Ամերիկյան հոգեբանները հաստատել են, որ հանցագործները, գնահատելով մարդու ոչ վերբալ վարքագիծը, ընդունակ են ընտրելու պոտենցիալ զոհին 7 վայրկյանի ընթացքում: Ինչպե՞ս պահենք մեզ, որ չընդգրկվենք զոհերի շարքին:
Ոչ մի հանցագործ իր զոհի վրա հենց այնպես, ուշադրություն չդարձնելով թե ինչ կարգի անձ է իր առջըում, չի հարձակվում: Սկզբից հանցագործը գնահատում է մարդուն՝ նման է նա զոհի էե ոչ: Համաձայն հոգեբանության պրոֆեսսոր Բետտի Գրեյսոնի հետազոտության, փորձված հանցագործին դրա համար պետք է 7 վայրկյան:
Բետտի Գրեյսոնը, ներկայացրել է տարբեր բանտերում նստած, և իրար հետ ոչ մի կապ չունեցող հանցագործների, փողոցով քայլող մարդկանց պատկերով տեսահոլովակ: Դրանք հասարակ անցորդներ էին, ովքեր պատկանում էին ամենատարբեր սոցիալական և տարիքային խմբերի, և չգիտեին, որ իրենց նկարահանում են: Այսինքն նրանք իրենց պահել են բացարձակ բնական, և տեսահոլովակը իրենից ներկայացնում էր կայնքի իրական պատկեր: Հետազոտողները առաջարկեցին բանտարկյալներին որոշել, թե ժապավենի վրա նկարահանվածներից ում նրանք կընտրեին իրենց համար որպես զոհ: Շշմեցնող փաստը նա էր, որ նրանցից մեծամասնությունը ցույց տվեցին միևնույն մարդկանց:
Իդեալական զոհի դիմանկարը:
Ինչպե՞ս է թալանչին իրեն զոհ ընտրում: Բետտի Գրեյսոնը ենթադրում է, որ առաջին հերթին գնահատվում են վարքի ոչ վերբալ առանձնահատկությունները: 7 վայրկյանի ընթացքում, հանցագործը գնահատում է և մարդու արտաքին տեսքը, և նրա ֆիզիկական պատրաստվածությունը, և հակահարված տալու նրա պատրաստ լինելու աստիճանը:
Սպորտային հոգեբան և Ամերիկյան Սպորտային Ինստիտուտի հիմնադիր դոկտոր Ջոուել Կիրխը, իր աշխատակից Ջորջ Լեոնարդոյի հետ միասին, այս աշխատանքի համար եզրակացություն գրեցին, որոշելով հարձակման օբյեկտ դառնալու վտանգ ունեցող "ռիսկի խումբը":
Նրանք համարում են, որ իդեալական զոհը, մոտավորապես հետևյալ տեսքն ունի՝ կորացած ուսեր, կաշկանդված գործողություններ, դանդաղկոտ, հանգած, կոնտակտից խուսափող հայացք, կախ գլուխ, անշնորք օրորվող քայլվածք:
Ցուցանշական է նաև շրջակա միջավայրում մասնակցության աստիճանը՝ մարդը, որը ընկղմված է խորը մտքերի մեջ և չի նկատում, թե ինչ է կատարվում շրջապատում, ավելի հեշտ խոցելի է: Վիկտիմ վարքագիծը արտահայտվում է ոչ միայ քրեական հարձակումների ժամանակ: Ահա ամերիկացի գիտնականների ևս մեկ հետաքրքրական հետազոտություն:
Վերլուծելով ֆիզիկական բռնությունից տուժածների հարցումների արդյունքները, նրանք որոշեցին, որ նրանցից 93% -ը երկար ժամանակ, ղեկավարության, ամուսինների կամ հարևանների հետ շփման ժամանակ ենթարկվել են վերբալ բռնության: Այլ խոսքերով ասած, մինչև հանցագործներից տուժելը, նրանք բոլորը սովոր են եղել զոհի դեր խաղալ սովորական կյանքային իրավիճակներում: Սա նշանակում է, որ մարդը սկզբից սովորում է իրեն զոհ զգալ մանրուքներում, և միայն հետո դառնում հանցագործության զոհ:
Կարևորը՝ վստահ լինելն է:
Այն մարդկանց, ովքեր իրենց զգում են ռիսկի խմբի թվում, հոգեբանները խորհուրդ են տալիս ուշադիր զննել իրենց՝ քայլվածքը, ժեստերը, միմիկան, և զբաղվել դրանք շտկելով: Վստահ բարձրացված գլուխը, ուղիղ, հանգիստ հայացքը թույլ կտա Ձեզ որոշակի հոգեբանական վահան ստեղծել, որը հետ կմղի՝ Ձեզ պոտենցիալ զոհերի ցուցակում գրանցելու առաջին, շոշափողական փորձերը: