ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ


Իմ աշխատանքային փորձի տարիների ընթացքում, ստացել եմ բազմաթիվ նամակներ: Այդ նամակներում եղած անելանելիության և հուսահատության բառերը դադարում են մնալ որպես ուղղակի բառեր: Ամեն տողում բաբախում է ցավը, առկա է մթության զգացողությունը, ծավալվում են տարօրինակ խաղեր մահվան հետ: Այդ տողերը ապրում էին իրենց անկախ կյանքով և բոլորովին աննկատ իրար միանալով ներգրվեցին այս բաժնում:

 

ԻՄ ԴԵՊՐԵՍԻԱՆ


Կյանքը քո կախված կլինի քո առջև

և կդողդողաս դու գիշերը և ցերեկը

և համոզված չես լինի քո կյանքում:

/Երկրորդումն օրինաց 28:66/

ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ


Ինձ մեջ չմնաց ոչ ծիծաղ, և ոչ խիղճ,

Երկնքիս կտորն արևայուղի հետ չորացավ:

Երբ երկինքը այնպես կապույտ էր ինչպես կապույտ օվկիանոսը, երբ առավոտը լցնում էր խիտ մոխիրով մարգագետինները և ձորակները, երբ արևը կայծկլտում էր իմ սիրելիի աչքերի պես, ՆԱ մտավ իմ հոգու տունը: Առանց թակոցի կամ զգուշացման:

ՔԱՅԼ 1: ՍԿԻԶԲ


Ամեն ինչ կատարվում է շատ դանդաղ: Դա նման է նրան, թե ինչպես է մամռակալում գետը: Աննկատելի նրա մակերևույթը ծածկվում է ջրոսպի բարակ շերտով: Կայծկլտող և թափանցիկ ջուրը դառնում է խամրած և լճացած: Որտե՞ղ է այն սահմանը, որից հետո կյանքով լցված գետը դառնում է հոտած ջրով լցված ճահիճ:

Որտե՞ղ է այն սահմանը,

ՔԱՅԼ 2: ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐՋԱՑԱՎ


Անցնում են օրեր, որոնք դառնում են շաբաթներ: Նա արդեն բավականին ամուր է նստել ինձ մեջ: Սկզբից ես փորձում եմ խիզախել: Ինձ ստիպում եմ ժպտալ, փորձելով անցնել մռայլ սաղավարտի միջով, որն ընկած է երեսիս, բայց օրեցօր ժպիտս ավելի շատ հիմար ծամածռություն է հիշեցնում: Աչքերս խամրում են և համարյա ոչինչ չեն արտահայտում: Չնայած ոչ՝ նրանց մեջ դատարկություն և վախ կա:

Խոսքս դառնում է ալարկոտ, իսկ բառապաշարս արդեն համեմատելի է Ֆիմա Սոբակի բառարանի հետ և հետզհետե մոտենում է Էլլոչկա Լյուդոեդկայի բառապաշարին:

ՔԱՅԼ 3: ՁՄԵՌ


Անհետանում են զարմանալու և զգալու ընդունակությունները: Դեռևս որոշ բաներ զարմացնում են: Զարմացնում է այն, որ մարդիկ կարող են իրար հետ ինչ-որ բանի մասին խոսել: Նրանց հետաքրքիր է ապրելը, նրանք ինչ-որ բաներ են ուզում իմանալ, ինչ-որ բաներ են փոխում, ձգտումներ ունեն և անում են հարյուրավոր ուրիշ տարբեր բաներ: Նրանք շարժվում են բռնկված կյանքի հոսքով նույնիսկ չմտածելով այդ մասին: Նրանք գիտեն ինչ անել, ինչպես ապրել, ուր շարժվել:

Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում:

ՔԱՅԼ 4: ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ


Անտարբերություն: Երբեմն ինձ թվում է, որ անտարբերությունը դա զգացմունք է: Այն ամենը, ինչ հուզում էր և կոչում պատասխան բաբախյուն, թվում է անիմաստ և ևս մի անգամ էլ անիմաստ: Ոչ, ավելի ճիշտ դրսում ոչինչ էլ չի փոխվել և աշխարհը առաջվա պես կենդանի է և ուրախ:

Իսկ ներքուստ ամեն ինչ ամորձատված է և մահացած՝ ես նայում եմ աշխարհին, նայում ինձ շրջապատող մարդկանց և զգում եմ...

ՔԱՅԼ 5: ԱՅՍՏԵՂ ԵՎ ՀԻՄԱ


Ես չգիտեմ թե որ ժամանակի մեջ ապրեմ: Ինչքան երկար եմ ես սովորել ապրել այստեղ և հիմա: Բայց այս պահին այդ իմացությունն աշխատում է իմ դեմ: Փորձում եմ փրկությունս գտնել անցյալի մեջ, սակայն այնտեղ միայն հիշողություններ են, որոնք հալեցնում են մեղքի սառույցը:

Բոլոր լավ բաները անվերադարձ մոռացվել են: Ապագայու՞մ... Ին՞չ ապագայի մասին է խոսքը: Ես ապագա չունեմ: Իսկ ներկան: Որտեղ է այդ անտեր այստեղն ու հիման: Այնտեղ, որտեղ ամեն բջիջով հենց այստեղ և հենց հիմա զգում ես բութ և տնքացող ցավ,

ՔԱՅԼ 6: ՇՓՈՒՄ ՀԱՎԵՐԺԻ ՀԵՏ


Իսկ օրերը գլորվում են, ինչպես հավերժության կողմից հմտորեն տաշած և մեկը մյուսին ճշգրտությամբ նման բիլյարդի գնդակներ: Նրանք խփվում են իրար մարմարյա չրխկոցով, պատրաստ լարվածությունից պայթել լռության մեջ իսկ ժամանակը շարունակում է հոսել անտեսանելի անդունդի միջով:

Մտքեր, որոնք զրկված են շարժումից: Լուսանում է... և նորից մի հերթական գնդակ է գլորվում: Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած իրականություն, թող լինի ինչ ուզում է, միայն թե ոչ այս շարժումը:

ՔԱՅԼ 7: ՄԱՀ


Ինչ-որ մեկը ժամանակին ասել է՝. «Կամ դու զբաղվում ես կյանքով, կամ դու զբաղվում ես մահով»: Ես արդեն վաղուց կյանքով չեմ զբաղվում, իսկ մահը արդեն կողքիս է: Մենք նրա հետ քայլում ենք ձեռք ձեռքի տված: Եվ մտքերը: Այդ մշտական մտքերը մահվան մասին:

Նրանք լպրծուն որդերի կծիկի պես ամեն ինչ խառնշտում են գլխիս մեջ: Գժվեցնում են ինձ, ստիպելով մոռանալ աշխարհում ամեն ինչի մասին: Միայն այդ ժամանակ, զարմանալիորեն հստակ հասկանում ես նրանց, ով խիզախել է քայլ անել դեպի...

ՔԱՅԼ 8: ՔԱՅԼ ԸՆԴԱՌԱՋ


Ոչ վիշտ, ոչ սեր, ոչ տխրություն, ոչ տագնապ, ոչ էլ ցավ կրծքում,

կյանքդ ուսերիդ ետևում է կարծես, և միայն կես ժամ առջևում:

Իոսիֆ Բրոդսկի

Տասներկու հարկանի շենքի տանիքին: Գրպանումս երկու էջանոց նամակ, որում իմ որոշման բացատրությունն է և ինձ հասկանալու և ներելու խնդրանք: Ամեն ինչ հստակ է և որոշակի:

ՔԱՅԼ 9: LOSS OF SOUL


Ես դեռ չէի հասցրել արթնանալ, բայց արթեն գիտեի, որ ոչինչ չի փոխվել: Ոչ մի կաթիլ: Նա նորից իմ հետ էր: Իմ մեջ էր: Ինձնից դուրս էր: Իսկ այնտեղ դրսում գիշերը վերջանում էր թողնելով շուրթերի վրա ասֆալտի համ: Եվ գորշ մուկ - առավոտը, իր պոչով ցրել էր աստղերի կեսը, իսկ մյուս կեսը անհայտացավ, երբ փակվեց հսկայական երկնային զարդատուփի կափարիչը: Արևը դանդաղ բարձրանում է կառափնարան իր հետևից քարշ տալով մոխրագույն կաղացող օրը:

Ես շարունակում էի ընկնել: Մա՞հ: Մենք արդեն կողք կողքի չէինք քայլում: Նա արդեն այստեղ չէր:

ՎԵՐԱԴԱՐՁ


Դա հեռու է մեկ օրվա գործընթաց լինելուց: Պատահում են անկումներ և երբեմն նույնիսկ մինչև ամենահատակը: Ուղղակի դրանք վերապրվում են, որովհետև մութ թունելի ծայրում ամեն դեպքում լույս է երևացել՝ առաջացել է հույս: Իսկ հույսը՝ ամեն ինչ է:

Ես չեմ պատկերացնում թե ինչպես եմ ապրել առանց հույսի ու կենդանի մնացել: Աշխարհը կարծես երևակվող ֆոտոնկար լինի, որն սկսում է առաջանալ անէությունից: Առաջանում են գույներ ու ես սկսում եմ տեսնել ու զգալ նրանց, որովհետև ԿԵՆԴԱՆԻ ԵՄ: Դրա մասին են խոսում բազում բաներ:

ԲԱՑ ՆԱՄԱԿ


Խոնարհ ակնածանքով, նվիրում եմ իմ բոլոր ընկերներին:

Այս տողերը բոլոր նրանց համար է, ում ճանաչում եմ: Առաջին հերթին ծանոթների, հետո մարդկանց, որոնք կարծես թե դեռ ընկերներ չեն, բայց արդեն օտար էլ չեն, և վերջին հերթին միայն ընկերներիս համար: Նրանք առանց իմ խոսելու էլ ամեն ինչ գիտեն: Իսկ եթե նույնիսկ չգիտեն՝ կհասկանան: Ես հուսով եմ, որ կհասկանան: Ինչի՞ց սկսեմ: Ինձ հետ կապի արտաքին միջոցներից: