ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈւՄ


Որպես հոգատար ծնող իհարկե պարտադիր պարբերաբար օգտվում եք մանկաբույժի ծառայություններից որով և հոգ եք տանում Ձեր բալիկի մարմնային առողջության մասին։

Իսկ երբևէ Ձեզ չի՞ հետաքրքրել՝ արդյո՞ք Ձեր բալիկի հոգեբանական, մտավոր, հոգեկան զարգացումը համապատասխանում է իր տարիքային նորմերին, կամ միգուցե Ձեր բալիկն իրո՞ք շնորհ ունի և նույնիսկ անցել է իր տարիքային նորմը...

Նպատակը՞... մեկն է՝ ինչպես մարմնական խնդիրների ժամանակ, եթե կան նույնիսկ թեթև խնդիրներ՝ արագ ախտորոշել և զբաղվել դրանցով չթողնելով որ դրանք զարգանան։

«ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնը աշխարհում ընդունված նորագույն մեթոդներով իրականացնում  է 2 տարի 6 ամսականից սկսած մինչև 13 տարեկան երեխաների ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ախտորոշում։

Այս ախտորոշման բաղադրիչները թույլ են տալիս լիարժեք ուսումնասիրել երեխայի հոգեբանական առողջությունը, ճիշտ բացահայտել առկա խնդիրները և ընտրել դրանց լուծման վեկտորը: 

Ախտորոշման հիմնական նպատակը երեխայի հոգեկան վիճակի, ինչպես նաև նրա ինտելեկտուալ կարողությունների գնահատումն է։

Ախտորոշման վերջում տրվում է գրավոր եզրակացություն, որում ներկայացվում է երեխայի ընդհանուր վիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկություն, և երեխայի հետ շտկողական աշխատանքներ իրականացնելու ռազմավարություններ։

Տարին երկու անգամ Ձեր երեխայի հետ նման հետազոտություն կատարելով Դուք մաքսիմալ կապահովագրեք Ձեզ և Ձեր երեխային բարդ հոգեբանական խնդիրներ ունենալուց, իսկ եթե նույնիսկ Ձեր բալիկը ունի որոշակի օբյեկտիվ խնդիր այս ոլորտում, ապա վաղ ախտորոշման արդյունքում Դուք կկարողանաք ժամանակին զբաղվել այդ խնդրով և... Վերջապես կունենաք փաստաթղթային հիմնավորում Ձեր երեխայի հոգեբանական զարգացման մասին, որը կօգնի Ձեզ հասկանալ և ուղղորդել Ձեր բալիկին ամենատարբեր կրթական հաստատություններում։

ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝  զանգահարեք 05547134 հեռախոսահամարով։

ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ ԲԱԶԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ ՈւՍՈւՑՈՂԱԿԱՆ ԹՐԵՅՆԻՆԳ


«ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնը կրկին կազմակերպում է ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ ԲԱԶԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ ուսուցողական թրեյնինգը, որն ուղղակիորեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և ՀԱՍՏԱՏՎԱԾ է ԱՇԽԱՐՀԻ ԼՐՋԱԳՈւՅՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԼԻԳԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  1. Ծանոթություն
  2. Արտ-թերապիայի ընդհանուր բնութագիր
  3. Գունաթերապիա
  4. Իզոթեփրապիա բազային դրույթներ/ իզոթերապևտիկ տեխնիկաներ
  5. Մանդալաթերապիա
  6. Խոսքային կրեատիվություն
  7. Ծեփամածիկով թերապիա/տեխնիկաներ
  8. Բիբլիոթերապիա
  9. Փայլաթիթեղով թերապիա/տեխնիկաներ
  10. Ակվատիպիա/մոնոտիպիա (ապակիով աշխատանք)
  11. Ավազաթերապիա բազային դրույթներ/տեխնիկաներ
  12. Լանդշաֆտթերապիա/կոլաժ
  13. Հեքիաթաթերապիա: Բազային դրույթներ
  14. Ֆոտոթերապիա
  15. Կինոթերապիա
  16. Երաժշտաթերապիա
  17. Խմբային աշխատանքներ
  18. Ռեսուրսային աշխատանքներ՝ ուղղված անձնային աճին
  19. Մանկական արտ-թերապիա/հիմնական։

ԹՐԵՅՆԻՆԳԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ՝  ինտերակտիվ և պրակտիկ, հիմնված իրական օրինակների վրա:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈւՆ՝  հայերեն:

ԹՐԵՅՆԻՆԳԸ ՎԱՐՈւՄ Է՝  ՏԱԹԵՎ ՆԱՀԱՊԵՏԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ՝ արհեստավարժ ԱՐՏ-ԹԵՐԱՊԵՎՏ, Արտ-Թերապիայի Արևելաուկրաինական ասոցիացիայի անդամ, ՆԼԾ-Պրակտիկ, Համառուսական Արհեստավարժ Հոգեթերապևտների Լիգայի գործող անդամ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի հոգեբան:

ԵՐԲ՝  սկսած 09 սեպտեմբերի 2025 թ., երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ԺԱՄԸ՝ 18:30-ից 21:30-ը (48 ԺԱՄ՝ մոտ 2 ամիս):

ՈՐՏԵՂ՝  «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոն (հասցե` Վաղարշ Վաղարշյան 12):

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԱՐԺԵՔԸ՝  կազմում է 200 000 դրամ, որի մեջ ներառվում են Արտ-Թերապիայի համար նախատեսած բոլոր պարագաները, գոգնոցներ և այլն (բացի թրեյնինգի այս վճարից, Ձեզ համար այլ ծախսեր նախատեսված չեն): Վճարումը հանարավոր է իրականացնել ինչպես կանխիկ (հնարավոր է մաս-մաս թրեյնինգի ընթացքում), այնպես էլ փոխանցումով՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի բանկային հաշվին:

Ուսանողներ համար՝ 180 000 դրամ:

Թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել Արտ-թերապիայի գաղտնիքներին ամբողջությամբ, ովքեր ցանկանում են անձնային աճ ապրել կամ ավելի լավ հասկանալ իրենց երեխաներին, ինչպես նաև հոգեբանների համար, ովքեր ցանկանում են վերապատրաստվել՝ որպես Արտ-թերապևտ:

ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝  ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ, գրանցվելու են ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ 8 ԴԻՄՈՐԴՆԵՐԸ:

ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՇՏԱՊԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԱՎԱՐՏԻՆ ՏՐՎԵԼՈՒ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ, ՀԱՍՏԱՏՎԱԾ՝

  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ
  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԱՍԻԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
  • ՌՈւՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈւԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ և
  • «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի կողմից:
ՆԵՅՐՈԼԻՆԳՎԻՍՏԻԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՊՐԱԿՏԻԿ (NLP) ԹՐԵՅՆԻՆԳ

«ՄԱԴԱԹՅԱՆ» հոգեբանական կենտրոնը կազմակերպում է «ՆԼԾ պրակտիկ»՝ հերթական Նեյրո-Lինգվիստիկ Ծրագրավորման թրեյնինգը, որն ուղղակիորեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և ՀԱՍՏԱՏՎԱԾ է ԱՇԽԱՐՀԻ ԼՐՋԱԳՈւՅՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԼԻԳԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ:

  ԹՐԵՅՆԻՆԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆԸ՝

  1. Ծանոթություն։
  2. Մոդել և ՆԼԾ մեթոդներ։
  3. Մարդկանց հետ կոնտակտի կարգավորում։
  4. Ընկալման դիրքեր։
  5. ՆԼԾ Բազային պրեսուպպոզիցիաներ։
  6. ՆԼԾ-ն որպես կոմունիկացիայի մոդել։
  7. Ֆրեյմինգ և ռեսուրսային վիճակներ, Ֆոբիաների բուժման տեխնիկա։
  8. Դրության ղեկավարման արվեստ։
  9. Լեզվի մետամոդել։
  10. Հիպնոս մաս 1 - Գիտակցություն և ենթագիտակցություն։
  11. Հիպնոս մաս 2 - Միլթոն մոդել՝ Էրիկսոնյան հիպնոսի պատեռններ։
  12. Հիպնոս մաս 3 - Պատմություններ, մետաֆորներ, անալոգիաներ։
  13. Կարգեր ըստ Սատիրի։
  14. Խարիսխի գաղափարը - Խարսխման տեխնիկա, Խարիսխների գումարման տեխնիկա, Խարիսխների կոլլապսի տեխնիկա, Անձնային պատմության փոփոխման տեխնիկա։
  15. Ֆոկուսացում սուբմոդալությունների վրա - Սուբմոդալական տեխնիկաներ, Թափի տեխնիկա, Պայթյունի տեխնիկա, Կպչունություններից ձերբազատման տեխնիկա, Գլխացավից և այլ դիսկոմֆորտ վիճակներից ձերբազատման տեխնիկա։
  16. Ժամանակային գծեր, Բետտի Էրիկսոնի ինքնահիպնոսի տեխնիկա, «Բյուրեղապակե Ծիածանի» տեխնիկա։

ԹՐԵՅՆԻՆԳԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ՝  ինտերակտիվ և պրակտիկ, հիմնված իրական օրինակների վրա:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈւՆ՝  հայերեն:

ԹՐԵՅՆԻՆԳԸ ՎԱՐՈւՄ Է՝  ՄԻՀՐԴԱՏ ՌՈՍՏՈՄԻ ՄԱԴԱԹՅԱՆԸ - Հոգեբանական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ, Արհեստավարժ Հոգեթերապևտների լիգայի գործող անդամ և միջտարածաշրջանային դասախոս, «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի ղեկավար, հոգեբան, սերտիֆիկացված ՆԼԾ-Թրեյներ:

ԵՐԲ՝  սկսած 09 սեպտեմբերի 2025 թ., երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ԺԱՄԸ՝ 18:30-ից 21:30-ը (մոտ 2 ամիս):

ՈՐՏԵՂ՝  «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոն (հասցե` Վաղարշ Վաղարշյան 12):

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԱՐԺԵՔԸ՝  կազմում է 400 000 դրամ։ Վճարումը հանարավոր է իրականացնել ինչպես կանխիկ (հնարավոր է մաս-մաս թրեյնինգի ընթացքում), այնպես էլ փոխանցումով՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի բանկային հաշվին:

Թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ լավ կոմունիկատոր, գրագետ ղեկավարել իրենց համակարգն ու մտերիմներին, կարողանալ դնել ճիշտ նպատակներ և հասնել իրենց դրած նպատակներին, ապրել իրենց կյանքն առանց բարդույթների և ամենակարևորը՝ ՈՐԱԿՈՎ, և վերջապես նաև նրանց համար, ում հետաքրքիր է և ով ցանկանում է տիրապետել ՆԼԾ հմտություններին:

ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ, գրանցվելու են ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ 12 ԴԻՄՈՐԴՆԵՐԸ:

ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՇՏԱՊԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԱՎԱՐՏԻՆ ՏՐՎԵԼՈւ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ, ՀԱՍՏԱՏՎԱԾ՝

  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ,
  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԱՍԻԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ,
  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ,
  • ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ և
  • «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի կողմից:
ԻՆՉԻ՞Ց ՍԿՍԵԼ ՈւՍՈւՄՆԱՍԻՐԵԼ ՆԼԾ-Ն


ՆԼԾ-ի մասին կան բազմաթիվ գրքեր, տեսանյութեր, հոդվածներ, անց են կացվում բազմաթիվ վեբինարներ, թրեյնինգներ և սեմինարներ:

Կարելի է ուղղակի գրքեր և հոդվածներ կարդալ՝ դա Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Տերմինները կարելի է սովորել գլոսսարիումում, իսկ դրանց նկարագրությունները և այլ բաներ՝

ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՆԼԾ-Ն:


ՆԼԾ-ի մասին պտտվում են բավականին շատ զվարճալի բամբասանքներ, որոնցից ելնելով, ես արդեն պետք է ունենայի բավականաչափ զոմբի-ծառաներ և ահռելի գումար բանկային հաշվին: Կամ ասում են....

Իրականում ՆԼԾ-ն ուղղակի հոգեբանության ուղղություններից մեկն է: Շատ արդյունավետ, երևի թե ամենաարդյունավետը այս պահին: ՆԼԾ օգտագործում են հոգեբաններից, հոգեբույժներից, սպորտսմեններից, հռետորներից, բիզնեսմեններից և քաղաքական գործիչներից շատերը:

ԲԱ՞ՐԴ Է ԱՐԴՅՈՔ ՆԼԾ-ԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼԸ


ՆԼԾ-ում կան բազմաթիվ, բավական հեշտ, բայց արդյունավետ բաներ: Որոնց օգնությամբ Դուք կարող եք շատ արագ և հեշտ ստանալ կոնկրետ արդյունք:

ՆԼԾ-ով իմ տարվածությունը սկսեց մի այդպիսի արագ և նկատելի արդյունք ձեռք բերելուց հետո: Շատ վաղուց, երբ ես դեռ երիտասարդ էի և ակտիվ զբաղվում էի ինքնակատարելագործմամբ, հոգեբանության շատ ուղղություններ, որը ես փորձել էի՝ իսկ դրանք բավականին շատ էին, ինձ խոստացել էին, որ երբևէ արդյունք կունենամ և այդ ԵՐԲԵՎԷ-ն շատ անորոշ էր:

ՁԵՐ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՆԼԾ-Ն


ՆԼԾ-ի օգնությամբ Դուք կկարողանաք՝

  • Սովորել ավելի լավ շփվել։
  • Հասկանալ սեփական մտածելակերպի սկզբունքները։
  • Լուծել Ձեր սեփական պրոբլեմները։
  • Սովորել կառավարել սեփական վիճակով։
  • Ճիշտ նպատակներ դնել և հասնել դրանց։

ԵՎ ԱՅՍՊԵՍ, Ի՞ՆՉ Է ՆԼԾ-Ն


ՆԼԾ-ն դա հաջողակության մոդելավորման տեխնոլոգիա է: Կան մարդիկ, ովքեր վարպետ են մի ինչ-որ գործում՝ շփման մեջ, բիզնեսում, ինքնաղեկավարման մեջ, սպորտում, հոգեթերապիայում: Եվ մենք շատ ենք ցանկանում բացահայտել նրանց հաջողակության գաղտնիքները, գաղտնի իմացությունները և թաքնված կարողությունները: Այ, ՆԼԾ-ն էլ հենց դրանով է զբաղվում՝ տարբերակում է մտցնում վարպետության գաղտնիքներում և դրանք դարձնում է հասանելի բոլորի համար: Եվ արդեն կուտակվել են բազմաթիվ հասանելի հաջողակության մոդելներ՝

Ի՞ՆՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԿՏԱ ՄԵԶ «ՆԼԾ ՊՐԱԿՏԻԿ» ԿՈւՐՍԸ


Այս «ՆԼԾ-պրակտիկ» կուրսը նույնական է աշխարհում ՆԼԾ հեղիանակավոր հաստատությունների կողմից ընդունված «ՆԼԾ-պրակտիկ» կուրսի հետ: Այն համաձայնեցված և հաստատված է՝

  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ
  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԱՍԻԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
  • ՌՈւՍԱԿԱՆ ԴԱՇՆՈւԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ

Ի՞ՆՉ ԿՏԱ ՄԵԶ ՆԼԾ ԻՄԱՑՈւԹՅՈւՆԸ

Եվ այսպես, ընդհանրացնելով, կարելի է ասել, որ ՆԼԾ -ի տեսությունը և պրակտիկան օգնում են.

  • Անձնական հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը,
  • Համոզման կարողության զարգացմանը,
  • Բարձրացնել ինքնագնահատման աստիճանը,
  • Հաղթահարել անցյալի բացասական երևույթների հետևանքները,
  • Կենտրոնանալ առաջադրված նպատակների վրա և բոլոր ուժերը ուղղել դրանց հասնելու համար,
  • Գործել առավելագույն արդյունավետությամբ,

ՄԵՐ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՆԼԾ-Ն


ՆԼԾ-ն օգնում է արագ և իրապես հասնել նպատակներին: Այլ խոսքով` նրա օգնությամբ կարելի է հասնել ցանկալիին, նույնիսկ ավելին` շատ բան իմանալ, դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում ես: ՆԼԾ-ի հաղորդակցման արդյունավետ միջոցները թույլ են տալիս արագ հասնելու շրջապատի հետ փոխըմբռմանը: Այս դեպքում ակտիվացվում են այն մտավոր ընդունակությունները («նեյրո»), որոնց գոյության մասին նույնիսկ չեք էլ ենթադրել: Բացի այդ, ՆԼԾ -ն օգնում է միանգանայն բացառիկ կերպով օգտագործել լեզուն («լինգվիստիկ») նպատակներին հասնելու համար: Վերջապես դրա շնորհիվ կարելի է սովորել ղեկավարել մտավոր ընդունակությունները,

Ի՞ՆՉ Է ՆԼԾ -Ն, ԵՎ «ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԱՅՆ ՈւՏՈւՄ» )))))


ՆԼԾ հապավման ետևում, որը նշանակում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, թաքնված է մարդկային հարաբերությունների միանգամայն նոր, հեղափոխական մոտեցում: Ոմանք անվանում են այն «անձի կատարելագործման արվեստ և գիտություն» կամ «սուբյեկտիվ զգացմունքների ուսումնասիրություն»: ՆԼԾ-ն առաջարկում է մարդկանց հետ հաղորդակցվելու արդյունավետ և փորձված միջոցներ, վարքագիծն ու մտածողությունը փոխելու գործնական հնարավորություններ:

Միլիոնավոր մարդիկ արդեն օգտագործել են դրա հասարակ սկզբունքներն ու...