Բացառված չէ, որ կոֆեինի խթանող էֆֆեկտը՝ ոչ այլ ինչ է, քան իլլյուզիա, իսկ սովորույթով խմվող առավոտյան սուրճը՝ անօգուտ: Այսպիսի եզրակացության են եկել վերջին հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակված է "Նեյրոպսիխոֆարմոկոլոգիայի ամսագրի" ինտերնետ կայքում: Հետազոտությունը անց է կացվել 379 փորձարկվողների հետ, որոնց կոֆեին կամ պլացեբո են տվել 16 ժամ կոֆեինից զրկելուց հետո, որից հետո, նրանց հետ, կատարվել է մի շարք պատասխան հակազդումների հետազոտություն, ինչից պարզվել է, որ ուշադրության աստիճանի մեջ առկա է աննշան տարբերություն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճամոլները կայունություն են ցուցաբերում ինչպես կոֆեինի ազդեցության առաջացրած տագնապալիության այնպես էլ նրա խթանող ազդեցության հանդեպ: Սուրճի պարբերաբար օգտագործելու ժամանակ ուղեղի ակտիվությունը, ըստ երևույթի ոչ այլ ինչ է, քան կոֆեինի սուր բացակայության արդյունքում առաջացած հոգնածության վերացում: Հաշվի առնելով կոֆեինի օգտագործման ժամանակ առաջացած բարձր տագնապալիությունը և արյան ճնշումը, դժվար թե խոսենք այս նյութի իրական օգուտի մասին:
Բրիստոլ քաղաքի համալսարանի փորձնական հոգեբանության ամբիոնի աշխատակից և այս հետազոտության համահեղինակ Պիտեր Ռոջերսը, պնդում է՝. "Մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կոֆեինը բացարձակ անօգտկար է՝ գիտակցության պարզության զգացողությունը, ոչ այլ ինչ է, եթե ոչ կոֆեինի ազդեցությամբ մեզ մեր նորմալ ակտիվության աստիճանի հասցնելը: Մյուս կողմից՝ կոֆեինը կարող է բարձրացնել տագնապալիությունը, սակայն պարբերաբար սուրճի օգտագործման դեպքում օրգանիզմի արտահայտած կայունությունը նրա նկատմամբ, սուրճ օգտագործողների մեծամասնության համար, այս էֆֆեկտը նույնպես հասցնում է զրոյականի":
Հետազոտության մասնակիցների մոտ կեսը, կոֆեինը օգտագործում էին քիչ քանակներով, կամ էլ չէին օգտագործում ընդհանրապես, իսկ մյուս կեսը կազմում էին այն փորձարկվողները, որոնք միջին կամ մեծ քանակների կոֆեին էին օգտագործում: Նրանք բոլորաը առաջադրանք էին ստացել բալերով գնահատել ոգեորության, ուշադրության և գլխացավի իրենց անձնական մակարդակները՝ կոֆեին կամ պլացեբո ստանալուց առաջ և հետո: Նրանց խնդրվել էր նաև համակարգչի վրա մի քանի խնդիր լուծել, որոնք նախատեսված էին հիշողությունը, ուշադրությունը և կենտրոնացածությունը ստուգելու համար:
Միջին և բարձր քանակով կոֆեին ընդունեղները, որոնք ստանում էին պլացեբո, հաղորդում էին ուշադրության կորստի և գլխացավերի մասին: Այս բողոքները չեն նկատվել կոֆեին ստացած հետազոտողների մոտ: Սակայն, կոֆեինի ընդունումից հետո, նրանց աշխուժության աստիճանը ավելի մեծ չեր, քան այն հետազոտողներինը, ովքեր ընդունում էին կոֆեինի փոքր դոզաներ, կա ընդհանրապես չեին ընդունում և ստացել էին պլացեբո: Սա վկայում է այն մասին, որ կոֆեինը վերադարձնում է սուրճ խմողներին իրենց "նորմալ" վիճակին:
Հեղինակները բացահայտեցին նաև, որ տագնապայնության նկատմամբ գենետիկական նախատրամադրվածությունը, սուրճ օգտագործելու հակման կանխարգելող գործոն չի հանդիսանում: Ընդհակառակը, տագնապի հետ կապված գենի տարբերակով մարդիկ, հակում ունեն ավելի շատ սուրճ օգտագործելու, քան այդ տարբերակը չունեցող մարդիկ: Հավանաբար, թեթև տագնապալիությունը կարող է կաֆեինի առաջացրած հաճելի գրգռվածության մաս կազմել: