Մարդու սոցիալական փորձը և համոզմունքները, ալտրուիզմի և պրո-սոցիալական վարքագծի ավելի հավանական բացատրություններ են հանդիսանում, քան գեները և ժառանգականությունը: Այսպիսին է Կալիֆորնիայի համալսարանից Անդրիան Վ. Բելլի և նրա գործընկերների կատարած հետազոտության հետևությունը:
Վատ ժառանգականությունը "ուղղելի՞ է":
Ալտրուիզմը արդեն վաղուց հանդիսանում է սոցիոլոգների հետաքրքրության առարկա: Ալտրուիստները՝ զինվորից մինչև դոնոր, առանձնանում են վարքագծի յուրահատուկ բարոյական բնորոշ գծերով: Նրանք ունակ են զոհաբերել իրենց հետաքրքրությունները, ուրիշների՝ նույնիսկ անծանոթների հետաքրքրությունների օգտին: Եվ ի՞նչն է ընկած՝ այսպես կոչված կիրթ վարքագծի հիմքում:
Հետազոտության անց կացման նպատակը՝ սոցիալական խմբերի համեմատումն էր, որպեսզի որոշվեն նրանց մեջ եղած գենետիկական և կուլտուրական տարբերությունները: Օգտագործելով, World Values Survey (Համաշխարհային արժեքների մեկնաբանության)-ի նախնական հաշվարկված գնահատականները գենետիկական տարբերությունների մասին, որպես հարևան խմբերի միջև կուլտուր դիֆֆերենցիացիայի նախնական տվյալներ, գիտնականները պարզեցին, որ պրո-սոցիալական վարքագծի համար կուլտուրայի դերը ավելի մեծ է քան գենետիկայինը:
Մասնավորապես դա վերաբերվում է մարդկության համար կարևորագույն մի շարք իրադարձությունների: Օրինակ՝ հին կուլտուրայի ավանդներից հրաժարվելը (այնպիսի, ինչպիսիք են՝ "ամուսնական շուկան", տնտեսության համայնքային ձևը, աքսորները և մահապատռիժը) այսօր պահպանվում է նախքինի պես: Մեր գեներից ուժեղ հանդիսացող այս "միջոցառումները", որոնք ձգտում են հակահասարակական վարքագծի, ենթադրաբար, գեների հետ համատեղ հակված են պրո-սոցիալական այլ ոչ թե հակա-սոցիալական վարքագծի:
Հետազոտությունները շարունակվում են:
Բելլը աժմ էլ շարունակում է իր հետազոտությունները Տոնգում, որտեղ նա պլանավորում է էթնոգրաֆիայի միջոցով ընդհանուր առմամբ գնահատել մարդկանց սոցիալական իմացությունները, որը կարող է բացատրել Տոնգա կղզում ապրողների կուլտուրական համոզվածությունների բախշվածությունը: Նա զբաղված է հետազոտության գործիքների նախագծմամբ՝ դա կօգնի ներառել մարդկանց ողջ կուլտուրական, այդ թվում նաև ալտրուիստական համոզմունքները, չափել միգրացիայի ազդեցությունը նրանց միջև եղած նմանության և տարբերության վրա, և որոշել գեների դերը այդ գործընթացում: