Ասպերգերի համախտանիշը մեկն է, հինգ ընդհանուր (պերվազիվ) աճի խանգարումներից, որին երբեմն անվանում են աուտիզմի բարձր ֆունկցիոնալ ձև (այսինքն աուտիզմ, որի ժամանակ գործունեության ունակությունը համեմատաբար պահպանված է): Ասպերգերի համախտանիշով հիվանդները հազվադեպ են հանդիպում և կողքից դիտողի համար, նման չեն մտավոր հետամնացների: Որպես մինիմում նրանք ունենում են նորմալ, կամ բարձր ինտելլեկտ, սակայն ոչ ստանդարտ կամ թույլ զարգացած սոցիալական ունակություններ: Այդ պատճառով էլ, հաճախ նրանց էմոցիոնալ և սոցիալական աճը և ինտեգրացիան տեղի է ունենում սովորականից ավելի ուշ:
"Ասպերգերի համախտանիշ" տերմինը առաջարկվել է անգլիացի հոգեբույժ Լորնա Ուինգի (Lorna Wing) կողմից 1981 թվականին: Համախտանիշը անվանվել է ավստրիացի հոգեբույժ և մանկաբույժ Հանս Ասպերգերի (Hans Asperger) պատվին, ով այս հիվանդության համար օգտագործել է "աուտիկական փսիխոպատիա" անվանումը: