Ջեյնը "պայթում է" մանրուքներից, գոռում է, վատախոսում, երբեմն էլ բռունցքներով հասնում մարդկանց վրա: Բոբը՝ հանգստության և փափկության մարմնացում է, և երբեք իրեն թույլ չի տալիս նույնիսկ ձայնը բարձրացնել: Ի՞նչ ընդհանուր բան ունեն նրանք: Երկուսն էլ ունեն էմոցիաները, մասնավորապես՝ զայրույթը արտահայտելու խնդիրներ:
Զայրույթը՝ պաշտպանական հակազդում է:
Զայրույթը՝ վիրավորանքի կամ վշտանալու նկատմամբ մարդու բնական հակազդումն է: "Բարկության էմոցիան, իր ծագումով սերում է կենդանական աշխարհից, որի ներկայացուցիչները վտանգների հանդիպելով, կանգնում են ընտրության առաջ՝ փախչել, թե հակահարված տալ", — համարում է Տէմպլի համալսարանի հոգեթերապևտ Բեվերլի Էնջելը (Beverly Engel):
"Արդյունավետ հակահարված տալու համար, բարկության հզոր բացասական էմոցիայի տեսքով իմպուլս է անհրաժեշտ, որը շատ կենդանիների՝ հատկապես գիշատիչների մոտ, գենետիկորեն ամրագրված է որպես ռեֆլեկտոր հակազդում", — համարում է նա:
Զայրույթը՝ պաշտպանական ֆունկցիա է կատարում, պահպանելով տեսակը ոչնչացման վտանգից: Որոշ մարդիք այնքան զգայուն են, որ նույնիսկ անվտանգ իրավիճակները ընկալում են որպես հարձակում, և ագրեսիվ հակազդում են դրանց՝ մի փոքր առաջ ընկնելով, դուրս են տալիս իրենց բացասական էմոցիաները, որպեսզի ապահովագրվեն: Հենց նրանք էլ հաճախ դիմում են հոգեբանների, զայրույթի պոռտկումը հաղթահարելու խնդրանքով:
Նույն բանի երկու հակադիր կողմերը:
Խնդիրներ առաջանում են ոչ միայն բռնկուն մարդկանց մոտ, ովքեր մշտապես գոռում են, հայհոյում և հակված են ֆիզիկական ագրեսսիայի: Հոգեբանները պնդում են, որ այն մարդիք, ովքեր իրենց զայրույթը ոչ մի կերպ ի ցույց չեն դնում, նույնպես էմոցիոնալ առողջ չեն:
"Դուք զայրույթից չեք ձերբազատվում, նույնիսկ եթե հաջողվում է խուսափել բացահայտ կոնֆլիկտից",— պնդում է Էնջելը իր նոր՝ "Հարգիր քո զայրույթը" գրքում: Ձեր գրգռվածությունը կարտահայտվի նեղացնողների մասին բամբասանքով, նրանց մեղադրանքներ ներկայացնելով և մշտական վեճերով, որը, շփման մեջ, նույնպես կաշխատի Ձեր դեմ:
Ահա մի քանի ուրիշ նախանշաններ այն բանի, որ Դուք Ձեր զայրույթին երբեք ազատություն չեք տալիս՝
- Դուք թույլ եք տալիս, որ ուրիշները թափեն իրենց զայրույթը Ձեր վրա:
- Դուք վախենում եք արտահայտել Ձեր բարկությունը:
- Ձեր զայրույթը արտահայտելու փոխարեն, գերադասում եք նեղացնողից լուռ վրեժ լուծել:
- Դուք թույլ եք տալիս ուրիշներին, Ձեր երեխաների հետ վարվել այնպես, ինչպես Դուք ճիշտ չեք համարում:
Ինչպե՞ս արտահայտել զայրույթը առանց ագրեսսիայի:
Ոչ կոնֆլիկտային մարդիք պետք է սովորեն արտահայտել իրենց զայրույթը: "գաղտնիքը նրանում է",— ասում է Էնջելը,- "որ դա անել առանց ագրեսիայի": Նա խորհուրդ է տալիս սկսել ուրիշ մարդկանց հետ զրույցի ընթացքում, սեփական զգացմունքների նկարագրությունից, օրինակ՝ մեկ շաբաթվա ընթացքում: Նրանց վրա "մարզվելով" փորձեք Ձեր էմոցիաները արտահայտել գործընկերոջ կամ ամուսնու հետ շփման ընթացքում:
Առանց կոնֆլիկտի բերելու զայրույթը արտահայտելու ամենաարդյունավետ ձևը՝ դա ոչ մեկին չմեղադրող պնդմանը բերելն է, որը բաղկացած է երկու հիմնահարցից՝ այն փաստից, որ Դուք զայրացել եք, և բացատրությունից, թե ինչու: Այսպիսի պնդման պարզագույն ձևը կունենա հետևյալ տեսքը՝ "Ես զայրացած եմ, որովհետև... Ես ուզում եմ, որպեսզի հասկանաս, որ...":
Էնջելը առաջարկում է չօգտագործել "Դու"-դիմելու ձևը, քանի որ դա կստիպի զրուցակցին պաշտպանվել, և կբերի կոնֆլիկտի: Նա խորհուրդ է տալիս օգտագործել "Ես"-դիմելու ձևը, չվիրավորել, և չօգտագործել "երբեք" և "միշտ" բառերը: Արտահայտելով Ձեր էմոցիաները մի մոռացեք մարմնի լեզվի մասին՝ աչքերի կոնտակտը, դեմքի արտահայտությունը և շարժումները: Հսկեք նաև Ձեր ձայնի բարձրությունը և տոնայնությունը: Եվ ամենակարևորը՝ հիշեք, որ զայրույթը և բարկությունը, նորմալ և առողջ հակազդումներ են, եթե դրանք չեն չարաշահվում: