Օրեցօր սթրեսը ճնշում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Փաստորեն, խրոնիկական սթրեսը կարող է ազդել իմացական գործընթացների և էմոցիաների վրա: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կարճ բայց ուժեղ ֆիզիկական սթրեսը կարող է լավացնել հիշողությունը և իմացական գործընթացը:
Ինչու՞ են պարապում քննությանը նախորդող գիշերը:
Բուֆֆալոյի համալսարանի հետազոտողները, որպես մոդել օգտագործելով կրծողներին հայտնաբերել են, որ սուր սթրեսը դրական է ազդում իմացական գործընթացների և հիշողության վրա: Դա կապված է սթրեսի հորմոնի՝ կորտիկոստերոնի (մարդու օրգանիզմում՝ կորտիզոլի), գլխուղեղի պրեֆրոնտալ կեղևի վրա ազդեցության հետ՝ որը պատասխանատու է ՝մոցիաների և ուսուցման համար: Պարզվում է, որ ուժեղ կարճատև սթրեսը ավելացնում է գլուտամատ նեյրոտրանսմիտտերի փոխանցումը և լավացնում աշխատանքային հիշողությունը:
"սթրեսի հորմոնները, մեր օրգանիզմում կատարում են փլուզող և պաշտպանողականֆունկցիաներ",- ասում է բուֆֆալոյի համալսարանից, հոգեբանության և կենսաֆիզիկայի պրոֆեսսոր, հետազոտության գլխավոր հեղինակ Ժեն Յանը.— "Դա բացատրում է այն փաստը, թե ինչու դեդլայնի և սթրեսի իրավիճակներում, մենք ավելի լավ ենք կատարում մեր աշխատանքը, սակայն հիմնավորում է նաև սթրեսի նկատամամբ մեր ունեցած զգուշությունը":
Կտրուկ սթրեսը օգնում է ընդունել ճիշտ որոշումներ:
Կտրուկ սթրեսի ազդեցությունը աշխատանքային հիշողության վրա ստուգելու համար, գիտնականները լաբիրինթոսում գտնվող առնետների վրա փորձեր են արել այնքան ժամանակ, մինչև նրանք չեն գտել ճիշտ լուծումը դեպքերի 60-70 տոկոսում: Երբ կրծողները հասնում է ին այս ճշգրտությանը երկու օր անընդմեջ, առնետների կեսին ստիպում էին 20 րոպե լողալ (կտրուկ սթրես), որից հետո նրանց նորից ուղղորդում էին լաբիրինթոս:
Արդյունքները ցույց տվեցին, որ սթրեսի ենթարկված առնետները, դրան հաջորդող 4 ժամերի ընթացքում (և նույնիսկ հաջորդ օրը), շատ ավելի քիչ էին սխալվում լաբիրինթոսում քան սթրեսի չենթարկված առնետները: Գիտնականները պարզեցին նաև, որ կարճատև սթրեսը չի ավելացնում կենդանիների դեպրեսսիան և տագնապալի վարքագիծը:
Գիտնականների խոսքերով, իմացության և էմոցիաների համար պատասխանատու են ուղեղի մի քանի որոշիչ զոնաներ, այդ թվում պրեֆրոնտալ ուղեղը, որը համարվում է սթրեսի հորմոնների՝ կորտիկոստերոիդների հիմնական նպատակակետ: Բացի դրանից, գիտնականները պարզեցին, որ խրոնիկական սթրեսը, որձ առնետների մոտ, ճնշում է գլուտամատի փոխանցումը դեպի պրեֆրոնտալ կեղև, ինչը կտրուկ սթրեսի ազդեցության հակադարձ պրոցեսսն է: Պարզվեց նաև, որ էստրոգենի ռեցեպտորները, էգ առնետներին դարձնում են ավելի կայուն խրոնիկական սթրեսների նկատմամբ, համեմատած որձերի հետ:
Հետազոտության արդյունքները կօգնեն մարդկային սթրեսի հետազոտմանը և դրա դեմ պայքարին, ապագայում: