ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱԿՈՒՍՏԻԿՈՖՈԲԻԱ, ՖՈՆՈՖՈԲԻԱ, ԼԻԳՅՈՒՐՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ԲԱՐՁՐ ՁԱՅՆԵՐԻՑ, ԱՂՄՈՒԿԻՑ


Ակուստիկոֆոբիա (հունարեն akustikos — լսողական, φόβος — վախ) – վախ բարձր ձայներից, աղմուկից: Հայտնի է նաև ինչպես ֆոնոֆոբիա (phonophobia) և լիգյուրոֆոբիա (ligyrophobia). Այս տերմինը օգտագործում են նաև ձայնից, կամ սեփական ձայնից վախը նկարագրելու համար:

Ակուստիկոֆոբիա ունենալը դեռ չի նշանակում, որ կամայական աղմուկ պետք է բերի տագնապալի վիճակների: Ակուստիկոֆոբիա, նշանակում է վախ բարձր և հանկարծակի ձայներից:

ԱՆԳԼՈՖՈԲԻԱ - ՆԱԽԱԽՆԱՄԱԿԱՆ, ԿԱՍԿԱԾՈՂԱԿԱՆ, ԹՇՆԱՄԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԱՄԵՆ ԱԳԼԻԱԿԱՆ ԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ


Անգլոֆոբիա (հուն. «անգլոս» — անգլիական և «ֆոբոս» — վախ) — նախախնամական, կասկածողական, թշնամական վերաբերմունք ամեն ագլիական բանի նկատմամբ:

Անգլոֆոբիան առաջացել է եվրոպական մայրցամաքային ժողովրդների մոտ որպես անգլիական ղեկավարող շրջանների շահագործող և հաշվենկատ քաղաքականության հակազդում,

ԴԻՍՄՈՐՖՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ԱՐՏԱՔԻՆԻ ՀՈՐԻՆՎԱԾ ԴԵՖԵԿՏԻՑ


Դիսմորֆոֆոբիա (Morselli E., 1886; δυσ — խանգարում, μορφη — դեմք, արտաքին, φοβοσ — վախ; հուն., նույնպես հայտնի է ինչպես դիսմորֆոբիա և երբեմն հիշատակվում է որպես մարմնային դիսմորֆիա, մարմնային դիսմորֆիկ խանգարում և ուղղակի դիսմորֆիա, անգլերեն՝ body dysmorphic disorder (BDD))— Հոգեկան խանգարում է, որի ժամանակ մարդը չափից ավելի անհանգստացած և զբաղված է իր մարմնի աննշան դեֆեկտով կամ առանձնահատկությունով: Սովորաբար դա սկսվում է երիտասարդ կամ դեռահաս հասակում: Կանանց և տղամարդկանց մոտ՝ հանդիպելու հաճախականությունը նույնն է:

ՀԵԿՍԱԿՈՍԻՈՅՀԵԿՍԵԿՈՆՏԱՀԵԿՍԱՖՈԲԻԱ - ՎԱԽ 666 ԹՎԻՑ


Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա (հուն: hexakosioi hexekonta hex - 666) - վախ 666 թվից:

Այս հիվանդության նոպան նկարագրված է Ֆուտուրմանի «The Honking» սերիալի էպիզոդներից մեկում: Այնտեղ Բենդերը վախենում է «0101100101» (10100110102 = 66610) թվի հայելային արտացոլումից:

«Այստեղ է իմաստությունը: Ով խելք ունի՝ կհաշվի գազանի թիվը, քանզի այդ թիվը մարդկային է; նրա թիվն է վեց հարյուր վացունվեց» — սուրբ Հովհաննես Առաքյալ, Հայտնություն 13:18, 15:2

ՀԵՏԵՐՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ԿԱՄ ԶԶՎԱՆՔ ՀԵՏԵՐՈՍԵՔՍՈՒԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ


Հետերոֆոբիա — հոմոֆոբիային հակառակ նեոլոգիզմ, ինչը նշանակում է հետերոսեքսուալ ուղղվածության մարդկանց նկատմամբ դիսկրիմինացիա կամ ուժեղ տհաճություն նրանց նկատմամբ: Հետերոֆոբիան, սեռական ուղղվածության վրա հիմնված հակառակ դիսկրիմինացիա է և ենթադրում է հետերոսեքսուալների նկատմամբ իռացիոնալ վախ կամ զզվանք:

Այս տերմինը մտցվել է սեռական տերմինների բառարան և առաջին անգամ հասարակայնացվել է

ՀՈՄՈՖՈԲԻԱ - ՄԻԱՍԵՌ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵԳԱՏԻՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ


Հոմոֆոբիա (հին Հունական ὁμός — նման, միանման և ὁ φόβος — վախ) — հոմոսեքսուալության արտահայտման և դրա հետ կապված հասարակական երևույթների նկատմամբ նեգատիվ հակազդման հավաքական սահմանում:

Այս հասկացությունը, իր նեղ իմաստով, պատկանում է՝ հոմոսեքսուալ ուղղվածության մարդկանց և միասեռ սեքսուալ կոնտակտների նկատմամբ, անհսկելի բացասական զգացողությունների շարքին

ՄԻԶՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ԿԵՂՏՈՏՎԵԼՈՒՑ, ԱՂԲԻՑ, ՎԱՐԱԿՎԵԼՈՒՑ


Միզոֆոբիա (հուն. mysos — կեղտ, ախտոտում, պղծում + ֆոբիա — վախ, անգլ. mysophobia, misophobia) — կպչուն վախ ախտոտվելուց կամ վարակվելուց, շրջակա միջավայրի առարկաներից մեկուսանալու ձգտում:

Հայտնի է նաև ինչպես գերմոֆոբիա (անգլերեն germ — միկրոբ բառից) — վախ միկրոբներից, քանի որ հաճախ առարկաների հետ շփվելու վախի պատճառ է հանդիսանում սեփական ձեռքերի վրա միկրոբներ վերցնելու վախը (պետք չէ խառնել գերմանոֆոբիայի հետ): Ուրիշ անվանումներն են՝ բացիլլոֆոբիա, բակտերիոֆոբիա, և ռուպոֆոբիա (հունարեն rhypos - կեղտ):

ՎԵՐՄԻՆՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻՑ, ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐԻՑ, ՄԻԿՐՈԲՆԵՐԻՑ, ՈՐԴԵՐԻՑ, ՄԻՋԱՏՆԵՐԻՑ


Վերմինոֆոբիա (լատ. vermis — որդ և այլն, հուն. φόβος — վախ) — վախ ինչ-որ հիվանդությունով հիվանդանալուց, միկրոօրգանիզմներից, բակտերիաներից, միկրոբներից, որդերից, միջատներից:

Մարդկանցից շատերի համար այդ ամենը հանդիսանում են ուղղակի կյանքի փաստեր և նրանք իհարկե, զգուշանում են այդ ամենից, բայց դրան պարանոիդալ կերպով չեն վերաբերվում: Մյուսների կարծիքով՝ միկրոբները, իրենցից մշտական վտանգ են ներկայացնում,