Բժիշկները պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնեն ընդհանուր հոգեկան հիվանդությունների և գիրության կապի վրա, քանի որ այս երկու խնդիրները սերտ կապակցված են, համարում են Ադելաիդայի համալսարանի գիտնականները:
Ահ, դժվար է ինձ...
Բրիտանական բժշկական ամսագրում (BMJ) տպագրված հոդվածում, Ադելաիդաի գիտնականները հայտնում են գիրության և ընդհանուր հոգեկան խանգարումների միջև գոյություն ունեցող երկկողմանի ռիսկի մասին: "Գիրության և ընդհանուր հոգեկան խանգարումների միջև գոյություն ունեցող երկկողմանի ռիսկի մեխանիզմները լավ հասկանալը անհրաժեշտ է այդ հիվանդությունների կանխարգելման և էֆֆեկտիվ բուժման համար", — ասում է ամսագրի խմբագրության առաջատար հեղինակ Էվանս Ատլանտիսը (the University of Adelaide's School of Medicine).
Չնայած, որ այս թեման բազմաթիվ հետազոտությունների օբյեկտ դեռևս չի հանդիսանում, հասկանալի է, որ մի շարք հոգեբանական, վարքային և ֆիզիոլոգիական գործոններ կարող են որոշակի ազդեցություն ունենալ իրության և ընդհանուր հոգեկան խանգարումների միջև գոյություն ունեցող բարդ կապի վրա: "Գեր մարդիք, հատկապես նրանք, ովքեր իրենց քաշը համարում են ավելցուկային, հաճախ ունենում են ինչ-որ տեսակի խտրականության փորձ, և հետևաբար, կարող են ունենալ ցածր ինքնագնահատական, իսկ մի շարք դեպքերում նույնիսկ մեղքի զգացում: Հասարակության մեջ գիրությունը հաճախ ասսոցացվում է սոցիալ-տնտեսական "կարիքի" և ֆիզիկական ակտիվության ցածր աստիճանի հետ, որն էլ կարող է բերել դեպրեսսիայի", համարում է դոկտոր Ատլանտիսը:
Որպեսզի չսրացնենք իրավիճակը:
Գիրությունը կարող է բերել խրոնիկական սթրեսսային վիճակի, որն էլ իր հերթին որոշ դեպքերում բերում է որոշակի ֆիզիոլոգիական դիսֆուհկցիայի: Այստեղից էլ՝ ճնշված տրամադրությունը և համապատասխան ախտանիշները: Ցածր ֆիզիկական ակտիվությունը և շատակերությունը, հատկապես մեծ քանակի յուղեր և շաքար պարունակող սնունդի ընդունումը, տրամադրությունը բարձրացնելու համար, հատկապես տարածված են դեպրեսսիայով և տագնապով տառապող մարդկանց մոտ:
"Այսպիսի սնունդը միաժամանակ կարող է և թեթևացնել դեպրեսսիան, և ամրապնդել սսնդային վարքագծի տվյալ ոճը: Ինչ վերաբերվում է այսպես կոչված սոցիալ-տնտեսական "կարիքներին", ապա դրանք կարող են բերել իրենց էժան գնի պատճառով, անօգտակար սննդամթերքի չափից շատ օգտագործման հետագա սրացման", — ասում է դոկտոր Էվան Ատլանտիսը:
Հետազոտողների կարծիքով շատ կարևոր է մաժդիսցիպլինար մոտեցումը, որն ուղղված է առողջ ապրելակերպի պրոպագանդայի վրա: Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ այն բանի մասին, թե ինչ միջոցառումներ են անհրաժեշտ, գիրության և դեպրեսսիայի կանխարգելման համար: "Կառավարությունը անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն օրենքների վրա, որոնք խրախուսում են առողջ սննդի ներմուծմանը, օգտագործմանը և ազգաբնակչության ֆիզիկական ակտիվությանը", — ասում է նա: