ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Զգուշացեք, հիմա շատ վիճելի հոդված է լինելու: Երբ այն կարդաք, հավանաբար կուզենաք ինձ մի լավ քոթակ տալ, կամ գոնե ասել՝. "Ոչ, ոչ, իմ ընկերները բոլորովին էլ այդպիսին չեն": Սակայ ամեն դեպքում եկեք մտածենք, թե ինչ վտանգ են մեզ համար ներկայացնում "տնայնածին հոգեբանները"՝ հարազատները, գործընկերները և ամենակարևորը՝ ընկերները:

Ընկերները, անկասկած կարևոր են: Էլ ու՞մ մոտ կարելի է "դուրս թափել" սեփական պրոբլեմները, ինչպես արդեն բազում անգամներ քննարկել ենք, ի պատասխան առօրեական "ինչպե՞ս են գործերդ" հասարակ հարցին: Էլ ու՞մ հետ, եթե ոչ գործընկերների, մեկ բաժակ թեյի առջև, կարելի է քննարկել առօրեական գնաճը և այն, որ երեխաներին ինչ-որ կերպ պետք է դպրոցի պատրաստել, իսկ տնօրենը - ամենավերջին գծուծն է: Էլ ու՞մ մոտ, եթե ոչ մայրիկի, կարելի է բողոքել ամուսնուց, կամ հայհոյել կնոջը:

Սակայն "տնայնածին հոգեբանները",

լսելով մեր խնդիրները, մեկնաբանելով, և ինչ որ կոնկրետ բան խորհուրդ տալով, մեզ "արջի ծառայություն" են մատուցում: Մասնավորապես՝

ՓՈՐՁԸ, ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԻ Է՝ ԵԶԱԿԻ Է:

Երբ ընկերոջիցդ կամ ընկերուհուցդ խորհուրդ ես հարցնում, հաճախ ընկնում ես՝ "Եթե Իվան Պետրովիչի քթին կպցնենք Իվան Նիկիֆորովիչի շրթունքները"… իրավիճակում: Ճիշտ է նաև հակառակը: Կամայական մարդ ունի ոչ միայն կոնկրետ իրավիճակից դուրս գալու փորձ, այլև այդ իրավիճակը վերապրելու սեփական տարօրինակությունները:

"Չբռնեմ ու այսպես անեմ…" հասարակ հարցը, չի ենթադրում՝ Ձեր տվյալներից բխող, փորձը և սպասումները հաշվի առնող կոնկրետ պատասխան: "Սեփական գործ" ասելով, մեկը հասկանում է ղեկավարից ազատ լինելը, մյուսի համար դա իր հսկայական պլանների իրագործումն է, երրորդի համար մի սիրած գործ է, որով կարելի է ապրելու համար մի փոքր գումար վաստակել, իսկ չորրորդի՝ ընտանիքից հեռու փախչելու և գլխովին մի գործի մեջ խրվելու հնարավորություն, որտեղ նա "ուստա" է:

Եվ ամեն մեկը պատասխանելու է ելնելով իր նպատակներից: Դուք դեռ ուզու՞մ եք որևե բան հարցնել նրանց՝ "տնայնածին հոգեբաններին", ովքեր նստած են ամենատարբեր ֆորումներում և "մեյլ.ռու-ի պատասխաններում":

ԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈւՄ ԼՍԵԼ ՉԳԻՏԵՆ:

Տխուր փաստ է: Մենք շփվում ենք՝ կիսվում ենք ուրիշների հետ և լսում նրանց: Հաճախ առաջինն անում ենք ավելի լավ քան երկրորդը: Թռչունները ծլվլում են ոչ այն բանի համար, որ լսեն, թե ինչպես են երգում ուրիշները՝ ամեն թռչունի համար դա կյանքի տոն է, ինքնահաստատում՝ "…ես ձայն ունեմ…" հետևաբար ես կամ:

Խոսելով, մարդիք հիմնավորում են իրենց գոյությունը: Իրենց հետաքրքրությունները, իրենց գործերը, իրենց մտքերը (հաճախ բավականին անսպասելի): Նրանք, ովքեր լսելու ունակություն ունեն՝ փոքրամասնություն են կազմում: Նրանց դեռ պետք է գտնել:

Սակայն այստեղ նույնպես հանգույց կա: Նույնիսկ լսելու ընդունակ ընկերները՝ բոլորովին էլ հոգեբան չեն: Այդ պատճառով էլ՝ լայնացնել Ձեր իրավիճակի ընկալումը, որ դա իր մեջ ներկրի Ձեր եզակի փորձը, խորանալ այն բանի մեջ, թե ինչպես եք ապրում, ինչ արժեքներ և նպատակներ ունեք կյանքում, նրանց բավականին դժվար է:

ԽՆԴԻՐԸ ԼՈւԾԵԼՈւ ԱՐԱԳՈւԹՅՈւՆԸ - "ՍՏԱՑԵՔ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵՔ":

Նույնիսկ հոգեթերապևտի համար, Ձեր կարիքների, "իրավիճակի իդեալական լուծման" Ձեր տեսանկյունի, թաքնված մտադրությունների, ստացված իրավիճակից Ձեր ունեցած օգուտի և դրա լուծումից հետո Ձեր ստացած վնասների պարզաբանումը կարող է ոչ մեկ ժամ ժամանակ խլել:

Ընկերներից մենք հաճախ ստանում եմ "արագ եփած ապուր"՝ ստացեք և ստորագրեք, ահա Ձեզ պատրաստի պատասխան, հիմնված իրենց պատկերացումների վրա:

Նույնիսկ եթե դա պայմանականորեն ճիշտ և համեմատաբար հարմարավետ լուծում է, ապա նույնիսկ այս դեպքում ընդունելը այն որպես սեփական՝ այնքան էլ հեշտ չէ - մի քիչ շատ բան է մնում կադրից դուրս: Եվ միայն լավ մտածելուց, բոլոր կողմ և դեմ փաստարկները հաշվի առնելուց, բարոյականության և օրենքի հետ համեմատելուց հետո, կարելի է ասել ինքդ քեզ՝ "Լավ, ես այսպես կանեմ": Միևնույն ժամանակ գիտակցելով բոլոր անխուսափելի կորուստները: Օրինակ՝ ամուսնանալը ոչ միայն ամուսին ձեռք բերելն է, այլևս բազմաթիվ երկրպագուների կորուստ:

ՁԵԶԱՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼՈւ ԵՆ ՀԱԿԱՌԱԿԸ՝ ԻՍԿ ԴՈւՔ ԴՐԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ:

Իսկական ընկերությունը՝ դա փոխադարձություն է: Եվ եթե Ձեզ որևե ծառայություն են մատուցել - "մտքով անց են կացրել" Ձեր իրավիճակը և պատմել են Ձեզ կատարվածի սեփական տեսակետը, ապա պատրաստ եղեք պատասխան օգնության հասնել Ձեր ընկերոջը: Խորհրդատվություն անց կացնել նրա համար կամայական հարցով:

Իսկ Դուք պատրա՞ստ եք Ձեր վրա նման պատասխանատվություն վերցնել:

Վերջում ուզում եմ մի փոքրիկ պատմություն պատմել: Եկավ ընկերուհիս, ու սկսեց լաց լինել: Հղի է, ժամկետը մեծ չէ, սակայն զգացողությունները՝ "այստեղ ցավում է, տաքություն է տալիս, ոսկորները կոտրտվում են, պոչն ընկնում է": Հարցնում է՝ ծննդաբերի՞, թե՞ աբորտ անի: Ընկերոջ հետ արդեն հինգ տարի է "ձեռք ձեռքի" են գնում, սակայն նա առաջարկություն չի անում…

Մի խոսքով որոշեցինք աբորտ անել, և ես նրա ձեռքը բռնած գնացի հիվանդանոց: Գիշերեց ինձ մոտ, որպեսզի այդպիսի ակնհայտ վիճակով տուն չվերադառնա:

Կես տարուց - հարսանիք: Իսկ մոտ մի տարուց նա ուրախացրեց ինձ վեց ամսական "փորիկով":

Հիշում եմ, թե ինչպես հուզվեցի՝ փառք Աստծո, իսկ ես վերապրում էի՝ արդյո՞ք կարող է էլ երբևե երեխա ունենալ: Նա պատասխանեց այնպես, կարծես ոչինչ էլ չեր եղել՝ "Եթե ես ուզենայի "ծննդաբերել", կգնայի մի ուրիշ ընկերուհու մոտ":

Իսկ Դուք ասում եք՝ "ընկերների խորհուրդ", "գործընկերների կարծիք": Խորհուրդ են տալիս այն ժամանակ, երբ պատրաստ են ուրիշի որոշման համար պատասխանատվություն կրել: Ինչ-որ սրա նման մի բան՝ "Դու ինձ խորհուրդ տվեցիր ծննդաբերել - այ հիմա էլ արի ու օգնիր ինձ դայակություն անել": Ես ուզում եմ գալ ու դայակություն անել իմ սեփական կամքով և ելնելով կոնկրետ մարդու նկատմամբ տածած սիրուց: Այլ ոչ թե ելնելով ուրիշի կյանքի նկատմամբ իմ որոշումից բխող պատասխանատվության զգացումից ելնելով:

Այնպես որ, մեկ անգամ էլ նայեք "տնայնածին հոգեբանների" վրա - արդյո՞ք Դուք իսկապես ուզում եք, որ նրանք կիսեն Ձեր հետ Ձեր պատասխանատվությունը, և արդյո՞ք պատրաստ եք անել նույն բանը նրանց համար: Եվ արդյո՞ք նրանք չեն ուզում ուղղակի "ծլվլալ", պատմել իրենց փորձը, ինքնահաստատվելով և պահպանելով իրենց ինքնագնահատականը՝ "ես կարևոր եմ", "ես գիտեմ", փոխանակ կոնկրետ իրավիճակում իրական օգնություն ցուցաբերեն: