ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Երբ գալիս է ամանօրը, մեզանից շատերը սկսում են մտածել ամենաբազմազան խոստումների մասին, որը տալիս են իրենք իրենց՝ նորացնել իրենց ռեզյումեն, կարգի բերել ձեղնահարկը, վերջապես սկսել սպորտով զբաղվել: Սակայն կյանքի դառը ճշմարտությունը նրանում է, որ մեզանից շատ քչերը կկատարեն այս խոստումները: Ոչ այն պատճառով, որ մենք անկեղծ չենք, այլ այն պատճառով, որ կյանքը միշտ ավելի լավ է սկսել երկուշաբթիից:

Գործերը հետաձգելը՝ իսկական անեծք է, որը կարող է մեզ վրա շատ թանկ նստել: Դա ոչ միայն բերում է արդյունավետության կորստի, այլ նաև չարածի համար հետագա ափսոսանքի և ցածրացվաց ինքնագնահատականի: Հոգեբանները մտահոգված են այն բանով, թե ինչ է կատարվում մարդու ուղեղում, որը մշտապես ստիպում է նրան հետաձգել իր պլանավորած գործերը: Մի՞թե մենք ծրագրավորված ենք, որ հետաձգենք:

Գերմանիայի Կոնստանցի համալսարանի հոգեբանների միջազգային խումբը, որը ղեկավարվում է Շին ՄակԿրիի կողմից, իր առաջ խնդիր էր դրել իմանալ, թե կա արդյոք կապ մեր պլանավորած բաների մասին մտածածի և ավելի ուշ ժամկետների վրա նրան հետաձգելու միտումների մեջ: Այլ խոսքերով ասած, մենք հետաձգում ենք մեր գործերը այն պատճառով, որովհետև տեսնում ենք նրան որպես հոգեբանորեն հեռու՞:

Հոգեբանները ուսանողներին հարցաթերթիկներ բաժանեցին և խնդրեցին նրանց պատասխանները ուղարկել երեք շաբաթվա ընթացքում: Հարցերը վերաբերվում էին կյանքի կենցաղային ոլորտին, ինչպես օրինակ՝ բանկում հածիվ բացելը, կամ օրագիր պահելը, սակայն ուսանողները տարբեր հրահանգներ էին ստացել հարցաթերթիկները լրացնելու հարցում: Մի մասը պետք է գրեր այն մասին, թե ինչ որակներ կարող է ունենա մարդը, որը կատարում է այս կամ այն առաջադրանքը, օրինակ՝ ինչ բնավորության մարդը կարող է բանկում հաշիվ ունենալ: Մյուսները գրել են անհրաժեշտ գործողության կատարման մասին՝ քայլ առ քայլ՝ զրույց մենեջերի հետ, անհրաժեշտ ձևերի լրացում, առաջնային ներդրում և այլն: Գաղաբարը նրանում էր, որ ստիպեն որոշ ուսանողների աբստրակտ մտածել, իսկ մյուսներին՝ կոնկրետ: Որից հետո հոգեբանները սպասել են: Որոշ դեպքերում նրանք երկար են սպասել: Նրանք նշում էին առաջին և երկրորդ խմբի պատասխաններն ուղարկելու ժամկետային տարբերությունները, և պետք է նշել, որ տարբերությունը զգալի էր:

Ըստ հոգեբանների ասսոցիացիայի Psychological Science ամսագրի հայտարարության, արդյունքները լիովին բացատրելի են: Նույնիսկ չնայած այն բանին, որ ուսանողները վճարվում էին հարցմանը մասնակցելու համար, այն հետազոտվողները, որոնք պետք է աբստրակտ մտածեին, հարցաթերթիկի պատասխանները ուղարկում էին ավելի ուշ, իսկ որոշները այդպես էլ չկատարեցին առաջադրանքը: Համեմատության համար ասենք, որ այն ուսանողները, որոնք պատասխանում էին ավելի կոնկրետ հարցերի, իրենց պատասխանները ավելի շուտ էին ուղարկել: Գիտնականները ենթադրում են, որ նրանք սկսել են հարցաթերթիկը լրացնել անմիջապես, առանց հետաձգելու:

Հեղինակները պնդում են, որ՝. "կոնկրետ առաջադրանքը, ինքնաբերաբար ենթադրում է արագ կատարում, առանց ժամկետները հետաձգելու": Նրանք համարում են, որ նմանատիպ բացահայտումները կարող են օգտակար լինել ուսուցիչների և մենեջերների համար, ովքեր ցանկանում են, որ իրենց ուսանողները կամ ենթակաները ինչքան հնարավոր է արագ սկսեն կատարել իրենց վրա դրված առաջադրանքը: Բացի դրանից, այսպիսի բացահայտումները կարևոր են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անպայման կատարել, իրենք իրենց տրված ամանօրյա խոստումը: