ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ


Այս բաժնում մենք որոշել ենք պատմել այն հարաբերությունների մասին, որը կազմվել է դեպրեսիայի և հանճարեղ մարդկանց միջև: Հանճարեղությունը, ցավոք սրտի, չի փրկում մարդուն դեպրեսիայից, նույնիսկ հակառակը, նրանք հաճախ գնում են ձեռք ձեռքի տված: Անկոչ հյուրի այցելությունից տանջվել են Աբրահամ Լինկոլնը, Ուինսթոն Չերչիլը, Էռնստ Հեմինգուեյը, Գոգոլը, Էյնշտեյնը, Բեթհովենը և շատ այլ հանճարեղ մարդիկ:

Մելանքոլիայի և հանճարեղության միջև եղած կապը առաջինը նկատել է Արիստոտելը (384-322 թ.թ.Ք.Ա.),

ՀԱՆՃԱՐԵՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԴՊ-Ն


Նույնիսկ մոտավոր ծանոթանալով հանճարեղ մարդկանց կյանքի նկարագրությանը, նկատելի է, որ նրանցից շատերը տանջվել են մի ընդհանուր հիվանդությունից, որը ժամանակակից հոգեբուժությունը դասակարգում է որպես մանյակալ-դեպրեսիվ պսիխոզ կամ ՄԴՊ: Այս հիվանդությունը իր մեջ պարունակում է երկու արտահայտված փուլ՝ մանյակալ և դեպրեսսիվ: Պետք է նկատել, որ այս հիվանդության ժամանակ մանյակալ փուլը լինում է նույնքան փլուզող մարդու համար ինչքան դեպրեսսիվը: Հաճախ մարդը, մանյակալ փուլում, տիրելով մեծ էներգիայով և ուժերով, ծախսում է դա անիմաստ և անպետք գործողությունների վրա,

ՀԱՆՃԱՐԵՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՊՐԵՍԻԱ


Հայտնի է, որ կուլտուրայի, արվեստի, գրականության և երաժշտության մեջ հայտնի մարդիկ, այս կամ այն չափով տառապել են նյարդային խանգարումներով, իսկ որոշները նույնիսկ ունեցել են որոշակի հոգեկան շեղումներ: Հաճախ այդ շեղումները լինում էին դեպրեսիայի («սև լեղի» ինչպես անվանում էր Հիպոկրատը իր աշխատություններում) կամ մելանքոլիայի տեսքով, ինչպես հնում անվանում էին այս վիճակը:

Այսպես, ժամանակակիցների հիշողություններից իմանում ենք, որ իրենց մելանքոլիկ վիճակներից շատ են բողոքել Մոլյերը, Մենդելսոնը, Չայկովսկին:

ՍԵՐԳԵՅ ՎԱՍԻԼՅԵՎԻՉ ՌԱԽՄԱՆԻՆՈՎ (1873-1943)


1897թ-ին, Պետերբուրգում կայացավ կոմպոզիտորի առաջին սիմֆոնիայի պրեմիերան, որի հետ նա մեծ հույսեր էր կապում: Սակայն քննադատները և հանդիսատեսը չնկատեցին հանդիսատեսի նորարարական մտքերը և փշերով ընդունեցին նրան: Սերգեյ Վասիլյեվիչին լավ ճանաչողների վկայությամբ նա ցավագին նյարդային և շատ զգայուն մարդ էր, որի պատճառով էլ սիմֆոնիայի ձախողումից հետո նա սկսեց տառապել դեպրեսսիայով:

Նա շուրջ երեք տարի ոչինչ չգրեց:

ՌՈԲԵՐՏ ՇՈՒՄԱՆ (1810 - 1856)


Ի տարբերություն Ռախմանինովի, հանճարեղ գերմանացի կոմպոզիտորը տանջվում էր դեպրեսսիայից, որի պատճառը թաքնված էր ոչ թե արտաքին անհաջողությունների մեջ, այլ զարգացել էր իր ներքին օրենքներով: Նա տառապում էր նույն հիվանդությամբ, ինչով որ տառապում էր Ն.Վ.Գոգոլը՝ Մանյակալ-դեպրեսսիվ պսիխոզով:

Սկսած 30 տարեկան հասակից, նրա հիվանդությունը ավելի ցայտուն է արտահայտվում և նրա կյանքի, և նրա ստեղծագործությունների մեջ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐԳԵԵՎԻՉ ՊՈՒՇԿԻՆ (1799-1836)


Կենսագրության որոշ փաստերից և մտերիմների դիտողություններից երևում է, որ մեծ ռուս գրողը իր կյանքի վերջին տարիներին գտնվում էր մի վիճակում, որը ժամանակակից բժշկությունը կդասեր դեպրեսսիայի շարքերը: Պուշկինի մենամարտը և նրան հաջորդող մահը ինքնասպանություն է հիշեցնում: Այն իրադարձությունների ընթացքը, որը բերեց ճակատագրական կրակոցին, խոսում են այն մասին, որ նա գիտակցաբար մենամարտի պատճառ էր փնտրում:

 

ԻՈՀԱՆՆԵՍ ԳՅՈԹԵ (1749-1832)


Պատանեկության տարիներին, Գյոթեն երկար ժամանակ գտնվում էր խորը դեպրեսսիայի մեջ: Այդ դեպրեսսիան դատարկ տեղում չեր առաջացել: Նրան նախորդել էր իրադարձությունների մի շարան, որն էլ իր խոր հետքն էր թողել Գյոթեի ջահել հոգում:

19 տարեկան հասակում փլուզվում է նրա մեծ սերը Կատենկա Շոնկոպֆի նկատմամբ, որից անմիջապես հետո սպանում են նրա պաշտելի ուսուցչին՝ Իոհանն Վինկելմանին: Այս լուրը պոետի համար, նրա խոսքերով՝. «ամպրոպ էր պարզ երկնքում» և շրջադարձային եղավ իր ամբողջ կյանքի համար:

ՆԻԿՈԼԱՅ ՎԱՍԻԼՅԵՎԻՉ ԳՈԳՈԼ (1809-1852)


Գոգոլը իր կյանքի ընթացքում տառապել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով: Մոլուցքային շրջանում գրողն ուներ բազում ստեղծագործական մտքեր, լի էր ուժերով և էներգիայով, որն էլ վառ արտացոլել է իր ստեղծագործությունների մեջ: Սակայն ճոճանակը ճոճվում էր նաև դեպի հակառակ կողմ և բնականաբար սկսվում էր սև շրջան: Նրա ժամանակակից բժիշկները չէին կարողանում ճիշտ ախտորոշել և առավել ևս ճիշտ բուժում նշանակել այս հիվանդությանը: Նրանք գրողին բուժում էին փաթաթելով նրան թաց սավանի մեջ, իսկ հոգևոր ուսուցիչը՝ խիստ պասով (սովով): Սակայն այս մեթոդները ի վիճակի չէին թեթևացնելու հիվանդի հոգեկան տանջանքները:

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ (1899-1961)


Հեմինգուեյի գրվածքներին անվանում են կյանքի դասագրքեր տղամարդկանց համար: Նրա ամենամեծ գրվածքներից է համարվում «Ծերունին և ծովը», որում համառ և հաճախորեն հնչում է հետևյալ լոզունգը՝ «Չհանձնվել: Գնալ մինչև վերջ: Հաղթել»: Հեղինակի պատկերը իրենից ներկայացնում է կենսուրախության տիպաժ, վարակիչ էներգիայի կուտակում, որն բավարարում էր և ստեղծագործելու և հաճույքների համար: Սակայն նրա ստեղծագործությունները շատ անկայուն են, իսկ հետաքրքրությունները և հաճույքները միշտ վերջանում էին հիասթափությամբ: Նա ամբողջ կյանքում դիմակ է կրել, որի տակ էլ թաքցրել է իր անսանձ բայց ճնշված և հիվանդագին հոգին, որն բռնկված էր զոհվելու ձգտումով:

ՋԵԿ ԼՈՆԴՈՆ (1876-1916)


Հայտնի ամերիկացի գրողը իր կյանքին վերջ է տվել կյանքի 40-երորդ տարում: Նրա մահը թվում է անբնական ու անմիտ: Լոնդոնի ստեղծագործությունների մեջ վառ և ցայտուն հնչում են կյանքի հիմնի հնչյունները: Նրա պատմվածքների հերոսները կամային և ուժեղ մարդիկ են, որոնք հաղթահարում են անասելի դժվարություններ: Նրանք նպատակներ են դնում, նպատակասլաց գնում դեպի դրանք և միշտ հաղթում, անկախ հանգամանքներից: Նրա գրվածքները կարդալուց հետո ապրելու մեծ ցանկություն է առաջանում: Իր գրվածքների համար, նյութերը, գրողը գտնում էր իր սեփական կյանքից՝ նրա կենսագրությունը կարելի է կարդալ մի շնչով, կարծես արկածային վեպ: