Կլինիկական հոգեբանի հարցաթերթ
ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՈւԶՈւՄ ԵՔ ԻՄԱՆԱԼ ՄԵՐ ՄԱՍԻՆ, ՍԱԿԱՅՆ ԽՈւՍԱՓՈՒՄ ԵՔ ՈւՂԻՂ ՀԱՐՑՆԵԼ
Մենք խիզախել ենք պատասխանել որոշ հարցերի մեր կայքի այցելուների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են դիմել մեզ (կամ գոնե մտածում են այդ մասին):
...և այսպես, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի որոշակի "բլից-ծանոթություն" մեր հետ՝ մեր աշխատանքի մեթոդների, մասնագիտական մոտեցումների, այցելուների հետ հարաբերությունների և այլնի մասին:
Ովքե՞ր են Ձեր մասնագետները:
Մեր մասնագետների հետ կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով
Ինչ՞ու եք զբաղվում կլինիկական հոգեբանությամբ:
Որովհետև դա
այն միակ աշխատանքն է, ինչը մենք կարողանում ենք կատարել մաքսիմալ արդյունավետ և որակով: Այն ամենը ինչ մենք անում ենք, անում ենք այցելուի և նրա բարեկեցության համար: Մեր աշխատանքի իմաստը կայանում է նրանում, որպեսզի օգնենք մարդկանց ապրել ավելի լիաթոք, նկատել գեղեցիկ հեռանկարները, լսել կյանքի սիմֆոնիան՝ այսինքն ձեռք բերել համոզվածություն սեփական անձի նկատմամբ, բարձրացնել ինքնագնահատականը և հասնել հաջողությունների կյանքում: Մի խոսքով՝ լավացնել կյանքի որակը:
Ու՞մ եք Դուք օգնում:
Առաջին հերթին նրանց, ովքեր մեր աշխատանքի մասին ներկայացրած ինֆորմացիայի հիման վրա, որոշել են, որ հենց մեզանից մեկը, որպես մասնագետ, կարող է լավագույն կերպով օգնել իրենց անհրաժեշտ չափով:
Ինչպե՞ս եք Դուք գտնում Ձեր այցելուներին:
Մենք միայն ներկայացնում ենք բազմակողմանի ինֆորմացիա մեր աշխատանքի մասին, իսկ այցելուներն իրենք են մեզ գտնում:
Դուք աշխատու՞մ եք այցելուների նախնական պահանջների և սպասումների չափով: Եթե այո, ապա ինչպե՞ս:
Երբեմն: Սակայն հաճախ նրանց արտահայտած ցանկությունները չեն համընկնում իրական ցանկությունների հետ: Մեր հիմնական խնդիրներից մեկը՝ հասկանալ մեզ դիմողների իրական ցանկությունները:
Մերժու՞մ եք արդյոք Ձեզնից օգնություն խնդրողներին:
Համարյա թե ոչ-ոքի, որովհետև նույնիսկ նրանք, ովքեր դիմում են մեզ, որպեսզի իրենք իրենց ապացուցեն, որ այլևս ոչ-ոք իրենց չի օգնի, նույնպես օգնության կարիք ունեն:
Ձեր աշխատանքի կրեդոն:
Գործնականում՝ միայն ամենափորձված տեխնոլոգիաների և հոգեթերապիայի մեթոդների օգտագործում:
Բոլոր այցելուների բուժման գործընթացում մաքսիմալ մասնակցություն և ուշադրություն, անկախ խնդրի բարդության աստիճանից: