ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


Դեպրեսիան` սև հագած կին է, որը ծեծում է դուռդ: Եթե քշես նրան, նա կմնա միշտ կանգնած քո դռան շեմին: Իսկ եթե ներս հրավիրես, սեղան նստեցնես, կերակրես և հետո նոր հարցնես նրա այցի նպատակների մասին, ապա շանս կունենաս հրաժեշտ տալու նրան:

Կարլ Գուստավ Յունգ

Փորձենք պատկերացնել մի աշխարհ, որտեղ ամեն ինչ իդեալական է:

ԹՎԵՐ ԵՎ ՓԱՍՏԵՐ


Ցավոք սրտի այսօր այս բաժինը լցված է ինֆորմացիայով, որը վերաբերվում է ԱՄՆ-ին և Եվրոպական երկրներին, որտեղ դեպրեսսիան համարվում է ամենատարածված հիվանդություններից մեկը և նրա վերաբերյալ արդեն բավականին ժամանակ վիճակագրություն է հավաքվում: Ի տարբերություն դրան, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում դեպրեսսիան, որպես առանձին հիվանդություն ընդունել են համեմատաբար ոչ շատ վաղուց: Դրա պատճառը նա է, որ նախքինում (ԽՍՀՄ ժամանակաշրջանում) օֆիցիալ տվյալներով, մեր մոտ դեպրեսսիա չկար, և հետևաբար չեր էլ հաշվառվում:

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Գժանոցը - սիրո և ամբարտավանության ապաստան է:

Թոմաս Ֆուլլեր

Հաստատությունները, որոնք կանգնած են ժամանակակից հոգեբուժարանների ակունքում վանքերին կից սկսել են բացվել դեռևս 4-րդ դարում Բյուզանդիայում և Հայաստանում: 9-րդ դարում Կահիրեում և 12-րդ դարում Բաղդադում արդեն ընդհանուր հիվանդանոցներին կից

ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ԲՈՒԺՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Դեպրեսիայի բուժման համար այսօր արդեն մեծ տարածում գտած հակադեպրեսանտները հայտնագործվել և կիրառության մեջ են մտել ընդամենը մոտ 50 տարի առաջ: Իսկ ինչպե՞ս էին բուժում դեպրեսիան նախկինում:

Հին հունաստանում մելանքոլիան բուժում էին արյունառությամբ: Որոշ դեպքերում երբ հիվանդի թուլության դեպքում դա հակացուցված էր, ապա դա փոխարինում էին փսխեցուցիչ միջոցներով: Բացի դրանից անհրաժեշտություն էր համարվում՝ «ամբողջ մարմնի շփումները, շարժումները և լուծողականը...

ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐ


Արևելքի մեծ բժիշկ Ավիցենտան (980-1037 թ.թ.) գրել է, որ՝. «Մելանքոլիան - բնական ճանապարհից կարծիքների շեղումն է դեպի վախի և փչացման խանգարումները: Մելանքոլիան որոշվում է ելնելով չափազանց մտածկոտությունից, մշտական գայթակղություններից, ինչ-որ մի բանի, կամ հողի վրա սևեռված հայացքից: Նրա մասին է նաև հուշում դեմքի տխուր արտահայտությունը, անքնությունն ու մտածկոտությունը»:

11-րդ դարում Կոնստանտին Աֆրիկացին գրել է «Մելանքոլիայի մասին» տրակտատը,

ՀԻՆ ՀՌՈՄ


Մելանքոլիայի էությանը ամենամոտը մոտեցավ հին հռոմեական հռետոր, քաղաքական գործիչ, փիլիսոփա և գրող Մարկ Տուլիուս Ցիցերոնը (Ք.Ա.106 – 43 թ.թ.) իր «Զրույցներ Տուսկալապների մասին» աշխատությունում: Ավելի քան 2000 տարի առաջ գրված այս տողերում, այնքան ճշգրիտ և հստակ կերպով է նկարագրված դեպրեսսիվ վիճակը, որ շատ հետազոտողներ կարծում են, որ դա կարող էր անել միայն այն մարդը, որը ինքն իր մաշկի վրա վերապրել է այդ ծանր դեպրեսսիայի նոպան: Ցիցերոնը գրել է, որ՝ «Վախը և տրտմությունը առաջանում են չարի մասին մտքերից:

ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ


Դեռևս Ք.Ա. 8-7-րդ դարերում, Հոմերոսի «Իլիականում», արդեն հանդիպում ենք դեպրեսսիայի նկարագրության՝ երբ Բելլերոֆոնտ հերոսը «մենության մեջ թափառում էր Ալեյան դաշտում, ինքն իր սիրտը կուլ տալով, փախչելով մարդկանց հետքից նույնիսկ»:

Ք.Ա. 570-500 թվականներին, հռչակավոր բժիշկ և փիլիսոփա Պյութագորաս Սամոսացին իր աշխատություններում խորհուրդ է տալիս, թախծի և զայրույթի մոլուցքի ժամանակ, հեռանալ մարդկանցից և միայնության մեջ «մարսել» այդ զգացողությունը՝ հասնելով հոգու հանգստության:

ՍԿԻԶԲ


Դեպրեսիան չի հանդիսանում մարդկանց հատուցումը նրանց մեղքերի համար, ոչ էլ մոդայիկ հիվանդություն է, որ վերջերս է առաջացել: Մեզ հայտնի չէ, թե երբ է մարդը առաջին անգամ զգացել իր կրծքի վրա այս ծանր բեռը, բայց հայտնի է, որ դեռևս քարե դարում մարդիկ տառապել են դեպրեսիվ խանգարումներով: Այս ինֆորմացիան ստացվել է այն լայնածավալ հետազոտումներից, որոնք անց էին կացվում 20-րդ դարի առաջին կեսերին: Այն ժամանակ դեռևս երկրագնդի վրա մնասել էին շատ խուլ չապականված անկյուններ, որտեղ մարդիկ դեռևս ապրում էին նախնադարյան համայնակարգով:

ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ


Պսիխոանալիզը՝ խոստովանություն է, առանց մեղքերի թողության:

Գիլբերտ Կիտ Չեստերտոն

ԱՄՆ-ում և նույնիսկ ՌԴ-ում ամեն նորմալ, և ոչ այնքան նորմալ մարդ, ունի իր անձնական հոգեթերապևտը: ՀՀ-ում նույնիսկ բավականին ապահովված մարդիկ իրենց դեպրեսսիայի հետ պայքարում են մենակ: Ցավոք սրտի մեզ մոտ հոգեթերապիայի ինստիտուտը գործում է միայն Երևանում,

ԼՈՒՍԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ


Այս միջոցը շատ օգտավետ կարող է լինել այն մարդկանց համար, ովքեր տառապում են սեզոնային դեպրեսսիաներից, որոնք բժշկության մեջ ստացել են ՍԱԽ - սեզոնային աֆֆեկտիվ խանգարումներ անվանումը: Սեզոնային աֆֆեկտիվ խանգարումների նախանշաններն ավելի հաճախ նկատվում են այն ժամանակ, երբ մեր օրգանիզմը զգում է արևի պակաս՝ սովորաբար աշուն – ձմեռ ժամանակահատվածում:

Ըստ վիճակագրության, իրենց տրամադրության վրա եղանակի փոփոխության ազդեցությունը զգում են բնակչության բավականին մեծ տոկոսը՝

ՍՈՎԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ


Սովաբուժությունը դեպրեսիայի բուժման արմատական ձևերից մեկն է: Խորհրդային հոգեբուժության մեջ կար սովաբուժության հատուկ մեթոդիկա, որը մշակված էր դեպրեսսիայի բուժման համար: Որոշ հոգեբուժարաններում, դեպրեսսիայով տառապող մարդիկ, 2-3 շաբաթվա ընթացքում, բժիշկների հսկողության տակ անցնելով սովաբուժության լրիվ կուրսը, բացարձակ առողջանում էին: Այս բուժման ձևը հատուկ համակրանք է վայելում կանանց մոտ, որովհետև բացի դեպրեսիայից բուժվելուց դա նաև օգնում է ազատվել ավելորդ քաշից: Սովաբուժության ընթացքում տեղի են ունենում հզոր մաքրման պրոցեսներ՝ ոչ միայն մարմնային մակարդակում, այլ նաև մյուս համակարգերում:

ՎԱԶՔ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Եթե չես վազում երբ առողջ ես, կվազես երբ հիվանդանաս:

Հորացիոս

Համոզվածությամբ կարելի է պնդել, որ այս կամ այն չափի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օգնում է բոլորին, ցանկացած դեպրեսիաների դեպքում (անկախ ծանրությունից): Այս համոզմունքին կարելի է նայել երկու տեսանկյունից՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը իրոք ուժ է տալիս,

ՄԱՐԴԻԿ


Կիսած ուրախությունը՝ երկու ուրախություն է, կիսած տխրությունը՝ կես տխրություն:

Ռուսական ասացվածք

Չափազանց կարևոր է, որ հիվանդի կողքին լինի մոտ մարդ, որը կհասկանա և կընդունի նրան ոչ միայն հանգստի և հորմոնիայի վիճակում, այլ նաև դեպրեսսիվ վիճակում: Դեպրեսսիան շատ կտրուկ փոխում է անձի նկարագիրը, և այդ փոփոխությունները ազդում են փաստացիորեն բոլոր սֆերաների վրա:

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Դեպրեսսիայի մասին կարելի է շատ երկար խոսել, կարելի է լռել: Կարևոր չէ: Ոչինչ չի փոխվի, մինչև հիվանդը չսկսի գործել: Այս էջում փորձել ենք հավաքել այն ամենը, ինչը կօգնի դեպրեսսիայի կպչուն ցանցի մեջ ընկած հիվանդին: Այս գլուխը հավաքվել է կտոր կտոր ամիսների ընթացքում: Այստեղ պարունակվում է տասնյակ գրքերից, հարյուրավոր նամակներից և հազարավոր անգլալեզու և ռուսալեզու հոդվածներից քաղված ինֆորմացիա: Եվ ամենակարևորը՝ սա վերցված է ԿՅԱՆՔԻՑ, այն մարդկանց փորձից, որոնք պայքարել են դեպրեսսիայի դեմ և հաղթանակ տարել:

ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ ԿԱՄ ԴԵՂՈՐԱՅՔ


Չնայած, որ գոյություն ունեն բազում ոչ ավանդական մեթոդներ, որոնք օգնում են թեթևացնել դեպրեսիայի մեջ գտնվող մարդու վիճակը, հիմնական մեթոդները երկուսն են: Դա հակադեպրեսանտներն են և հոգեթերապիան: Ինչ՞ն է ավելի արդյունավետ՝ հոգեթերապիան, թ՞ե դեղորայքային բուժումը:

Այս հարցի պատասխանի համար շատ կարևոր է, թե ով է պատասխանում: Օրինակ պրակտիկորեն բոլոր հոգեբույժները դեղորայքային բուժման կողմնակիցներ են, իսկ հոգեբանները պաշտպանում են հոգեթերապիան:

ԷԼԵԿՏՐՈՋՂԱՁԳԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ


Հոգեկան խանգարումների ժամանակ էլեկտրական հոսանքի օգտագործման մեզ հասած ամենահին տվյալները պատկանում են 16-րդ դարի սկզբներին՝ ճիշտ է, այն ժամանակ հոսանքի աղբյուրը փափուկ ասած էկզոտիկ էր, այդ դերում հանդես էր գալիս էլեկտրական կատվաձուկը:

Ավանդական էլեկտրոջղաձգային թերապիան սկսել են օգտագործել արդեն 30-ական թվականներին, սկզբից շիզոֆրենիայի բուժման համար, իսկ ավելի ուշ դեպրեսսիայի ծանր ձևերի բուժման համար: ԽՍՀՄ-ում այդ բուժման ձևը կիրառվում է 1938 թ-ից, իսկ լայն տարածում գտավ 40-50 ական թվականներին:

ՋՐՑՈՂՈՒՄՆԵՐ


Ջրցողում ասելով ի նկատի ունենք սառը ջրով ջրցողումները: Ավելորդ է ասել, որ սառը ջուրը ամենաքիչը թարմացնում և աշխուժացնում է: Կանոնավոր օգտագործման ժամանակ այս մեթոդը ամրացնում է իր ունեցած դրական էֆեկտը: Իհարկե դեպրեսսիայի ժամանակ նման հերոսություն կատարելը դժվար է, բայց լրիվ հնարավոր:

Դեպրեսսիայի բուժման ժամանակ սառը ջուրը օգտագործել են դեռևս 18-19 դարերում՝ հոգեբուժական հաստատություններում և այդ թերապիայի ձևը քիչ էր տարբերվում միջնադարյան տանջանքներից:

ՍՆՈՒՆԴ


Չկա ավելի անկեղծ սեր, քան սերը կերակրի նկատմամբ:

Բեռնարդ Շոու

Դեպրեսսիայի ժամանակ որոշ հիվանդներ համարյա լրիվ կորցնում են հետաքրքրությունը կյանքի հաճույքների նկատմամբ, այդ թվում նաև սննդի նկատմամբ: Մյուսների մոտ տեղի է ունենում լրիվ հակառակը:

ՌԵԲԵՖԻՆԳ


Ռեբեֆինգը՝ շնչառական հատուկ տեխնիկաներն են, որոնք օգնում են մարդուն մտնել գիտակցության ձևափոխված վիճակների մեջ:

Տեխնիկան ինքը՝ բարդ չէ, բայց առաջին մի քանի սեանսը պետք է կատարել հրահանգչի ղեկավարությամբ խմբում, որից հետո կարելի է կատարել ինքնուրույն: Ենթադրվում է, որ ռեբեֆինգի ժամանակ, ենթագիտակցականի մի փոքր մասը, պատկերների, ձայների և մարմնական իմպուլսների տեսքով, մուտք է գործում գիտակցական՝ այսինքն գիտակցվում է:

ՄԵԹՈԴԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ


Գոյություն ունի այսպես ասած քնի տոտալ դեպրիվացիա, որի ընթացքում մարդը չի քնում օրվա, գիշերվա և մյուս օրվա ընթացքում, որը մոտավորապես կազմում է 36-40 ժամ: Միանվագ պրոցեդուրան բերում է որպես կանոն կարճատև լավացման:

Այդ պատճառով էլ այս պրոցեսը կրկնում են 6-8 անգամ: Սկզբից շաբաթական երկու անգամ, հետո վիճակը լավանալու հետ՝ շաբաթական 1 անգամ: