ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՆԵՅՐՈԼԻՆԳՎԻՍՏԻԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՊՐԱԿՏԻԿ (NLP) ԹՐԵՅՆԻՆԳ

«ՄԱԴԱԹՅԱՆ» հոգեբանական կենտրոնը կազմակերպում է «ՆԼԾ պրակտիկ»՝ հերթական Նեյրո-Lինգվիստիկ Ծրագրավորման թրեյնինգը, որն ուղղակիորեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և ՀԱՍՏԱՏՎԱԾ է ԱՇԽԱՐՀԻ ԼՐՋԱԳՈւՅՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԼԻԳԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ:

  ԹՐԵՅՆԻՆԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆԸ՝

  1. Ծանոթություն։
  2. Մոդել և ՆԼԾ մեթոդներ։
  3. Մարդկանց հետ կոնտակտի կարգավորում։
  4. Ընկալման դիրքեր։
  5. ՆԼԾ Բազային պրեսուպպոզիցիաներ։
  6. ՆԼԾ-ն որպես կոմունիկացիայի մոդել։
  7. Ֆրեյմինգ և ռեսուրսային վիճակներ, Ֆոբիաների բուժման տեխնիկա։
  8. Դրության ղեկավարման արվեստ։
  9. Լեզվի մետամոդել։
  10. Հիպնոս մաս 1 - Գիտակցություն և ենթագիտակցություն։
  11. Հիպնոս մաս 2 - Միլթոն մոդել՝ Էրիկսոնյան հիպնոսի պատեռններ։
  12. Հիպնոս մաս 3 - Պատմություններ, մետաֆորներ, անալոգիաներ։
  13. Կարգեր ըստ Սատիրի։
  14. Խարիսխի գաղափարը - Խարսխման տեխնիկա, Խարիսխների գումարման տեխնիկա, Խարիսխների կոլլապսի տեխնիկա, Անձնային պատմության փոփոխման տեխնիկա։
  15. Ֆոկուսացում սուբմոդալությունների վրա - Սուբմոդալական տեխնիկաներ, Թափի տեխնիկա, Պայթյունի տեխնիկա, Կպչունություններից ձերբազատման տեխնիկա, Գլխացավից և այլ դիսկոմֆորտ վիճակներից ձերբազատման տեխնիկա։
  16. Ժամանակային գծեր, Բետտի Էրիկսոնի ինքնահիպնոսի տեխնիկա, «Բյուրեղապակե Ծիածանի» տեխնիկա։

ԹՐԵՅՆԻՆԳԻ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՆ՝  ինտերակտիվ և պրակտիկ, հիմնված իրական օրինակների վրա:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈւՆ՝  հայերեն:

ԹՐԵՅՆԻՆԳԸ ՎԱՐՈւՄ Է՝  ՄԻՀՐԴԱՏ ՌՈՍՏՈՄԻ ՄԱԴԱԹՅԱՆԸ - Հոգեբանական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ, Արհեստավարժ Հոգեթերապևտների լիգայի գործող անդամ և միջտարածաշրջանային դասախոս, «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի ղեկավար, հոգեբան, սերտիֆիկացված ՆԼԾ-Թրեյներ:

ԵՐԲ՝  սկսած 09 սեպտեմբերի 2025 թ., երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ԺԱՄԸ՝ 18:30-ից 21:30-ը (մոտ 2 ամիս):

ՈՐՏԵՂ՝  «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոն (հասցե` Վաղարշ Վաղարշյան 12):

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԱՐԺԵՔԸ՝  կազմում է 400 000 դրամ։ Վճարումը հանարավոր է իրականացնել ինչպես կանխիկ (հնարավոր է մաս-մաս թրեյնինգի ընթացքում), այնպես էլ փոխանցումով՝ «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի բանկային հաշվին:

Թրեյնինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ լավ կոմունիկատոր, գրագետ ղեկավարել իրենց համակարգն ու մտերիմներին, կարողանալ դնել ճիշտ նպատակներ և հասնել իրենց դրած նպատակներին, ապրել իրենց կյանքն առանց բարդույթների և ամենակարևորը՝ ՈՐԱԿՈՎ, և վերջապես նաև նրանց համար, ում հետաքրքիր է և ով ցանկանում է տիրապետել ՆԼԾ հմտություններին:

ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՀԱՄԱՐ՝ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ, գրանցվելու են ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ 12 ԴԻՄՈՐԴՆԵՐԸ:

ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՇՏԱՊԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ 055471134 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ:

ԹՐԵՅՆԻՆԳԻ ԱՎԱՐՏԻՆ ՏՐՎԵԼՈւ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ, ՀԱՍՏԱՏՎԱԾ՝

  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ,
  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԱՍԻԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ,
  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ,
  • ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ և
  • «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի կողմից:
ԻՆՉԻ՞Ց ՍԿՍԵԼ ՈւՍՈւՄՆԱՍԻՐԵԼ ՆԼԾ-Ն


ՆԼԾ-ի մասին կան բազմաթիվ գրքեր, տեսանյութեր, հոդվածներ, անց են կացվում բազմաթիվ վեբինարներ, թրեյնինգներ և սեմինարներ:

Կարելի է ուղղակի գրքեր և հոդվածներ կարդալ՝ դա Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Տերմինները կարելի է սովորել գլոսսարիումում, իսկ դրանց նկարագրությունները և այլ բաներ՝

ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՆԼԾ-Ն:


ՆԼԾ-ի մասին պտտվում են բավականին շատ զվարճալի բամբասանքներ, որոնցից ելնելով, ես արդեն պետք է ունենայի բավականաչափ զոմբի-ծառաներ և ահռելի գումար բանկային հաշվին: Կամ ասում են....

Իրականում ՆԼԾ-ն ուղղակի հոգեբանության ուղղություններից մեկն է: Շատ արդյունավետ, երևի թե ամենաարդյունավետը այս պահին: ՆԼԾ օգտագործում են հոգեբաններից, հոգեբույժներից, սպորտսմեններից, հռետորներից, բիզնեսմեններից և քաղաքական գործիչներից շատերը:

ԲԱ՞ՐԴ Է ԱՐԴՅՈՔ ՆԼԾ-ԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼԸ


ՆԼԾ-ում կան բազմաթիվ, բավական հեշտ, բայց արդյունավետ բաներ: Որոնց օգնությամբ Դուք կարող եք շատ արագ և հեշտ ստանալ կոնկրետ արդյունք:

ՆԼԾ-ով իմ տարվածությունը սկսեց մի այդպիսի արագ և նկատելի արդյունք ձեռք բերելուց հետո: Շատ վաղուց, երբ ես դեռ երիտասարդ էի և ակտիվ զբաղվում էի ինքնակատարելագործմամբ, հոգեբանության շատ ուղղություններ, որը ես փորձել էի՝ իսկ դրանք բավականին շատ էին, ինձ խոստացել էին, որ երբևէ արդյունք կունենամ և այդ ԵՐԲԵՎԷ-ն շատ անորոշ էր:

ՁԵՐ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՆԼԾ-Ն


ՆԼԾ-ի օգնությամբ Դուք կկարողանաք՝

  • Սովորել ավելի լավ շփվել։
  • Հասկանալ սեփական մտածելակերպի սկզբունքները։
  • Լուծել Ձեր սեփական պրոբլեմները։
  • Սովորել կառավարել սեփական վիճակով։
  • Ճիշտ նպատակներ դնել և հասնել դրանց։

ԵՎ ԱՅՍՊԵՍ, Ի՞ՆՉ Է ՆԼԾ-Ն


ՆԼԾ-ն դա հաջողակության մոդելավորման տեխնոլոգիա է: Կան մարդիկ, ովքեր վարպետ են մի ինչ-որ գործում՝ շփման մեջ, բիզնեսում, ինքնաղեկավարման մեջ, սպորտում, հոգեթերապիայում: Եվ մենք շատ ենք ցանկանում բացահայտել նրանց հաջողակության գաղտնիքները, գաղտնի իմացությունները և թաքնված կարողությունները: Այ, ՆԼԾ-ն էլ հենց դրանով է զբաղվում՝ տարբերակում է մտցնում վարպետության գաղտնիքներում և դրանք դարձնում է հասանելի բոլորի համար: Եվ արդեն կուտակվել են բազմաթիվ հասանելի հաջողակության մոդելներ՝

Ի՞ՆՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԿՏԱ ՄԵԶ «ՆԼԾ ՊՐԱԿՏԻԿ» ԿՈւՐՍԸ


Այս «ՆԼԾ-պրակտիկ» կուրսը նույնական է աշխարհում ՆԼԾ հեղիանակավոր հաստատությունների կողմից ընդունված «ՆԼԾ-պրակտիկ» կուրսի հետ: Այն համաձայնեցված և հաստատված է՝

  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ
  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ԱՍԻԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
  • ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
  • ՌՈւՍԱԿԱՆ ԴԱՇՆՈւԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ

Ի՞ՆՉ ԿՏԱ ՄԵԶ ՆԼԾ ԻՄԱՑՈւԹՅՈւՆԸ

Եվ այսպես, ընդհանրացնելով, կարելի է ասել, որ ՆԼԾ -ի տեսությունը և պրակտիկան օգնում են.

  • Անձնական հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը,
  • Համոզման կարողության զարգացմանը,
  • Բարձրացնել ինքնագնահատման աստիճանը,
  • Հաղթահարել անցյալի բացասական երևույթների հետևանքները,
  • Կենտրոնանալ առաջադրված նպատակների վրա և բոլոր ուժերը ուղղել դրանց հասնելու համար,
  • Գործել առավելագույն արդյունավետությամբ,

ՄԵՐ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՆԼԾ-Ն


ՆԼԾ-ն օգնում է արագ և իրապես հասնել նպատակներին: Այլ խոսքով` նրա օգնությամբ կարելի է հասնել ցանկալիին, նույնիսկ ավելին` շատ բան իմանալ, դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում ես: ՆԼԾ-ի հաղորդակցման արդյունավետ միջոցները թույլ են տալիս արագ հասնելու շրջապատի հետ փոխըմբռմանը: Այս դեպքում ակտիվացվում են այն մտավոր ընդունակությունները («նեյրո»), որոնց գոյության մասին նույնիսկ չեք էլ ենթադրել: Բացի այդ, ՆԼԾ -ն օգնում է միանգանայն բացառիկ կերպով օգտագործել լեզուն («լինգվիստիկ») նպատակներին հասնելու համար: Վերջապես դրա շնորհիվ կարելի է սովորել ղեկավարել մտավոր ընդունակությունները,

Ի՞ՆՉ Է ՆԼԾ -Ն, ԵՎ «ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԱՅՆ ՈւՏՈւՄ» )))))


ՆԼԾ հապավման ետևում, որը նշանակում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, թաքնված է մարդկային հարաբերությունների միանգամայն նոր, հեղափոխական մոտեցում: Ոմանք անվանում են այն «անձի կատարելագործման արվեստ և գիտություն» կամ «սուբյեկտիվ զգացմունքների ուսումնասիրություն»: ՆԼԾ-ն առաջարկում է մարդկանց հետ հաղորդակցվելու արդյունավետ և փորձված միջոցներ, վարքագիծն ու մտածողությունը փոխելու գործնական հնարավորություններ:

Միլիոնավոր մարդիկ արդեն օգտագործել են դրա հասարակ սկզբունքներն ու...