"ՄԱԴԱԹՅԱՆ" հոգեբանական կենտրոնը, առաջին անգամ Հայաստանում սկսում է ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՀՈԳԵԹԵՐԱՊՏԻԿ ԽՄԲԻ աշխատանքներ՝ ՀՂԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
Ցանկացած կնոջ կյանքում հղիությունը յուրահատուկ ժամանակաշրջան է։ Այս ընթացքում մենք մեր ողջ ուժն ու ժամանակը տրամադրում ենք նոր կյանքի ձևավորմանը և շատ կարևոր է պահպանել ներդաշնակությունը՝ մեր անձի և սեփական մարմնի հետ։ Եթե սրան էլ հավելենք, որ մեր բալիկները իրենց աշխարհընկալումը սկսում են դեռևս ներարգանդային շրջանում և չափազանց զգայուն են հղիության ընթացքում մեր ունեցած զգայական և հոգեբանական կամայական փոփոխությունների նկատմամբ, ապա մեր խմբում ներգրավվելը դառնում է ուղղակի անհրաժեշտ: