ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Խաղասրահը կամայական դեպքում հաղթում է: Սա համարյա աքսիոմա է, ապացուցված և առողջ դատողությամբ, և խաղացողների անձնական փորձով: Այս դեպքում ինչու՞ շատ մարդիք, նախանձելի հաստատունությամբ գալիս են խաղատուն և ինքնակամորեն հրաժարվում իրենց փողերից:

Վերջերս այն տան առաջին հարկում, որտեղ ես ապրում եմ, նախքին վարսավիրանոցի տեղում, խաղատուն բացեցին: Այն, որ այդտեղ խաղատուն է լինելու, հայտնի դառավ դեռևս վառ ցուցանակի հայտնվելուց շատ առաջ՝ պատուհանները ծածկեցին մեծ պաստառներով, հանեցին, շենքի կողքին կախված փողոցի ժամացույցը և մուտքը զարդարեցին ուրախ ժապավեններով: Այս բոլոր գործողությունները՝ հոգեբանական մեթոդներ են, որոնք ուղղված են այն բանին, որ գրավելով մարդկանց բերեն խաղատուն, և "օգնեն" նրանց ինքնակամ հրաժեշտ տալու իրենց դրամապանակի պարունակությանը:

Կարևորը խաղատանը՝ մթնոլորտն է:

Հաճախորդին պետք է հարմար լինի: Հենց այս պատճառով էլ խաղատանը տրվում են բազմապիսի ըմպելիքներ և խորտիկներ, հարմար բազկաթոռներ են և անպայման երաժշտություն: Հաճախորդը չպետք է շեղվի: հենց այս պատճառով էլ դուք խաղատանը ժամացույց չեք տեսնի: Ժամացույց չկա ոչ դահլիճների պատերին, ոչ էլ մուտքի մոտ: Եվ եթե դուք նույնիսկ հարցնեք կրուպյեից, թե ժամը քանիսն է, նա ձեզ չի կարողանա պատասխանել, որովհետև ժամացույց կրելը, նրան արգելված է: Իսկ եթե դուք ցանկանաք որոշել օրվա ժամը պատուհանից դուրս նայելով, Ձեզ դա էլ չի հաջողվի՝ խաղատանը պատուհաններ չկան:

Փոխարենը կան բնական լույսի արհեստական աղբյուրներ, որոնք դրված են ամենուր, և իրենց պայծառությամբ թյուրիմածության մեջ են գցում խաղացողներին: Այս հոգեբանական մեթոդները կիրառվում են ոչ միայն խաղասրահներում, այլև շուրջորյա առևտրի կետերում և գիշերային ակումբներում: Բիզնես-հոգեբան Կատի Կլէրի (Kati St Clair) կարծիքով, մեկն է՝ մարդուն ենթարկել դեզօրիենտացիայի և հասնել տրանսի հիշեցնող վիճակի:

Համարյա հաղթեցի:

""Համարյա հաղթելու" էֆֆեկտը, ստիպում է խաղացողին վերանայել հաղթանակի իր շանսերը",- համարում է Քեմբրիջի համալսարանի հոգեբան դոկտոր Լյուկ Կլարկը (Luke Clark), - "Եթե ձեր ձին երկրորդն է հասնում վերջնագծին, կամ էլ եթե ավտոմատի էկրանին երկու "7" է ընկել երեքի փոխարեն, ապա դուք ամենայն հավանականությամբ կշարունակեք ձեր խաղը:

Խաղացողները գերագնահատում են իրավիճակի վերահսկման իրենց ընդունակությունը՝. "ես հաստատ կկարողանամ կանգ առնել երբ անհրաժեշտ է": Այս մարդկային ինքնավստահությունը բոլորին է ծանոթ, և համարժեք է՝. "Ես կարող եմ ծխելը թողնել երբ կցանկանամ": Դե ինչպես այստեղ կանգ առնել, երբ արդեն 6-րդ անգամ, իրար հետևից, հաղթում է սևը (երբ դուք դրել էիք կարմիրի վրա) և դուք դնում եք Ձեր վերջին փողերը, որպեսզի անեք հաջորդ, "հաստատ հաղթող" խաղադրույքը:

Այսօր մենք անց ենք կացնում ավտոմեքենայի խաղարկություն:

Համարյա թե բոլոր խաղատներում այսպիսի խաղարկություններ են անց կացվում: Դոկտոր Կլարկի կարծիքով, դրանց իմաստը հետևյալումն է՝. "Մարդը շրջակա աշխարհի իրավիճակներում վճիռներ է կայացնում հենվելով ոչ միայն ռացիոնալ փաստերի վրա: Մարդու ընկալման վրա հզոր ազդեցություն է ունենում էմոցիոնալ բաղկացուցիչը, պատկերները և տպավորությունները": "Հզոր էմոցիոնալ պատկերները, ավելի լուրջ են ազդում մարդու վարքագծի վրա" ,-ասում է դոկտոր Կլարկը:

Խաղատունը, հավելյալ ձևավորում է "հաղթելու" հագեցված կերպարը՝ անց կացնելով ցուցադրական սուպեր-խաղարկություններ, խաղարկությանը դնելով հիշվող մրցանակներ, ինչքան հնարավոր է մեծ ցուցադրելով հաղթողին և խթանելով մարդու մոտ հետևյալ զգացունը՝. "...այ այս փոքրամարմին, ճաղատ, տգեղ և ախմախ մարդը, Ֆերրարի շահեց, իսկ ինչո՞վ եմ ես նրանից վատը: Ես նրանից ակնհայտորեն լավն եմ, և ամեն դեպքում, գոնե ինչ-որ բան կշահեմ":

Խաղային բիզնեսի չգրված այս օրենքները, որոնց մասին ես պատմեցի, միայն մարդկային հոգեկանի բնույթի արտացոլումն են: Այս ծուղակները չընկնելը, գործնականում անհնար է: Խաղատանը հաղթելը՝ նույնպես: Սակայն հոգեկանում խոր արմատներ ունեցող խաղի մոլուցքը, ստիպում է միլլիոնավոր մարդկանց պարտվել, պարտվել և պարտվել՝ հաղթանակի հույսով: