Նախադպրոցական տարիքի այն երեխաները, ովքեր անվախ վարքագիծ են ցուցաբերում, միաժամանակ, իրենց հասակակիցների նկատմամբ ավելի ագրեսիվություն և ավելի քիչ կարեկցանք են ունենում: Դա ցույց է տրվել Հայֆայի համալսարանի մանկավարժական ֆակուլտետում անց կացրած նոր հետազոտությունում:
"Այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երեխաները կարող են ունենալ հաստատված վարքագիծ, որը բնութագրվում է վախի մակարդակի ցածրացմամբ և կապված լինել նյարդաբանական և գենետիկական նախահակումների հետ: Վարքի այս տիպը քիչ է կապված - համենայն դեպս վաղ մանկական տարիքում - ուսուցողական գործընթացների կամ դաստիարակության պրակտիկայի չափանիշների հետ",- պնդում է դոկտոր Ինբալ Կիվենսոն-Բարոնը, ով անց է կացրել այս հետազոտությունը՝ իր դոկտորական դիսերտացիայի աշխատանքների շրջանակներում:
Օֆրա Մեյզելեսսի ղեկավարած հետազոտությունները, նպատակ էին դրել ուսումնասիրել այն հարցը, թե կապված է արդյոք 3-4 տարեկան երեխաների անվախ վարքը - կոնկրետ ֆիզիոլագիական և սոցիալ-զգացողական բնութագրիչների հետ, ու ինչ կապ ունի արդյոք այն երեխաների դաստիարակության այնպիսի տեսանկյունների հետ, ինչպիսին են՝ սոցիալ-տնտեսական կարգավիճակը, ծննդյան հերթը, ծնողական բարեկեցությունը, երեխաների դաստիարակության ոճը և այլն:
Հետազոտության ընթացքում դիտարկվել են 3-4 տարեկան հասակի 80 երեխա, իրենց ծնողների և մանկավարժների հետ: Ուսումնասիրվել են ծնողների և մանկավարժների կողմից ներկայացված բոլոր նյութերը և տվյալները և կատարվել են՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում, տանը և լաբորատորիայում այդ երեխաների վարքի դիտարկումներ: Հետազոտության ընթացքում կատարվում էր անվախ վարքի տենդենցի և նրանց սոցիալ-զգացողական բնութագրերի մոնիթորինք՝ տարվա սկզբին և վերջում, այդ տենդենցիայի կայունությունը որոշելու համար:
Առաջին հերթին պարզվեց, որ այն երեխաները, ովքեր իրենց վարքում ցույց են տալիս անվախության բարձր մակարդակ, ունենում են սրտի կծկման ավելի ցածր հաճախականություն: Հետո իրականացվել է անվախ վարքագծի և սոցիալական բնութագրերի փոխկապակցվածության գնահատում, և պարզվել է, որ ավելի անվախ երեխաները, իրենց հասակակիցների նկատմամբ ավելի քիչ կարեկցանք են ցուցադրում և դժվարություններ են ունենում են վախ վերապրողի դեմքի արտահայտությունը որոշելու գործընթացում, այն դեպքում, երբ ուրիշ զգացողությունների նմանատիպի որոշումը՝ բարկություն, զարմանք, բավարարվածություն կամ թախիծ, նրանց մոտ դժվարություն չի առաջացնում: Այս երեխաները նաև արտահայտեցին ագրեսիայի ավելի բարձր մակարդակ՝ մասնավորապես, հակահասարակական վարքագծի նկատմամբ ձգտումներ, օրինակ՝ սեփական շահի համար ընկերներին խաբելը, սոցիալապես անընդունելի գործողությունից հետո զգացողական վերապրումների մակերեսայնություն և մեղքի և ափսոսանքի բացակայություն:
Հետազոտության արդյունքներից հետաքրքիր էր այն, որ չնայած իրենց հակահասարակական ձգտումների, վախի ցածր մակարդակ ունեցող երեխաները՝ լիարժեք շփվող են: "Այդ երեխաները կոնտակտի մեջ են մտնում ուրիշ երեխաների հետ, նրանք ընկերասեր են և ժպտադեմ: Սակայն նրանք դժվար են գլխի ընկնում, երբ իրենց ընկերը թախծոտ է կամ անտրամադիր, և այդ դեպքերում օգնելու առանձնակի ձգտումներ չեն ունենում: Անվախ վարքագիծը, երևի թե ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր",- ասում է դոկտոր Կիվենսոն-Բարոնը:
"Քանի որ անվախ վարքը կապված է գենետիկական և նյարդաբանական բնութագրիչների հետ, ապա անհրաժեշտ է գտնել դաստիարակության ամենաարդյունավետ ճանապարհները՝ ինչպես նախադպրոցական հաստատությունում, այնպես էլ տանը, որպեսզի նրանց օգնենք զարգացնել սոցիալական արգելքները ճանաչելու ունակությունները և գիտակցեն դրանց նշանակությունը: Մենք, որպես հասարակություն, պետք է սովորենք որոշել և հասկանալ այն օպտիմալ խթանիչների զինանոցը, որը կարող է լինել երեխայի բնական շրջապատում և որոնք կարելի է օգտագործել, որպեսզի նրա մեջ արթնացնել այն զգացողությունները, որոնք անհրաժեշտ է ուրիշ մարդկանց նկատմամբ էմպատիայի զարգացման և ագրեսիվ վարքից հրաժարման համար",- եզրակացնում է դոկտոր Կիվենսոն-Բարոնը: