ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈւՄ


Որպես հոգատար ծնող իհարկե պարտադիր պարբերաբար օգտվում եք մանկաբույժի ծառայություններից որով և հոգ եք տանում Ձեր բալիկի մարմնային առողջության մասին։

Իսկ երբևէ Ձեզ չի՞ հետաքրքրել՝ արդյո՞ք Ձեր բալիկի հոգեբանական, մտավոր, հոգեկան զարգացումը համապատասխանում է իր տարիքային նորմերին, կամ միգուցե Ձեր բալիկն իրո՞ք շնորհ ունի և նույնիսկ անցել է իր տարիքային նորմը...

Նպատակը՞... մեկն է՝ ինչպես մարմնական խնդիրների ժամանակ, եթե կան նույնիսկ թեթև խնդիրներ՝ արագ ախտորոշել և զբաղվել դրանցով չթողնելով որ դրանք զարգանան։

«ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնը աշխարհում ընդունված նորագույն մեթոդներով իրականացնում  է 2 տարի 6 ամսականից սկսած մինչև 13 տարեկան երեխաների ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ախտորոշում։

Այս ախտորոշման բաղադրիչները թույլ են տալիս լիարժեք ուսումնասիրել երեխայի հոգեբանական առողջությունը, ճիշտ բացահայտել առկա խնդիրները և ընտրել դրանց լուծման վեկտորը: 

Ախտորոշման հիմնական նպատակը երեխայի հոգեկան վիճակի, ինչպես նաև նրա ինտելեկտուալ կարողությունների գնահատումն է։

Ախտորոշման վերջում տրվում է գրավոր եզրակացություն, որում ներկայացվում է երեխայի ընդհանուր վիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկություն, և երեխայի հետ շտկողական աշխատանքներ իրականացնելու ռազմավարություններ։

Տարին երկու անգամ Ձեր երեխայի հետ նման հետազոտություն կատարելով Դուք մաքսիմալ կապահովագրեք Ձեզ և Ձեր երեխային բարդ հոգեբանական խնդիրներ ունենալուց, իսկ եթե նույնիսկ Ձեր բալիկը ունի որոշակի օբյեկտիվ խնդիր այս ոլորտում, ապա վաղ ախտորոշման արդյունքում Դուք կկարողանաք ժամանակին զբաղվել այդ խնդրով և... Վերջապես կունենաք փաստաթղթային հիմնավորում Ձեր երեխայի հոգեբանական զարգացման մասին, որը կօգնի Ձեզ հասկանալ և ուղղորդել Ձեր բալիկին ամենատարբեր կրթական հաստատություններում։

ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝  զանգահարեք 05547134 հեռախոսահամարով։

ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ ԲԱԶԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ ՈւՍՈւՑՈՂԱԿԱՆ ԹՐԵՅՆԻՆԳ


«ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնը կրկին կազմակերպում է ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ ԲԱԶԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ ուսուցողական թրեյնինգը, որն ուղղակիորեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և ՀԱՍՏԱՏՎԱԾ է ԱՇԽԱՐՀԻ ԼՐՋԱԳՈւՅՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԼԻԳԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ:

Մեր հետևորդներին զգուշացնում ենք, որ կապված հարկային դրույքաչափերի փոփոխության հետ, այսուհետև «ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ ԲԱԶԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ» ուսուցողական թրեյնինգի ընդհանուր արժեքը...

ՆԵՅՐՈ-ԼԻՆԳՎԻՍՏԻԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՊՐԱԿՏԻԿ (NLP) ԹՐԵՅՆԻՆԳ

«ՄԱԴԱԹՅԱՆ» հոգեբանական կենտրոնը կազմակերպում է «ՆԼԾ պրակտիկ»՝ հերթական Նեյրո-Lինգվիստիկ Ծրագրավորման թրեյնինգը, որն ուղղակիորեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և ՀԱՍՏԱՏՎԱԾ է ԱՇԽԱՐՀԻ ԼՐՋԱԳՈւՅՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԼԻԳԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ:

Մեր հետևորդներին զգուշացնում ենք, որ կապված հարկային դրույքաչափերի փոփոխության հետ, այսուհետև «ՆԼԾ պրակտիկ»՝ հերթական Նեյրո-Լինգվիստիկ Ծրագրավորման թրեյնինգի...

ԻՆՉԻ՞Ց ՍԿՍԵԼ ՈւՍՈւՄՆԱՍԻՐԵԼ ՆԼԾ-Ն


ՆԼԾ-ի մասին կան բազմաթիվ գրքեր, տեսանյութեր, հոդվածներ, անց են կացվում բազմաթիվ վեբինարներ, թրեյնինգներ և սեմինարներ:

Կարելի է ուղղակի գրքեր և հոդվածներ կարդալ՝ դա Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Տերմինները կարելի է սովորել գլոսսարիումում, իսկ դրանց նկարագրությունները և այլ բաներ՝

ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՆԼԾ-Ն:


ՆԼԾ-ի մասին պտտվում են բավականին շատ զվարճալի բամբասանքներ, որոնցից ելնելով, ես արդեն պետք է ունենայի բավականաչափ զոմբի-ծառաներ և ահռելի գումար բանկային հաշվին: Կամ ասում են....

Իրականում ՆԼԾ-ն ուղղակի հոգեբանության ուղղություններից մեկն է: Շատ արդյունավետ, երևի թե ամենաարդյունավետը այս պահին: ՆԼԾ օգտագործում են հոգեբաններից, հոգեբույժներից, սպորտսմեններից, հռետորներից, բիզնեսմեններից և քաղաքական գործիչներից շատերը:

ԲԱ՞ՐԴ Է ԱՐԴՅՈՔ ՆԼԾ-ԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼԸ


ՆԼԾ-ում կան բազմաթիվ, բավական հեշտ, բայց արդյունավետ բաներ: Որոնց օգնությամբ Դուք կարող եք շատ արագ և հեշտ ստանալ կոնկրետ արդյունք:

ՆԼԾ-ով իմ տարվածությունը սկսեց մի այդպիսի արագ և նկատելի արդյունք ձեռք բերելուց հետո: Շատ վաղուց, երբ ես դեռ երիտասարդ էի և ակտիվ զբաղվում էի ինքնակատարելագործմամբ, հոգեբանության շատ ուղղություններ, որը ես փորձել էի՝ իսկ դրանք բավականին շատ էին, ինձ խոստացել էին, որ երբևէ արդյունք կունենամ և այդ ԵՐԲԵՎԷ-ն շատ անորոշ էր:

ՁԵՐ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՆԼԾ-Ն


ՆԼԾ-ի օգնությամբ Դուք կկարողանաք՝

  • Սովորել ավելի լավ շփվել։
  • Հասկանալ սեփական մտածելակերպի սկզբունքները։
  • Լուծել Ձեր սեփական պրոբլեմները։
  • Սովորել կառավարել սեփական վիճակով։
  • Ճիշտ նպատակներ դնել և հասնել դրանց։

ԵՎ ԱՅՍՊԵՍ, Ի՞ՆՉ Է ՆԼԾ-Ն


ՆԼԾ-ն դա հաջողակության մոդելավորման տեխնոլոգիա է: Կան մարդիկ, ովքեր վարպետ են մի ինչ-որ գործում՝ շփման մեջ, բիզնեսում, ինքնաղեկավարման մեջ, սպորտում, հոգեթերապիայում: Եվ մենք շատ ենք ցանկանում բացահայտել նրանց հաջողակության գաղտնիքները, գաղտնի իմացությունները և թաքնված կարողությունները: Այ, ՆԼԾ-ն էլ հենց դրանով է զբաղվում՝ տարբերակում է մտցնում վարպետության գաղտնիքներում և դրանք դարձնում է հասանելի բոլորի համար: Եվ արդեն կուտակվել են բազմաթիվ հասանելի հաջողակության մոդելներ՝

Ի՞ՆՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԿՏԱ ՄԵԶ «ՆԼԾ ՊՐԱԿՏԻԿ» ԿՈւՐՍԸ


Այս «ՆԼԾ-պրակտիկ» կուրսը նույնական է աշխարհում ՆԼԾ հեղիանակավոր հաստատությունների կողմից ընդունված «ՆԼԾ-պրակտիկ» կուրսի հետ: Այն համաձայնեցված և հաստատված է՝

  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ
  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԱՍԻԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
  • ՌՈւՍԱԿԱՆ ԴԱՇՆՈւԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ

Ի՞ՆՉ ԿՏԱ ՄԵԶ ՆԼԾ ԻՄԱՑՈւԹՅՈւՆԸ

Եվ այսպես, ընդհանրացնելով, կարելի է ասել, որ ՆԼԾ -ի տեսությունը և պրակտիկան օգնում են.

  • Անձնական հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը,
  • Համոզման կարողության զարգացմանը,
  • Բարձրացնել ինքնագնահատման աստիճանը,
  • Հաղթահարել անցյալի բացասական երևույթների հետևանքները,
  • Կենտրոնանալ առաջադրված նպատակների վրա և բոլոր ուժերը ուղղել դրանց հասնելու համար,
  • Գործել առավելագույն արդյունավետությամբ,

ՄԵՐ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՆԼԾ-Ն


ՆԼԾ-ն օգնում է արագ և իրապես հասնել նպատակներին: Այլ խոսքով` նրա օգնությամբ կարելի է հասնել ցանկալիին, նույնիսկ ավելին` շատ բան իմանալ, դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում ես: ՆԼԾ-ի հաղորդակցման արդյունավետ միջոցները թույլ են տալիս արագ հասնելու շրջապատի հետ փոխըմբռմանը: Այս դեպքում ակտիվացվում են այն մտավոր ընդունակությունները («նեյրո»), որոնց գոյության մասին նույնիսկ չեք էլ ենթադրել: Բացի այդ, ՆԼԾ -ն օգնում է միանգանայն բացառիկ կերպով օգտագործել լեզուն («լինգվիստիկ») նպատակներին հասնելու համար: Վերջապես դրա շնորհիվ կարելի է սովորել ղեկավարել մտավոր ընդունակությունները,

Ի՞ՆՉ Է ՆԼԾ -Ն, ԵՎ «ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԱՅՆ ՈւՏՈւՄ» )))))


ՆԼԾ հապավման ետևում, որը նշանակում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, թաքնված է մարդկային հարաբերությունների միանգամայն նոր, հեղափոխական մոտեցում: Ոմանք անվանում են այն «անձի կատարելագործման արվեստ և գիտություն» կամ «սուբյեկտիվ զգացմունքների ուսումնասիրություն»: ՆԼԾ-ն առաջարկում է մարդկանց հետ հաղորդակցվելու արդյունավետ և փորձված միջոցներ, վարքագիծն ու մտածողությունը փոխելու գործնական հնարավորություններ:

Միլիոնավոր մարդիկ արդեն օգտագործել են դրա հասարակ սկզբունքներն ու...

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն


Մասնագիտական գործունեություն՝

1. 2015թ. առ այսօր - «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոն: Կլինիկական հոգեբան: Երևան, Վաղարշյան 12

2. 2013-2015թթ. - «ԱՌԻԳ-ՄԵԴ» բժշկական կենտրոն: Կլինիկական հոգեբան: Երևան, Բարձրաբերդի 7/7

3. 2002-2013թթ. - Թիվ 2 բուժ: միավորում: Կլինիկական հոգեբան: Երևան, Արամի 54:

Տաթև Նահապետի Նահապետյան - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն


Մասնագիտական գործունեություն՝

1. 2015 - առ այսօր - «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոն: Կլինիկական հոգեբան: Երևան, Վաղարշյան 12։

2. 2014-2015թթ. - «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»: Հոգեբան: Երևան, Ալեք Մանուկյան 9:

ԳՈՀԱՐ ՎԱՀԱԳՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Մասնագիտական գործունեություն՝

1. 2024- առ այսօր «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոն: Մանկական  հոգեբան: Երևան, Վաղարշյան 12։

2. 2020-2021թթ. - «Դիալ-Լոգ» Զարգացման կենտրոն։ Մանկական հոգեբան ։ Երևան Դերյան 3։

Կրթություն՝

ԱԼԵՐԳԻԱՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ԲՈւԺՈւՄԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈւՆԻՑ


Հոդվածը տպագրված է «Հոգեբանություն և կյանք» ամսագրում N 3-4, 2002 թ, 73-78 էջ: Հանդեսը ընդգրկված է ՀՀ ԲՈւՀ-ի գիտական հանդեսների ցուցակում՝ համաձայն ՀՀ ԲՈւՀ-ի խորհրդի 17.12.2001 թ.-ի նիստի որոշման (արձ: N25)՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների համար: Հեղինակ՝ Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այժմյան Հայաստանում, ամենատարբեր հիվանդությունների նկատմամբ,

Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"


Հոդվածը տպագրված է «Հոգեբանություն և կյանք» ամսագրում N 3, 2007 թ, 125-131 էջ: Հանդեսը ընդգրկված է ՀՀ ԲՈւՀ-ի գիտական հանդեսների ցուցակում՝ համաձայն ՀՀ ԲՈւՀ-ի խորհրդի 17.12.2001 թ.-ի նիստի որոշման (արձ:N25)՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների համար: Հեղինակ՝ Միհրդատ Ռոստոմի Մադաթյան:

Հոդվածը նվիրված է այսօրվա ակտուալ և ցավալի թեմաներից մեկին՝ Եհովայի վկաներ աղանդին: