ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՀՈԳԵԲԱՆԻ ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈւՆ

ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔ ԳԱՂՏՆԻՈւԹՅՈւՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈւՄ Է

Մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հանդիպում է այնպիսի բարդ, «անելանելի» իրավիճակի, որի լուծումը գտնում է միայն չարացման կամ էլ այդ իրավիճակի հետ համակերպման մեջ, ունենում է խնդիրներ կապված երեխաների հետ՝ վախեր, վարքային խանգարումներ, կոնֆլիկտներ...

Շատերը շարունակում են այդպես էլ ապրել՝ փչացնելով իրենց կյանքի որակը: Նրանք չեն էլ հասկանում, որ հետևելով իրենց կարծրատիպերին, տուժում են բացառապես իրենք և իրենց երեխաները՝ ունենալով և ձևավորելով անորակ կյանք:

Մեր կենտրոնի բարձր որակավորում ունեցող արհեստավարժ հոգեբանները կոչված են Ձեր հետ միասին լավացնելու Ձեր կյանքի որակը և օգնելու Ձեզ` լուծելու Ձեր առաջ ծառացած խնդիրները:

Ուզում ենք հավաստիացնել, որ մեզ ուղարկված յուրաքանչյուր նամակ կարևոր և եզակի է մեզ համար, և յուրաքանչյուր իրավիճակ մեր մասնագետների կողմից քննարկվում է յուրովի՝ տրվելով գրագետ և պատշաճ պատասխաններ:

Միևնույն ժամանակ ուզում ենք հայտնել, որ շատ հոգեբանական խնդիրներ հնարավոր չէ լիարժեքորեն լուծել նման նամակագրության շրջանակներում և պահանջում է մասնագետի առկա աշխատանք: Եթե Ձեր խնդիրը կլինի այդպիսին, ապա մեր մասնագետները կզգուշացնեն Ձեզ այդ մասին և Դուք կկարողանաք խորհրդատվություն նշանակել հենց այն մասնագետի մոտ՝ ում վստահում եք:

Օրվա ընթացքում մեր կենտրոնը ստանում է 50-ից ավելի նամակներ և հուզող հարցեր և հենց դա է պատճառը, որ Դուք Ձեր նամակի պատասխանը կստանաք 15 օրվա ընթացքում:

Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար բավարար է անցնել երեք դյուրին քայլերով՝

  1. Ներբեռնել «Խնդրի նկարագրման ձևը» անցնելով ներքևում նշված հղումներից մեկով, ընտրելով տարիքային այն շեմը, ում համար ուզում եք խորհրդատվություն ստանալ՝

ՆԵՐԲԵՌՆԵԼ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ։

ՆԵՐԲԵՌՆԵԼ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ։

  1. Հանգիստ, առանց շտապելու, միայնության մեջ, Ձեզ համար համապատասխան ժամանակահատվածում հենց ներբեռնած բլանկի վրա լրացրեք այն՝ մանրամասն նկարագրելով Ձեր զգացողությունները և ուղղելով Ձեզ հուզող հարցերը, սակայն փորձեք չընկնել նաև մյուս ծայրահեղության մեջ։ Պատասխանեք տրված բոլոր հարցերին, որքան էլ անիմաստ դրանք Ձեզ թվան՝ տալով որքան հնարավոր է անկեղծ և ճշմարիտ պատասխաններ, որպեսզի մեր մասնագետները, ունենալով մաքսիմալ ամբողջական ինֆորմացիա, կարողանան տալ Ձեզ հուզող հարցերի գրագետ և ամբողջական պատասխանները: Յուրաքանչյուր հարցին խնդրում ենք պատասխանել հենց հարցի տակ: Կարիք չկա բոլոր հարցերի պատասխանները գրել բլանկի վերջում: Այն կբարդացնի մեր աշխատանքը:
  2. Ուղարկեք արդեն լրացված ձևը «doc» ֆորմատով մեր էլէկտրոնային հասցեին՝ այն կցելով Ձեր նամակին, անցնելով ստորև ներքևում հղումով:

ՈւՂԱՐԿԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

Ուրախ ենք օգտակար լինել

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՎՍՏԱՀՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ։