Ավատար (անգլերեն avatars) - սա ոչ մեծ ստատիկ կամ անիմացաված պատկեր է (մինչև 256x256 պիքսել), որը ներկայացվում է կայքում կամ ֆորումում, այնտեղ գրանցված օգտվողի պրոֆիլում: Կարող է լինել ինչպես լուսանկար, այնպես էլ մի որոշ նկար, որը ներկայացնում է օգտվողի էությունը և օգնում մաքսիմալ ճիշտ առաջին տպավորություն ստանալ նրա մասին զրուցակցի մոտ (չնայած որ ավատարը հիմնաքարային բնութագրիչ չի հանդիսանում, սակայն քիչ կարևորություն չունի): Այս պատկերը ֆիքսվում է նաև օգտվողի պրոֆիլի պարամետրերում, և երևում նրա կազմած հաղորդագրություններում: Ավատարի չափսերը ունենում են սահմանափակումներ, որոնք դրված են այն ռեսուրսի մեջ, որտեղ նա օգտագործվում է: Ավատարի օգտագործումը ենթադրվում է ֆորումներում, բլօգերում, IM մեսսենջերներում, կայքերում, սոցիալական ցանցերում և այլ ցանցում շփվելու համար նախատեսած ծրագրերում:
Ավատար են անվանում նաև եռաչափ աշխարհների, խաղերի, խաղացողների, ինտերնետ ռեսուրսներ օգտագործողների կերպարները և այլն: Ավելի ընդհանրացված կարելի է ասել, որ ավատարը՝ "վիրտուալ կերպար" է, ցանց օգտագործողի էգոյի ալտերը, և նրա վիրտուալ "Ես"-ը: Ավատարը ոչ միայն օգնում է մարդուն թաքնվել վիրտուալ անունի ետևում, և այդ անունից վիրտուալ գործունեություն ծավալել, այլև ավելի լիարժեք ներկայացվել, ներկայացնելով քո տրամադրությունը, ներաշխարհը, էությունը: Սովորաբար վիրտուալ կերպարի ամբողջականությունը ստեղծվում է օգտվողի ավատարի և կեղծանունի (նիկնեյմ) միասնության դեպքում:
Ավատարով անվանում են նաև բջջային հեռախոսների օգտագործողների ինդենտիֆիկացիայի համար ստեղծված պատկերները:
Ինտերնետ է եկել հնդկական առասպելաբանությունից (Ավատարա) — Աստծո տեսանելի և/կամ զգալի մարմնացում: Օրինակ՝ հնդկական աստվածները ավատար (մարմնացում) էին համարում Վիշնուին:
Ավատարը օգնում է մարդուն արտահայտել իր "Ես"-ը, ներկայացնել իր տրամադրությունը, կրոնը, վիճակը, թաքնվել, ստեղծել վիրտուալ կերօար, որը որպես օրենք տարբերվում է մարդու իրական կյանքում ունեցած կերպարից, սակայն այստեղ էլ բացառություններ են լինում: Ավատարը նաև գովազդի տեղ է: Ավատարները, մարդու նիկի հետ միասին, կազմում են այսպես կոչված վիրտուալ կերպար, որին նրան ստեղծող մարդը հետագայում, փորձում է համապատասխանել:
Ինչպես հայտնի է մարդը ավելի հեշտ է ընկալում պատկերը քան տեքստը, հենց այս պատճառով էլ ավատարի օգտագործումը պահանջարկ ունի և դեռ երկար է ունենալու: Ավատարների հետ մեկտեղ, շատ կայքերում և ֆորումներում, առանձին դաշտ կա լուսանկար տեղադրելու համար: Դա հուշում է, որ ավատարը բոլորովին ուրիշ նպատակ է հետապնդում, և պետք չէ այն խառնել լուսանկարի հետ կամ փորձել համատեղել:
Սակայն իրականում, մարդը միշտ իրեն ավատար է դնում այնպիսի պատկեր, որը իր կարծիքով բնութագրում է իր բնավորությունը, նրա ներքին "Ես"-ը, նրա կյանքի ամենատարբեր նախընտրությունները: Այսինքն ավատարները, իրենց բուն իմաստով՝ ռեալ մարդու դեմքն են վիրտուալ կյանքում:
Եթե Դուք ակտիվ ինտերնետ-կյանք եք վարում, հաճախ շփվում է ֆորումներում և նմանատիպ այլ ռեսուրսներում, ապա ամենայն հավանականությամբ Ձեր մտքով անցել է փոխել Ձեր ավատարը: Այ օրինակ՝ հին ավատարը Ձեզ զզվեցրել է և ինչ-որ նոր բան եք ուզում, կամ էլ ավելի գեղեցիկ և էքստրավագանտ ավատար եք ուզում, որպեսզի Ձեր վրա ուշադրություն գրավեք:
Ավատարները, դրանք ուղղակի պատկերներ չեն՝ դրանք Ձեր ներկայացված դեմքն են ինտերնետում, որոնք բնութագրում են Ձեզ ֆորումում, չաթում կամ բլոգում: Փորձեք Ձեր համար ինչքան հանրավոր է խոսող ավատար ընտրել (մռայլ կամ երջանիկ, ծիծաղելի կամ լուրջ), որը Ձեզ մաքսիմալ կհամապատասխանի և որի հետ Ձեզ ավելի հեշտ կլինի շփվել և ընդհանուր լեզու գտնել ինտերնետի ուրիշ օգտվողների հետ:
Ավատարը, մտածացին անվան (նիկի) արժանի լրացումն է, որը այսպես ասած լրացնում է նրա ամբողջական պատկերը ուրիշ օգտագործողների աչքերում:
Ավատրները կարող են բազմազան լինել՝ սկսած լուսանկարներից, վերջացրած ունիկալ նկարներով, որոնց իմաստը, երբեմն միայն նրա տիրոջն է հայտնի:
Բավական է ուղղակի նայել կամայական կայքի ֆորումի ավատարներին, և միանգամից կընկալեք ավատարների բազմազանության դաշտի մեծությունը:
Ավատարները կարող են լինել կենդանիների, հրեշտակների, մուլտֆիլմերի հերոսների կամ գլամուրային պատկերներով, հանդիպում են նաև անիմացված ավատարներ:
Ավատարի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել, որ դա իր ձևի մեջ այցեքարտ է, և հենց դրա միջոցով է Ձեր զրուցակիցը Ձեզ մասին այն պատկերացումը կազմելու, որը հետագայում Դուք կպահպանեք կամ կհերքեք: Առաջին տպավորությունը միշտ էլ ամենաերկարատևն է, այդ պատճառով էլ պետք է ձգտել այն բանին, որ ավատարը մաքսիմալ ճիշտ բնութագրի Ձեր էությունը կամ գոնե չհակասի նրան:
Օգտվողների մեջ անցկացված հարցման ժամանակ, թե ինչպես են նրանք ավատար ընտրում, որոշ մարդիք պնդում են, որ իրենց "վիրտուալ պատկերը" ընտրում են այս խնդիրը շատ լուրջ չընկալելով, այլ դնելով ինչ-որ դուր եկած պատկեր: Սակայն օգտվողներից շատերը, ամեն դեպքում ցանկանում են ավատարի միջոցով, ինչ-որ ձևով ինքնաարտահայտվել:
Հաճախ մարդիք մեկ ավատարը օգտագործում են մի շարք ֆորումներում ներկայանալու համար: Նրանք, այսպես ասած ներաճում են իրենց մշտական ավատարի հետ, և նա դառնում է "Ալտեր-Էգօ"՝ վիրտուալ "Ես":
Որոշ մարդիք գտնում են, որ կարևոր է ընտրել ունիկալ ավատար, սակայն դա որոշակի փորձառություն է պահանջում, այդ պատճառով էլ օգտվողներից շատերը ավելի հեշտ ու հարմար են համարում քաշել այն ինտերնետից:
Բազմապիսի կայքերի շնորհիվ, որտեղից կարելի է անվճար ավատար քաշել, հարմար ավատար գտնելը՝ հեշտ է: Չնայած որ շատերի համար այս գործընթացը դառնում է երկար՝ ընտրած պատկերը Դուք տեսնելու եք բոլորից ավելի շատ, այդ պատճառով էլ նա պետք է հաճելի զգացումներ առաջացնի:
Սեփական "վիրտուալ պատկերի" ընտրության ժամանակ, մի մոռացեք, որ ծիծաղաշարժ ավատարները, միշտ էլ որիշ օգտագործողների ուշադրության կենտրոնում են, և կարող են օգնել նրանց դրական վերաբերմունքը ստանալ: Ֆորումների և բլոգերի մասնակիցները, անկախ իրենցից, իրար ասոցացնում են ավատարների հետ, այդ պատճառով էլ պետք է նման նախանշաններով ավատար ընտրել, եթե իհարկե դուք չեք ցանկանում ֆորումցիներին թյուրիմածության մեջ գցել և թաքցնել ձեր իրական էությունը:
Որպես տարբերակ, ավատարի տեղը կարելի է դնել սեփական լուսանկարը: Օգտվողների մեծամասնության մոտ դա այդպես է: Սակայն եթե չեք ցանկանում ցուցադրել Ձեզ, ոչ ոք չի արգելում Ձեզ ուրիշ ավատար դնել: Հաճախ համապատասխան ավատարի ընտրությունը բավական մեծ ժամանակ է պահանջում, սակայն դա հանդիսանում է գրավիչ և հետքրքիր գործընթաց:
Փորձենք հարց տալ՝ "Ի՞նչ են նշանակում մեր ավատարները"
Հաճախ մենք ընտրում ենք ավատարներ, որոնք ոչ թե ուղղակի մեզ դուր եկան, այլ ներկայացնում են մեր բնավորությունը: Ահա օգտվողների մի քանի կարծիք իրենց ավատարների մասին՝
- "Ես փոխում եմ իմ ավատարը կախված իմ հոգեվիճակից և տրամադրությունից":
- "Ես փոխում եմ իմ ավատարը կախված այս պահին ունեցածս տրամադրությունից":
- "Ես հազվադեպ եմ ավատարս փոխում: Իմ ավատարները բոլորը, կատուներ են՝ ուղղակի բոլորն ասում են, որ ես կատվի բնավորություն ունեմ... Ես էլ եմ այդպես մտածում: Հա, կատուները ինձ շատ դուր են գալիս":
- "Իմ ավատարը ներկայացնում է կյանքի նկատմամբ ունեցած իմ հայացքները, ճիշտ է, ինձ այնքան էլ նման չէ, սակայն ինձ դուր է գալիս":
- Կենդանիներ - մեկն է ավատարի ամենատարածված ձևերից: Մարդու գիտակցության մեջ, ամեն կենդանի ունի իր որոշակի նշանների հավաքածուն: Կատուն դա քնքշություն և անկախություն է, շունը՝ նվիրվածություն և ազնվություն, օձը՝ իմաստություն, ցուլը՝ ուժ և համառություն... Սովորաբար հենց այս որակներն էլ համարում են իրենց համար կարևոր այն մարդիք, ովքերթաքնվում են այդ նկարների հետևում:
- Մուլտֆիլմի հերոսներ - հոգեբանորեն հեռանկարային ավատար է, որի տերը ՈւԶՈւՄ Է, իր բնավորությամբ, նմանվել այդ հերոսին: Ճագար Բաննիի ավատարի տակ թաքնված մարդուց, չարժե սպասել ճշմարիտ պատմություններ, փոխարենը, լիովին կարելի է վստահել "Լեոպոլդ կատվին": Տրադիցիոն մուլտֆիլմային ավատարներ սովորաբար ընտրում են դեռահասները: Մեծերի համար ավելի բնորոշ են ճապոնական անիմեի կերպարները:
- Հայտնի մարդիկ - այս ավատարի տերը, եթե միայն նրա վրա քաղաքական գործիչ չէ պատկերված, հայտարարում է իր հակումների մասին: Թաքնված հաղորդագրությունը, որը նա կրում է, ասում է՝ "Ես շատ ժամանակակից եմ, ես տեղյակ եմ, թե ինչ է կատարվում երաժշտական (կինոյի, սպորտի) աշխարհում: Ինձ դուր է գալիս այս թեման, ինձ դուր է գալիս այս հերոսը և ես հաճույքով կշփվեմ ինձ նման մարդկանց հետ: Մնացածներին խնդրում եմ չանհանգստացնել": Քաղաքական ավատարները խոսում են քաղաքական կողմնորոշում չունենալու և հումորի զգացումի մասին:
- Չարագործներ - "չար" նկարներ, սովորաբար ընտրում են մարդիք, որոնք ձգտում են միայնության, պարփակված են և խոցելի: Դրանց տերերը հաճախ ագրեսիվ ֆանտազիաներ են ունենում, նրանց տանջվում են մեղքի բարդույթից: Հաճախ այսպիսի ավատարը օգտագործվում է որպես "պահեստային" և "կրում են" փոքր գրգռման պահերին: Այս ավատարը կրողի հետ պետք է լինել ծայրահեղ զգույշ:
- Էքսկլյուզիվ - ոչ ստանդարտ, սեփական ձեռքով պատրաստված ավատարի տերը՝ անկախ, բավականին մեծամիտ, իր գինը իմացող անձնավորություն է: Ավատարը, նրա համար ապրանքանիշի նման ինչ-որ բան է, որին նա պաշտպանում է գովազդում, և ուշադիր հետևում (որ չգողանան): Հեշտ գնում է շփման, սիրում է վիճել, խելոք է, համառ, իր տեսակետը պահում է մինչև վերջ: Նեղացկոտ է, սակայն շուտ էլ մոռանում է:
- Իրական դեմք - օգտագործվում է հազվադեպ, բայց ոչ այն պատճառով, որ մարդիք չեն կարողանում իրենց լուսանկարը վեր ածել ավատարի: Ցանցում, որտեղ ինտենսիվ շփման հետ մեկտեղ չափազանց գնահատվում է անոնիմ մնալու հնարավորությունը, սեփական դեմքի բացահայտելը՝ հատուկ վստահության նշան է: Համարյա թե ինտիմ: Այսպիսի ավատար օգտագործելը հուշում է, որ նրա տերը պատրաստ է իրական հանդիպման:
- Բնություն - այսպիսի ավատարի մեջ, ֆոնը ավելի շատ բան է նշանակում, քան առարկան: Այսպիսի նկարի հետևում թաքնված մարդը հակված է ոչ ստանդարտ մտածելակերպի: Նա չի սիրում պատմել, և նույնիսկ խոսել իր մասին: Նրա համար ընդհանրապես նողկալի են որոշ թեմաներ: Դրա փոխարեն, նա միշտ պատրաստ է քննարկել աշխարհի կառուցվածքը: Խոցելի է, սիրում է բնությունը, տանել չի կարողանում հավաքույթներ և մտերմություն: Ռոմանտիկ է: Հարգում է ուրիշի կարծիքը, ձգտում է այն հասկանալ:
- "Ուժային" հերոս - համարյա թե միշտ այս ավատարի հետևում դեռահաս է թաքնված: Մեծահասակը, որն ընտրել է այս պատկերը, որպես իր ցանցային մարմնացում, տառապում է սուր արտահայտված թերարժեքության բարդույթով: Կյանքում նա միայնակ է, անօգնական և վատատես: Կարող է հավատարիմ ընկեր դառնալ: Սիրեկանի կամ ամուսնու որակների մեջ անպետք է:
- Գայթակղիչ կին - լրիվ մերկ վիճակում հանդիպում է հազվադեպ: Հաճախ այս անկեղծ պատկերների հետևում թաքնված են լինում կանայք, որոնք ակտիվ նոր վիրտուալ ծանոթություններ են փնտրում: Թեթև և հաճելի են շփման մեջ, կպչուն չեն, սիրում են կոմպլիմենտներ: Բավականին կապնվող են: իրական կոնտակտի են գնում մեծ դժվարությամբ: կարող է պարզվել, որ նրանք "ցանցային տրանսսեքսուալներ" են, հիմնականում այն դեպքերում, երբ ավատարը լրիվ մերկ է: