնելու: Ինչու՞ վախենալ մահից - նա միևնույն է գալու է: Հարցը նրանում է, թե ինչպիսին կլինի դա, տանջալի թե թեթև»:

Այն հարցը՝ բարեգութ հրեշտակ է Ջեկ Կևորկյանը թե մոլագար, հերոս թե սերիական մարդասպան,

ԺԱՆՍԵՄ - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՋՅԱՆ


Ժանսեմ, նույն ինքը՝ Հովհաննես Սեմերջյան - մարդ, ով նկարեց այն, ինչ նկարել չէր կարելի:

«Ես ծագումով Կոնստանդինոպոլիսի մոտ գտնվող Սելեզ գյուղից եմ: Այստեղ է ծնվել հայ մեծ գրող Հակոբ Օշականը: 1919 թվականին, թուրքերը պարտություն կրեցին: Հույները, հույս ունենալով վերադարձնել իրենց Այա Սոֆիան, հարձակվեցին նրանց վրա և ետ քշեցին նրանց համարյա մինչև մեր գյուղը: Մենք իհարկե նրանց օգնություն ցուցաբերեցինք, սակայն շուտով իրավիճակը փոխվեց: Աշխարհի տերությունների օգնությամբ, 1922-23 թվականներին, թուրքերը անցան հակահարձակման...