Ինչպես բացահայտել են ֆինն հետազոտողները՝ Յուվյասկյուլի համալսարանից (University of Jyväskylä), ովքեր օգնում են մարդկան ցարտահայտել իրենց զգացողությունները, երաժշտաթերապիան, համակցված լինելով ստանդարտ բուժման հետ բավականին արդյունավետ է դեպրեսիայի բուժման ժամանակ, համենայն դեպս կարճատև հեռանկարներում:
Նախագծի ղեկավարներ Ջակկո Էրկկիլաոն (Jaakko Erkkilä), Քրիստիան Գոլդը (Christian Gold) և նրանց գործընկերները, հետզոտությանը մասնակցելու էին հրավիրել 18-ից 50 տարեկան 79 ֆինների, ում մոտ դեպրեսիա էր ախտորոշված:
Մասնակիցներից 46-ը անցել են այդ երկրի համար սովորական բուժման կուրս (հակադեպրեսանտների ընդունում, անհատական հոգեթերապիայի 5-6 սեանս, հոգեբույժի խորհրդատվություն), իսկ հետազոտվողներից 33-ը բացի այս ամենից ներկա են գտնվել անհատական երաժշտաթերապիայի մեկժամյա սեանսների:
Շաբաթը երկու անգամ, որակավորված երաժշտական թերապևտների օգնությամբ, անհատական կարգով, ինտերվենցիոն խմբի մասնակիցները սովորում էին իմպրովիզացնել, օգտագործելով ծնծղա կամ ջեմբե ակուստիկ արևմտաաֆրիկյան թմբուկը:
Այս խմբի մասնակիցներից յուրաքանչյուրը մասնակցել է 18 սեանսերի, նրանցից 88%-ը (29 հոգի) մասնակցությունը եղել է 15 սեանսից ոչ պակաս:
Հետազոտողները տվել են մասնակիցների կլինիկական գնահատականը հետազոտության սկզբում ու դրանից 3 ամիս և 6 ամիս անց: Գնահատականը ներկրում էր իր մեջ դեպրեսիայի, տագնապի,ընդհանուր գործունեության կյանքի որակի և ակեքսաթիմիայի (զգացմունքները բառերով արտահայտելու անընդունակության) աստիճանի չափումը:
3 ամիս անց, այն մասնակիցների մոտ, ովքեր լրացուցիչ հաճախում էին երաժշտաթերապիայի սեանսների, նկատվել է ավելի մեծ լավացում, քան մյուսների՝ ովքեր ստացել էին ստանդարտ բուժում - դեպրեսիայի ախտանիշների շրջանակներում: Սակայն ամեն դեպքում, 6 ամիս անց, չնայած որ լավացումները դեռ ակնհայտ էին, խմբերի միջև եղած տարբերությունը արդեն ստստիստիկորեն ակնառու չէր:
Գիտնականների կարծիքով, երաժշտաթերապիայի հիմնական արժեքը կայանում է նրանում, որ թույլ է տալիս մարդկանց արտահայտվել նույնիսկ այն իրավիճակներում, երբ նրանք խոսքեր չեն գտնում ներքին ապրումներն արտահայտելու համար: