Արտո Թունչբոյաջյան (Արտո)

Արտո - Արտո Թունչբոյաջյան

Ես նվագում եմ իմ կյանքի երաժշտությունը:

Այս դժվար արտաբերվող անունով, հետաքրքիր մարդու տարօրինակությունների մասին կարելի է խոսել օրերով, իսկ լսել նրան, կամ դիտել նրա համերգները կարելի է ամբողջ կյանքում: Առաջին հայացքից նրա խմբի անունը՝ Armenian Navy Band, բառացի դա հնչում է՝ "Հայկական ռազմա-ծովային նվագախումբ", թվում է Արտոին բնորոշ առողջ ինքնահեգնանքի և լիարժեք սյուրռեալիզմի արտահայտում: Հայաստանը, ինչպես հայտնի է, անհիշելի ժամանակներից, չունի մուտք դեպի ծով: Բայց որոշ իրականության դա ամեն դեպքում համապատասխանում է: Հայաստանը երկիր է, որն ունի ամենամեծ սփյուռքերից մեկը աշխարհում: Զարմանալի չէ, որ 2006 թվականին, Armenian Navy Band-ը, մտավ BBC Awards for world music-ի հեղինակային մրցանակաբաշխության շորթ - ցուցակ միանգամից երկու նոմինացիաներով, և հաղթեց "ժողովրդականում"՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակ: (Audience Award).

Հայերը ցրված են ամբողջ աշխարհով՝ Ավստրալիաից և Կոլումբիաից (որտեղ նույնիսկ կա Արմենիա անունով քաղաք) մինչև, բնականաբար, Թուրքիա՝ ամենամոտ հարևան և Հայաստանի պատմության մեջ ամենաանմիջական դեր խաղացած երկիր:

Հենց այնտեղ էլ՝ Անատոլիայում, 1957 թվականին ծնվել է Արտո Թունչբոյաջյանը: Արդեն 11 տարեկանից, նա մասնակցում էր իր ավագ եղբայր Օննո Թունչի, ժամանակակից "վեստերնիզացված" թուրքական էստրադայի հիմնադիրներից մեկի, հյուրախաղերին:

1981 թվականին, Արտոն մեկնում է ԱՄՆ, մտածելով, որ որպես ջազային հարվածային գործիքների երաժիշտ, այնտեղ ավելի մեծ հնարավորություններ կունենա: Եվ իսկապես՝ ժամանակի ընթացքում նա դարձավ պահանջարկ ունեցող "սայդմեն", նվագակցելով և ձայնագրվելով առաջին մեծության ջազմեններից շատերի հետ՝ Փոլ Ուինտեր, Էլ դի Մեոլա և այլն, և ամենակարևորը, դարձավ հանրահայտ Ջազ-ռոք ստեղնաշարային գործիքների երաժիշտ Ջո Զավինուլի "Սինդիկատի" (The Zawinul Syndicate) միակ հաստատուն անդամը: Սակայն Արտոին միշտ հետաքրքրում էր նաև Ջազից շատ հեռու գտնվող մի ուրիշ երաժշտություն: Նրա ստեղծագործությունների ցանկում են Ատոմ Էգոյանի "Արարատ" (2002) ֆիլմի մռայլ երաժշտությունից սկսած մինչև SerArt (2003) կենսուրախ ալբոմը, որը ձայնագրվել է Սերժ Թանկյանի (Serj Tankian)՝ System of a Down խմբի վոկալիստի հետ, ով լսելով, թե ինչպես է Արտոն հարվածելով կաթսաներին և Կոկա-կոլայի շշերին հանում չքնաղ երաժշտության հնչյուններ, շշմել էր:

Վերջին ալբոմի ժանրը որոշելն շատ դժվար է, և ինչ ժանր կարող է ստացվել, եթե նյու-մետալլիստը, էթնո-ջազմենի հետ փակվում է ստուդիայում, որոնք երկուսն էլ մարդու իրավունքների և երկրի էկոլոգիայի ակտիվ պաշտպաններ են, և երկուսն էլ հայ: Սակայն նկատվում է, որ Լոս-անժելեսյան սարսափելի մետալլիստ - ինտելլեկտուալների խարիզմատիկ առաջնորդը, այս անգամ հետևել է Թունչբոյաջյանին, նրա պայթյունային պոլիռիթմիկ պերկուսսիաներով և ռեչետատիվով:

"System of a Down" խմբի "Toxicity" ալբոմում կա մի թաքնված թրեկ, որտեղ Արտոն, խմբի անդամների հետ միասին կատարում են հայ եկեղեցու հիմնը՝ "Տեր ողորմյան": "Aerials"-վերջին կոմպոզիցիայից հետո, մի փոքր պաուզա է, որից հետո էլ այն հնչում է: Այս կոմպոզիցիան հայտնի է որպես "Arto", այն պատճառով, որ Արտոն կատարել է դրա նշանակալի մասը:

Նա նվագում է նաև նույն ալբոմի "Science" երգի գործիքային մասում:

Թունչբոյաջյանը ոչ այնքան երաժիշտ է այդ բառի եվրոպական իմաստով (իզուր չէ, որ լինելով մուլտիինստրումենտալիստ, նա ընտրել է ամենաբնական գործիքները, որոնք միշտ ձեռքի տակ են՝ պերկուսսիան և սեփական ձայնը), որքան քարոզիչ, այնպիսի, ինչպիսին են սևամորթ բապտիստական preacher-ները կամ ավելի ճիշտ յամայկայի ռաստմանները: Երաժշտությունը նրա համար միջոց է, որով նա հասցնում է իր մեծաքանակ լսարանին իր հասարակ և արևոտ մտքերը աշխարհի և նրա մեջ ունեցած մարդու դերի մասին:

"Ավանգարդ-ֆոլկ" ուղղությունը այսօր շատ նորաձև է և մեծ պահանջարկ ունի Եվրոպայում: Այն, ինչ նվագում է Armenian Navy Band-ը, еեվրոպական քննադատները անվանում են "հոլլիվուդյան դիքսիլենդը խորտակող լեռնային հոսանք":

Ես կդասակարգեի այս հետաքրքիր մարդուն, բնության զարմանահրաշ երևույթների շարքին:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты