ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅԱՆ ԼԻԱՐԺԵՔ ԳԱՂՏՆԻՈւԹՅՈւՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈւՄ Է
Մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հանդիպում է այնպիսի բարդ, "անելանելի" իրավիճակի, որի լուծումը գտնում է միայն չարացման կամ էլ այդ իրավիճակի հետ համակերպման մեջ։
Շատերը շարունակում են այդպես էլ ապրել՝ փչացնելով իրենց կյանքի որակը: Նրանք չեն էլ հասկանում, որ հետևելով իրենց կարծրատիպերին, տուժում են բացառապես իրենք՝ ունենալով անորակ կյանք:
Մեր կենտրոնի բարձր որակավորում ունեցող արհեստավարժ հոգեբանները կոչված են Ձեր հետ միասին լավացնելու Ձեր կյանքի որակը և օգնելու Ձեզ` լուծելու Ձեր առաջ ծառացած խնդիրները:
Ուզում ենք հավաստիացնել, որ մեզ ուղարկված յուրաքանչյուր նամակ կարևոր և եզակի է մեզ համար, և յուրաքանչյուր իրավիճակ մեր հոգեբանների կողմից քննարկվում է յուրովի՝ տրվելով գրագետ և պատշաճ պատասխաններ:
Միևնույն ժամանակ ուզում ենք հայտնել, որ շատ հոգեբանական խնդիրներ հնարավոր չէ լուծել նման նամակագրության շրջանակներում և պահանջում է հոգեբանի առկա աշխատանք: Եթե Ձեր խնդիրը կլինի այդպիսին, ապա մեր հոգեբանները կզգուշացնեն Ձեզ այդ մասին և Դուք կկարողանաք խորհրդատվություն նշանակել հենց այն հոգեբանի հետ՝ ում վստահում եք:
Օրվա ընթացքում մեր կենտրոնը ստանում է 50-ից ավելի նամակներ և հուզող հարցեր և հենց դա է պատճառը, որ Դուք Ձեր նամակի պատասխանը կստանաք 15 օրվա ընթացքում:
Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար բավարար է անցնել երեք դյուրին քայլերով՝
Ներբեռնել "Խնդրի նկարագրման ձևը" ներքևում նշված "Ներբեռնել" պատկերի վրա սեղմելով՝
Հանգիստ, առանց շտապելու, միայնության մեջ, Ձեզ համար համապատասխան ժամանակահատվածում հենց ներբեռնած բլանկի վրա լրացրեք այն՝ մանրամասն նկարագրելով Ձեր զգացողությունները և ուղղելով ձեզ հուզող հարցը, սակայն փորձեք չընկնել նաև մյուս ծայրահեղության մեջ։ Պատասխանեք տրված բոլոր հարցերին, որքան էլ անիմաստ դրանք Ձեզ թվան՝ տալով որքան հնարավոր է անկեղծ և ճշմարիտ պատասխաններ, որպեսզի մեր հոգեբանները, ունենալով մաքսիմալ ամբողջական ինֆորմացիա, կարողանան տալ Ձեզ հուզող հարցերի գրագետ և ամբողջական պատասխանները: Յուրաքանչյուր հարցին խնդրում ենք պատասխանել հենց հարցի տակ: Կարիք չկա բոլոր հարցերի պատասխանները գրել բլանկի վերջում: Այն կբարդացնի մեր աշխատանքը:
Ուղարկեք արդեն լրացված ձևը doc ֆորմատով մեր էլէկտրոնային հասցեին՝ այն կցելով Ձեր նամակին, ներքևում նշված պատկերի վրա սեղմելով:
Ուրախ կլինենք, եթե կարողանանք ինչ-որ բանով թեթևացնել կամ լուծել Ձեր իրավիճակը։
Շնորհակալ ենք Ձեր վստահության համար: