Սոցիոլոգների բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ընկերական հպումը բերում է լավ արդյունքի, մարդկային հարաբերությունների մի շարք ոլորտներում: Օրինակ, երբ դասախոսը ընկերական հպվում է ուսանողի ուսին կամ ձեռքին, այդ ուսանողը սկսում է լսարանում իրեն ավելի ակտիվ պահել: Հենց այս պատճառով էլ սպորտսմենները իրար խրախուսում են գրկելով, կամ մարմնային հպումների այլ ձևերով: Եթե ավտոբուսի վարորդի ուսին ընկերական հպվեք, ապա նա ամենայն հավանականության Ձեզ ձրի կտանի, իսկ եթե մատուցողուհին հպվի այցելուի ձեռքին կամ ուսին, ապա նա ամենայն հավանականությամբ ավելի շատ թեյավճար կստանա:
Եվ այսպես՝ ինչու՞ են ընկերական հպումները տալիս այսպիսի ունիվերսալ և դրական էֆֆեկտ: Ի՞նչ է այդ ընթացքում կատարվում մեր ուղեղում և օրգանիզմում, որը թույլ է տալիս, որ այդ հրաշքը տեղի ունենա:
Որպեսզի հասկանանք դա, սկսենք արտաքինից՝ մաշկից: Դա մեր ամենամեծ օրգանն է, մոտ 20 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը մոտավորապես ամուսնական դոշակի չափսի է:
"Հպման ժամանակ, մաշկի վրա շարժում է տեղի ունենում, որը փոխանցվում է ենթամաշկային ռեցեպտորներին, որոնց անվանում են "սենսորային կորպուսկուլներ" կամ "Կրաուզեի կորպուսկուլներ"",- ասում է՝ զգացողության ոլորտում աշխարհի առաջատար մասնագետ, Ֆլորիդա նահանգի Մայամիի համալսարանի զգացողության գիտա-հետազոտական ինստիտուտի տնօրեն Տիֆֆանի Ֆիլդը,- "Այդ ռեցեպտորները, ստանալով ճնշման գրգռումը, այդ ազդանշանը ուղարկում են ուղեղ": Սենսորային կորպուսկուլները վերամշակում են այդ ազդանշանը և ուղարկում ուղեղի խորքում գտնվող կարևոր նյարդային հանգույցին՝ թափառող նյարդին: Այս կենտրոնը անվանում են թափառող, քանի որ նա իր վերջավորությունները ունի ամբողջ մարմնում, այդ թվում նաև ներքին օրգանները և սիրտը:
Ֆիլդը հետազոտություն է անց կացրել, որի ժամանակ, մասնակիցներին խնդրվել էր ինչ-որ լարված բան անել, օրինակ ելույթ հանրության առաջ, կամ մաթեմատիկայի թեսթի լրացումը, և այդ ընթացքում ընկերական գրկախառնվել, կամ իրար ձեռք բռնել:
"Պարզվեց, որ ընկերական գրկախառնումներով կամ իրար ձեռք բռնած այդ առաջադրանքը կատարողները ունեին ցածր արյան ճնշում և սրտի աշխատանքը ավելի հանգիստ էր,որը ենթադրում է, որ նրանք ավելի քիչ էին լարված".- ասում է Ֆիլդը:
Ընկերական ձեռքը կամ գրկախառնումը բերում է նաև կորտիզոլի՝ սթրեսսի հորմոնի քչացմանը,- ասում է Ինդիանայի ԴեՊո համալսարանի փորձարար հոգեբան Մատտ Հերտենստեյնը
"Հաշվի առնելով այս ամենը, ընկերական հպումով մենք կարող ենք աշխատեցնել, սթրեսսի և սթրեսսային իրավիճակի հակազդման ֆիզիոլոգիական բուֆերները:",- ասում է Հորտենստեյնը
Որպես ամբողջ վերոհիշյալի լրացում ասենք, որ ընկերական հպումները ավելացնում են նաև օկսիտոցինի արտադրությունը, որին անվանում են "գրկախանման հորմոն"՝ որը դրական է անդրադառնում մարդու վստահության վրա:
"Օկսիտոցինը պատկանում է նեյրոպեպտիդների խմբին, և հիմնականում խրախուսում է նվիրվածության, վստահության և վստահելի հարաբերությունների զգացմունքին",- ասում է Հերտենստեյնը:
Օկսիտոցինը արտադրվում է ձեռքի ընկերական հպման, գրկախառնության և հատկապես բուժական մերսման ժամանակ: Արտադրվելով, այս հորմոնը ստիպում է մարդուն իր նկատմամբ բարեկամական վերաբերմունք, "ընկերոջ ուսի" զգացողություն զգալ:
"Սա իրականում որոշված է բիոլոգիական հիմքերով և որոշում է ուրիշ մարդկանց հետ մարդկու շփման կառուցվածքը",- ասում է Հորտենստեյնը:
Ամեն դեպքում՝ Ի՞նչ է կատարվում ուղեղում:
Հերտենստեյնը ասում է, որ Անգլիայում կատարված վերջին հետազոտություններում պարզվել է, որ գոյություն ունի ուղեղի շրջան, որը ակտիվ հակազդում է ընկերական հպումներին: Այս շրջանը անվանում են օրբիտալ ճակատային կեղև, և նա գտնվում է աչքերից մի քիչ վերևում: Հենց այս շրջանն էլ հակազդում է լավ հոտին կամ քաղցրին:
"Օրբիտալ ճակատային կեղևը, հակզդում է նուրբ հպմանը այնպես, ինչպես այլ պարգևատրման գրգռիչների",- ասում է Հերտենստեյնը: "Այսպիսով, հպումը իրենից ներկայացնում է պարգևատրման հզոր խթանիչ, ինչպես շոկոլադը, որ գտնում եք տանը պահարանի մեջ":
Ընկերական հպման հետևանքով ալեկոծվող օկսիտոցինը, ստիպում է մարդուն իր նկատմամբ վստահություն զգալ: Իսկ էլեկտրական իմպուլսների համակարգը՝ դանդաղեցնում է սրտի ռիթմը և ցածրացնում արյան ճնշումը, ստիպելով մարդուն իրեն հանգիստ, համոզված և հարմար զգալու: Հետաքրքիր է, որ ուղեղում և մարմնում կատարվող այս բոլոր բարդ պրոցեսները առաջանում են մի հասարակ ընկերական հպումից: