Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ «ստիպողական էքստրավերսիան», մի որոշ ժամանակ անց լավացնում է ինքնազգացողությունը։ Այսպիսով, ինտրովերտները ձևացնելով թե էքստրավերտ են, կամ ստիպելով իրենց այդպիսին լինել, կարող են ավելի երջանիկ դառնալ։
Նախկինում բազմիցս ասվել է էքստրավերսիայի առավելությունների մասին, այդ թվում նաև «ստիպողական էքստրավերսիայի», սակայն դա դիտարկվել է միայն կարճաժամկետ։ Ռիվերսայդում գտնվող Կալիֆորնիական համալսարանի հետազոտողները ցանկացան լայնացնել էքստրավերսիայի տևողությունը, որպեսզի հասկանան թե դա ինչպես կազդի ինքնազգացողության վրա։
Հետազոտության ընթացքում մարդիկ պետք է իրենց պահեին էքստրավերտների պես։ Մեկ շաբաթվա ընթացքում, Կալիֆորնիական համալսարանի հետազոտողները խնդրեցին 123 մարդու, լայնացնել իրենց կյանքի սահմանները, պահելով իրենց մեկ ինչպես էքստրավերտներ, մեկ ինչպես ինտրովերտներ։
Հետազոտության արդյունքում, մասնակիցները հայտնեցին իրենց զգալի ավելի լավ ինքնազգացողության մասին, մեկ շաբաթ էքստրավերսիայից հետո և ինչ-որ վատ զգացողությունների կամ վնասակար հետևանքների մասին, մեկ շաբաթ ինտրովերսիայից հետո։
«Սա ցույց է տալիս, մանիպուլյացիաները, որոնք նպատակ ունեն էքստրավերսիվ վարքի մեծացման, զգալիորեն լավացնում են ինքնազգացողությունը։ Անձնային կողմնորոշված վարքային մանիպուլյացիաները, մեկ շաբաթվա ընթացքում, շատ ավելի հեշտ է կատարել, քան համարվում էր նախկինում և հետևանքները կարող են լինել զարմանալիորեն հզոր»,- նկատում են գիտնականները։
Նրանք եկել են այն եզրակացության, որ սեփական սոցիալական վարքագծի փոփոխությունը՝ հասանելի նպատակ է շատ մարդկանց համար։