Երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական տեռորը խմբի կողմից, որը հասցնում է զոհին ֆիզիկական և էմոցիոնալ վնաս, անվանվում է Բուլլինգ: Ընդ որում, հոգեբանները պնդում են, որ աղջիկների կողմից բուլլինգի արտահայտումը անհամեմատ վտանգավոր է:
Անգլալեզու գրականության մեջ "Բուլլինգ" տերմինը ստացել է լայն տարածում՝ դրանով նկարագրում են համադասարանցիների խմբի կողմից երեխայի նկատմամբ կիրառվող ֆիզիկական կամ հոգեբանական տեռորը: Բուլլինգը կարող է լինել ֆիզիկական (հրել, մազերից քաշել, ծեծել), վերբալ (ձեռք առնել, ծաղրել) կամ սոցիալական (բոյկոտ):
Ամեն տասերորդը՝ զոհ է:
Ամենուր, որտեղ հավաքվում են երեխաները՝ սովորելու կամ ուրախանալու, հնարավոր է վիրավորական վերաբերմունք երեխաների խմբի կողմից մի ինչ-որ երեխայի նկատմամբ: Տվյալներ, թե ինչքան է տարածված բուլլինգը ռուսական կամ հայկական դպրոցներում չկա, իսկ ամերիկացիները հաշվել են, որ երեխաների
11 տոկոսը, որիշ երեխաների կողմից ճնշման են ենթարկվում, իսկ 13 տոկոսը, իրենք են այդպիսի ճնշում իրականացնում:
Հաճախ կարելի է լսել, որ բուլլինգը, ուղղակի հասունացման բնական գործընթաց է՝ տարիքի հետ կանցնի: Սակայն ինչպես վկայում են մասնագետները, այն երեխաները, ովքեր լինում են բուլլինգի նախաձեռնողներ, շարունակում են իրենց ագրեսսիան ցուցադրել նաև մեծ հասակում՝ հաճախ նրանք կանգնում են կրիմինալ ճանապարհի վրա: Որոշ բուլլինգի զոհերի մոտ, ովքեր զգացել են վիրավորանքի դառնությունը, հաճախ ոչ միայն դա է պահպանվում բավականին երկար, այլև առաջանում է վրեժի ցանկություն:
Զգուշացեք կանանցից:
Բրիտանական հոգեբանների կարծիքով, բուլլինգը աղջիկների մոտ յուրահատուկ վտանգ է իրենից ներկայացնում: Վալերի Բեսագը (Valerie Besag), ով 16 ամիս շարունակ մոնիտորինգ է անց կացրել 11 տարեկան սկզբնական դպրոցի շրջանավարտների շրջանում, նկատել է, որ երբ տղաները ընտրում են որևե մեկին որպես "քավության նոխազ"՝ ցուցադրում են միայն իրենց ֆիզիկական առավելությունները, իսկ աղջիկները, իսկական հոգեբանական պատերազմ են սկսում իրենց զոհերի հանդեպ:
Բամբասանքները, վերբալ վիրավորանքները և բոյկոտները, բուլլինգի ամենատարածված ձևերն են աղջիկների մոտ: Այսպիսի կրկնվող վիրավորական գործողությունները վնաս են հասցնում զոհ-երեխայի ֆիզիկական և էմոցիոնալ զարգացմանը:
Հոգեբանները հայտնաբերել են, որ երեխաների մոտ, ովքեր աղջիկների խմբի կողմից օստրակիզմի են ենթարկվել, հետագայում նկատվում է հարաբերություններ ստեղծելու դժվարություններ, նրանք իրենց երեխաների նկատմամբ գերխնամակալության հակում են ունենում և հաճախ աշխատավայրում էլ են դառնում բուլլինգի զոհ:
"Բուլլինգի պատճառը՝ իշխանության և սոցիալական առավելության ձգտումն է:", — ասում է Վալերի Բեսագը, — "Կանացի բուլլինգը շատ ավելի ծանր է, որովհետև դա ավելի անձնավորված է, հոգեբանորեն ուղղորդված և շատ ավելի էմոցիոնալ կործանիչ":
Ինչպես ճանաչել բուլլինգի զոհին:
Խնդիրը դժվարանում է նրանով, հետևելով տխրահռչակ պատվի օրենքին, բուլլինգի զոհերը մեծերին ոչինչ չեն ասում այդ մասին՝ լռում են նաև վկաները: Վալերի Բեսագը կարծումէ, որ առաջին հերթին ծնողները պետք է աչալուրջ լինեն:
Եթե Ջեր երեխան չունի ոչ մեկը, ում հետ զբոսանքի գնա, վերջինն է դուրս գալիս դասարանից, կոլլեկտիվի կյանքով չի հետքրքրվում և չի համարում իրեն դրա մաս՝ նա խոցելի է, և կարող է դառնալ պոտենցիալ զոհ: Ծնողները կարող են նաև կասկածել, որ երեխան ենթարկվում է բուլլինգի, եթե նրա մոտ հանկարծակի առաջանում են այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ դեպրեսսիան, անքնությունը, դյուրագրգռությունը և ցավերը փորի շրջանում:
Այս մասին վկայում են հոլանդացի գիտնականների հետազոտությունները, ովքեր վերլուծել են Նիդեռլանդների շուրջ 1618 դպրոցների տվյալներ: Առաջինը, ինչ պետք է անել այս դեպքերում, երեխայի սոցիալական հմտությունները բարելավելու համար, հոգեբանին դիմելն է՝ ասում են հետազոտողները: