Հովհաննես Սեմերջյան (Ժանսեմ)

Ժանսեմ - Հովհաննես Սեմերջյան

Ժանսեմ, նույն ինքը՝ Հովհաննես Սեմերջյան - մարդ, ով նկարեց այն, ինչ նկարել չէր կարելի:

Ես ծագումով Կոնստանդինոպոլիսի մոտ գտնվող Սելեզ գյուղից եմ: Այստեղ է ծնվել հայ մեծ գրող Հակոբ Օշականը: 1919 թվականին, թուրքերը պարտություն կրեցին: Հույները, հույս ունենալով վերադարձնել իրենց Այա Սոֆիան, հարձակվեցին նրանց վրա և ետ քշեցին նրանց համարյա մինչև մեր գյուղը: Մենք իհարկե նրանց օգնություն ցուցաբերեցինք, սակայն շուտով իրավիճակը փոխվեց: Աշխարհի տերությունների օգնությամբ, 1922-23 թվականներին, թուրքերը անցան հակահարձակման նոսրացնելով հայերի և հույների շարքերը: Փախուստի ճանապարհին, շատերը իրենց նետում էին ջուրը: Նրանք նավակներով փորձում էին փախչել դեպի հարազատ վայրեր: Հույների հետ մենք էլ փախանք դեպի Սալոնիկի: Հիշում եմ, այն ժամանակ ես 3 տարեկան էի - ծովը կանաչ էր, երկինքը՝ կարմիր, նավակներից ձեռքեր էին կախ ընկած, ամենուր արյուն էր, կրակ և բոց: Յոթ տարի անց, մեր ընտանիքը տեղափոխվեց ապրելու Փարիզ: Լուվրում կախված է Դելակրուաի մի նկար: Տեսնելով այն ես ցնցվեցի: Թվում էր, թե այն նկարած է այն կյանքից, որը ես վերապրել էի մանկությունում: Այնուամենայնիվ, ես իմ այստեղ գտնվելը զարմանալի եմ համարում, և հաճախ հարցնում եմ ինձ՝ ի՞նչ եմ ես անում Ֆրանսիայում, այս մարդկանց հետ: Ոչ գլուխս է նրանց գլխին նման, ոչ սիրտս, ոչ էլ ապրելակերպս: Ինչու՞մ է պատճառը: Եվ պատասխանում եմ՝ պատճառը -

Ջեկ Կևորկյան (Դոկտոր Մահ)

Դոկտոր Մահ - Ջեկ Կևորկյան

Մահը՝ հանցագործություն չէ: Ինչու՞ ենք բոլորս վախենում մահից: Մահը՝ կյանքի մի մասն է: Երբ երեխա է ծնվում, բոլորը ժպտում են: Բոլորն են ուրախանում ծնունդով: Մահից վախենում են՝ կրոնի պատճառով: Մինչքրիստոնեական շրջանում, մահից ոչ-ոք չէր վախենում: Այն ժամանակ մարդիք գիտեին, որ դա կյանքի մի մասն է, և որ ամեն մարդ ստիպված է դրա միջով անցնելու: Ինչու՞ վախենալ մահից - նա միևնույն է գալու է: Հարցը նրանում է, թե ինչպիսին կլինի դա, տանջալի թե թեթև:

Այն հարցը՝ բարեգութ հրեշտակ է Ջեկ Կևորկյանը թե մոլագար, հերոս թե սերիական մարդասպան, հիմա, նրա ազատություն ստանալուց հետո անհանգստացնում է ամերիկյան հասարակությանը ավելի շատ, քան առաջ:

Ատոմ Էգոյան

Ատոմ Էգոյան

Միշտ պետք է ինքդ քեզ մարտահրավեր նետել:

Մինչև 1993 թվականը, կանադացի կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի անունը, Հայաստանում հայտնի էր շատ քչերին: Նրա մասին ինֆորմացիան եկավ "Օրացույց" ֆիլմի հետ, որի մի փոքրիկ մասը նկարահանվել էր Հայաստանում: Այդ ժամանակ մենք մեզ համար նոր սկսեցինք բացահայտել այն ռեժիսյորին, որին արդեն շատ լավ ճանաչում էին Կանադայում, Եվրոպայում և Ամերիկայում:

Ատոմ Էգոյանը ծնվել է Կահիրեում, 1960 թվականին: Երբ նա 3 տարեկան էր, նրա ընտանիքը մեկնեց Կանադա և բնակություն հաստատեց Վիկտորիայում: Ապրում էին իրենց կահույքի խանութի բերած եկամուտով: Ատոմը դեռ երեխա էր, երբ նրա տատիկին տարան ծերանոց: Այդ իրադարձությունը այնքան էր ազդել նրա վրա, որ նա դադարել էր

Աշոտ Մալաքյան (Անրի Վերնեյ)

Անրի Վերնեյ - Աշոտ Մալաքյան

Ջան՜: Ինչ հիասքանչ բառ: Այսպես միայն արևելքում են մարդիք իրար դիմում: Մի՞թե ես կարող եմ Բերգմանին ասել "ջան": Ցավոք ոչ: Կամ "Միտտերան ջան", "Թեյլոր ջան", "Բելմոնդո ջան", "Կլաուդիա Ջան": Իսկ այ Ազնավուրին կարող եմ՝ Շարլ ջաան...

Անրի Վերնեյ, իսկական անունը՝ Աշոտ Մալաքյան, ծնվել է 1920թվականի հոկտեմբերի 15 ին, Թուրքիայի Ռոդոստո վայրում: Անրիի կյանքի ճակատագիրը կրկնել է Արևմտյան Հայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը՝ Օսմանական կայսրությունում հայերի եղեռնից հետո, 1924 թվականին, մալաքյանների ընտանիքը սկսզբում փախչում է Հունաստան, հետո հիմնավորվում Մարսելում, իսկ 1930 թվականից՝ ֆրանսիայի մայրաքաղաքում:

Արտո Թունչբոյաջյան (Արտո)

Արտո - Արտո Թունչբոյաջյան

Ես նվագում եմ իմ կյանքի երաժշտությունը:

Այս դժվար արտաբերվող անունով, հետաքրքիր մարդու տարօրինակությունների մասին կարելի է խոսել օրերով, իսկ լսել նրան, կամ դիտել նրա համերգները կարելի է ամբողջ կյանքում: Առաջին հայացքից նրա խմբի անունը՝ Armenian Navy Band, բառացի դա հնչում է՝ "Հայկական ռազմա-ծովային նվագախումբ", թվում է Արտոին բնորոշ առողջ ինքնահեգնանքի և լիարժեք սյուրռեալիզմի արտահայտում: Հայաստանը, ինչպես հայտնի է, անհիշելի ժամանակներից, չունի մուտք դեպի ծով: Բայց որոշ իրականության դա ամեն դեպքում համապատասխանում է: Հայաստանը երկիր է, որն ունի ամենամեծ սփյուռքերից մեկը աշխարհում: Զարմանալի չէ, որ 2006 թվականին, Armenian Navy Band-ը, մտավ BBC Awards for world music-ի հեղինակային մրցանակաբաշխության շորթ - ցուցակ միանգամից երկու նոմինացիաներով, և հաղթեց "ժողովրդականում"՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակ: (Audience Award).

Վահագն Հայրապետյան (Վահագնիկ)

Վահագնիկ - Վահագն Հայրապետյան

Երաժշտությունն, ինքն իրենով ավելի լայն և ծավալուն է, քան երաժշտական գործիքների հնարավոր ընտրությունը և միջակայքը: Երաժշտական գործիքը՝ միայն առարկա է, որը արդեն գտած ձևին տալիս է նրան անհրաժեշտ գուներանգ: Սկզբից պետք է հասկանալ, թե ինչով է քո երաժշտությունը անփոխարինելի, և ինչ է ընդհանրապես նա տալիս լսողին: Եվ հենց այս հարցերի պատասխանները գտնվում են՝ կարելի է ստեղծագործությունը ներառել որևե մի ժանրի կամ ձևի մեջ: Հակառակ դեպքում կծնվի մի նոր մոդայիկ բառ, որը օգտագործումից դուրս կգա նույնքան արագ, որքան արագ և ծնվել էր:

Քեռի Ջիվան - Ջիվան Գասպարյան

Պատերազմից առաջ, "Մոսկվա" կինոթատրոնում նվագում էին դուդուկահար-նվագակցողներ: Հնչում էր չճնշող երաժշտություն, իսկ էկրանին խաղարկվում էին կրքերը: Այնտեղ նվագում էր դուդուկիստ Մարգարը, նրա հոգին լուսավորի: Աստված իմ, ինչքան էր ինձ դուր գալիս նրա կատարումը: Ես նրան զզվացնում էի: Մի անգամ հին ամանեղեն էի հանձնել, և ստացած գումարը տվել նրան: Նա իրենից հեռացրեց իմ քրտնած ձեռքը, փողերով, և ինձ մեկնեց իր դուդուկներից մեկը՝ "Նվագիր, թվում է թե մարդ կդառնաս":

Ջիվան Գասպարյան - պրոֆեսսոր, միջազգային մրցույթների բազմակի հաղթող, հայաստանի ժողովրդական արտիստ, կարճ ասած աստղ, հանրահայտ մարդ, ով մարդկանց գիտակցության մեջ համակցվում է ինչ որ բարի և վեհ բանի հետ, ով չի շտապում և չի նկատում ունայնությունը: Մտածում եք, թե ամեն ինչ դուդուկի մե՞ջ է: Ինչ կլինի, եթե նրանից վերցնենք դուդուկը, և տանք նրան

Շերիլին Սարգսյան (Շեր)

Շեր - Շերիլին Սարգսյան

Երբևե ես 40 տարեկան էի, հիմա 60 տարեկան եմ, և ես հաստատ գիտեմ, որ 40 տարեկան լինելն ավելի լավ է:

Շերիլին Սարգսյան Լապյեր Բոնո Օլլմեն (անգլերեն՝ Cherilyn Sarkissian LaPiere Bono Allman; 20 մայիսի 1946թ, Էլ-Սենտրո, Կալիֆորնիա), հայտնի է Շեր կեղծանունով (անգլերեն՝ Cher) - ամերիկյան փոփ կատարող, երգերի հեղինակ, դերասան, ռեժիսյոր և երաժշտական պրոդյուսսեր: Մեկն է այն քչաքանակ աստղերից, որի պարգևատրությունների հավաքածույում միաժամանակ ներկա են "Օսկար", "Գրեմմի", "Էմմի" և երեք "Ոսկե գլոբուս", որը նա ստացել է կինո, երաժշտական և հեռուստատեսային իդուստրիաներում ունեցած մեծ ներդրումների համար:

Արման Դավթյան (Նուռ)

Նուռ - Արման Դավթյան

Քարտյե, Շանել, Շոպարդ,...,Նուռ: Այո, ես չեմ սխալվում, այդ մետրի անունն է Արման Դավթյան, սակայն նա ավելի շատ հայտնի է Նուռ մականունով: Այս անունը Ձեզ թվում է անծանո՞թ: Դա նշանակում է, որ Դուք մոդայից լուրջ հետ եք մնացել: Ամբողջ աշխարհը վաղուց արդեն ճանաչում է այս հայ ոսկերիչ-դիզայներին, որի ստեղծագործությունները հպարտությամբ են կրում այնպիսի հանրահայտ մարդիք, ինչպիսիք են՝ ԱՄՆ նախքին պետ.քարտուղար Մադլեն Օլբրայթը, մեծ բալերինա Մայա Պլիսեցկայան, ջազ-ռոքի արքա Էլ Ջեռռոն, երգիչ և դերասան Շերը, հայտնի թենիսիստ Անդրե Աղասսին և այլն:

Լևոն Մալխասյան (Մալխաս)

Մալխաս - Լևոն Մալխասյան

Ես ապրում եմ, որ ջազ նվագեմ:

Ինչու որոշեցի այս էջը նվիրել Լևոն Մալխասյանի՞ն: Հարցը տեղին չէ, որովհետև ամեն հայի համար պարզ է, որ "Հայտնի հայեր" էջը առանց Մալխասի, նման է անալի ճաշի:

Եվ այսպես... պարգևատրումները սովորաբար ունենում են ավելի շատ քաղաքական բնույթ, բայց ոչ այս դեպքում: Լևոն Մալխասյանը,

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты