Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ակուստիկոֆոբիա, ֆոնոֆոբիա, լիգյուրոֆոբիա - վախ բարձր ձայներից, աղմուկից

Ակուստիկոֆոբիա (հունարեն akustikos — լսողական, φόβος — վախ) – վախ բարձր ձայներից, աղմուկից: Հայտնի է նաև ինչպես ֆոնոֆոբիա (phonophobia) և լիգյուրոֆոբիա (ligyrophobia). Այս տերմինը օգտագործում են նաև ձայնից, կամ սեփական ձայնից վախը նկարագրելու համար:

Ակուստիկոֆոբիա ունենալը դեռ չի նշանակում, որ կամայական աղմուկ պետք է բերի տագնապալի վիճակների: Ակուստիկոֆոբիա, նշանակում է վախ բարձր և հանկարծակի ձայներից: Ակուստիկոֆոբիայի ժամանակ, նույնիսկ կտրուկ սկսվող ձայնի սպասումը կարող է լուրջ անհանգստության առիթ դառնալ:

Ակուստիկոֆոբիայի ժամանակ, մկանային ջղաձգումներ են առաջանում, լսողական խթանիչի ազդեցության դեպքում: Օրինակ՝. կոմպակտ սկավառակ լսելու ժամանակ, որը սկսում է մի կարճ լռությունից և հետո հանկարծակի վեր է ածվում ռոք երաժշտության բարձր հնչյունների, մարդկանցից շատերը ծայրահեղ դիսկոմֆորտ են զգում, նամանավանդ, եթե ի սկզբանե պատկերացում էլ չեն ունեցել սկավառակի պարունակության մասին:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Անգլոֆոբիա - նախախնամական, կասկածողական, թշնամական վերաբերմունք ամեն ագլիական բանի նկատմամբ

Անգլոֆոբիա (հուն. "անգլոս" — անգլիական և "ֆոբոս" — վախ) — նախախնամական, կասկածողական, թշնամական վերաբերմունք ամեն ագլիական բանի նկատմամբ:

Անգլոֆոբիան առաջացել է եվրոպական մայրցամաքային ժողովրդների մոտ որպես անգլիական ղեկավարող շրջանների շահագործող և հաշվենկատ քաղաքականության հակազդում, ինչի միջոցով նրանք ձգտում էին նոր հողեր գրավել և ասիմիլացնել արմատային բնակչությանը: Տեղաբնակ ժողովուրդների լեզվի և կուլտուրայի նկատմամբ անգլիացիների անհարգալից վերաբերմունքը, ռասիզմի և սգրեգացիայի վառ արտահայտվածությունը լուրջ դեր խաղացին, անգլոֆոբիա քաղաքական ֆենոմենի կայացման գործընթացում:

XIX-րդ դարում, անգլոֆոբիան մեծ տարածում ուներ Ռուսաստանում: Հայտնի գրող, իշխան Վ.Ֆ.Օդոեվսկին համարում էր, որ Անգլիայի պատմությունը դաս է այն ժողովրդների համար, որոնք "իրենց հոգին փողով են ծախում" և որ դրա ներկան՝ տխուր է, իսկ փլուզումը՝ անխուսափելի:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Դիսմորֆոֆոբիա - վախ արտաքինի հորինված դեֆեկտից

Դիսմորֆոֆոբիա (Morselli E., 1886; δυσ — խանգարում, μορφη — դեմք, արտաքին, φοβοσ — վախ; հուն., նույնպես հայտնի է ինչպես դիսմորֆոբիա և երբեմն հիշատակվում է որպես մարմնային դիսմորֆիա, մարմնային դիսմորֆիկ խանգարում և ուղղակի դիսմորֆիա, անգլերեն՝ body dysmorphic disorder (BDD))— Հոգեկան խանգարում է, որի ժամանակ մարդը չափից ավելի անհանգստացած և զբաղված է իր մարմնի աննշան դեֆեկտով կամ առանձնահատկությունով: Սովորաբար դա սկսվում է երիտասարդ կամ դեռահաս հասակում: Կանանց և տղամարդկանց մոտ՝ հանդիպելու հաճախականությունը նույնն է: Համեմատած ուրիշ հոգեկան խանգարումների հետ, ուղեկցվում է ինքնասպանության մեծ ռիսկով: Հիվանդները կարող են բողոքել մի քանի որոշակի "դեֆեկտներից", մի "դեֆեկտից", անորոշ առանձնահատկությունից կամ արտաքին տեսքից ընդհանրապես: Ընդ որում, տուժում են հիվանդի կյանքի կարևոր ուղղությունները՝ աշխատելու ունակությունը, հասարակությունում նորմալ ներգրավվումը, ինքն իրեն սպասարկումը: Այն դեպքերում, երբ այս գաղաբարները ընդունում են զառանցանքային բնույթ, կրիտիկայի կորստով և համապատասխան վարքագծով, նպատակահարմար է խոսել Ֆիզիկական թերության զառանցանքի մասին:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա - վախ 666 թվից

Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա (հուն: hexakosioi hexekonta hex - 666) - վախ 666 թվից:

Այս հիվանդության նոպան նկարագրված է Ֆուտուրմանի "The Honking" սերիալի էպիզոդներից մեկում: Այնտեղ Բենդերը վախենում է "0101100101" (10100110102 = 66610) թվի հայելային արտացոլումից:

"Այստեղ է իմաստությունը: Ով խելք ունի՝ կհաշվի գազանի թիվը, քանզի այդ թիվը մարդկային է; նրա թիվն է վեց հարյուր վացունվեց" — սուրբ Հովհաննես Առաքյալ, Հայտնություն 13:18, 15:2

Հաճախ համարել են, որ ապոկալիպտիկ գազանի պատկերի տակ, Աստվածաշնչում պատկերված է եղել անտիխրիստը, քանի որ Սուրբ Հովհաննեսի Հայտնության մեջ գրված է՝.

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հետերոֆոբիա - վախ կամ զզվանք հետերոսեքսուալների նկատմամբ

Հետերոֆոբիա — հոմոֆոբիային հակառակ նեոլոգիզմ, ինչը նշանակում է հետերոսեքսուալ ուղղվածության մարդկանց նկատմամբ դիսկրիմինացիա կամ ուժեղ տհաճություն նրանց նկատմամբ: Հետերոֆոբիան, սեռական ուղղվածության վրա հիմնված հակառակ դիսկրիմինացիա է և ենթադրում է հետերոսեքսուալների նկատմամբ իռացիոնալ վախ կամ զզվանք:

Այս տերմինը մտցվել է սեռական տերմինների բառարան և առաջին անգամ հասարակայնացվել է 1995 թվականին ամերիկյան սեքսոպատթոլոգ Ռոբերտ Տ.Ֆրանսուերի կողմից և որոշված է եղել որպես վախ հետերոսեքսուալներից:

1990 թվականին լույս տեսած, Ջուդիտ Ա.Ռայզմանի "Կինսկին, սեքսը և խաբեբայությունը" գրքում, մի ամբողջ գլուխ նվիրված է հետերոֆոբիային, որտեղ նա ներկայացված է, որպես Ֆրանսուերի սահմանում և նոր կոնցեպցիա:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հոմոֆոբիա - միասեռ հարաբերությունների նկատմամբ նեգատիվ վերաբերմունք

Հոմոֆոբիա (հին Հունական ὁμός — նման, միանման և ὁ φόβος — վախ) — հոմոսեքսուալության արտահայտման և դրա հետ կապված հասարակական երևույթների նկատմամբ նեգատիվ հակազդման հավաքական սահմանում:

Այս հասկացությունը, իր նեղ իմաստով, պատկանում է՝ հոմոսեքսուալ ուղղվածության մարդկանց և միասեռ սեքսուալ կոնտակտների նկատմամբ, անհսկելի բացասական զգացողությունների շարքին (վախ, զզվանք, բարկություն և այլն): Հոգեբույժության մեջ և հոգեթերապիայում, հոմոֆոբիայի առանձին կլինիկական նշաններ գոյություն չունեն: Ամերիկյան Հոգեբույժական ասսոցիացիայի "Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական ձեռնարկում" այդպիսի հիվանդություն գոյություն չունի: Ինքը՝ "հոմոֆոբիա" տերմինը, հոգեկան հիվանդություն չի նշանակում:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Միզոֆոբիա - վախ կեղտոտվելուց, աղբից, վարակվելուց

Միզոֆոբիա (հուն. mysos — կեղտ, ախտոտում, պղծում + ֆոբիա — վախ, անգլ. mysophobia, misophobia) — կպչուն վախ ախտոտվելուց կամ վարակվելուց, շրջակա միջավայրի առարկաներից մեկուսանալու ձգտում:

Հայտնի է նաև ինչպես գերմոֆոբիա (անգլերեն germ — միկրոբ բառից) — վախ միկրոբներից, քանի որ հաճախ առարկաների հետ շփվելու վախի պատճառ է հանդիսանում սեփական ձեռքերի վրա միկրոբներ վերցնելու վախը (պետք չէ խառնել գերմանոֆոբիայի հետ): Ուրիշ անվանումներն են՝ բացիլլոֆոբիա, բակտերիոֆոբիա, և ռուպոֆոբիա (հունարեն rhypos - կեղտ):

Անձին ով ունի այսպիսի վախ անվանում են միզոֆոբ:

Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Վերմինոֆոբիա - վախ միկրոօրգանիզմներից, բակտերիաներից, միկրոբներից, որդերից, միջատներից

Վերմինոֆոբիա (լատ. vermis — որդ և այլն, հուն. φόβος — վախ) — վախ ինչ-որ հիվանդությունով հիվանդանալուց, միկրոօրգանիզմներից, բակտերիաներից, միկրոբներից, որդերից, միջատներից:

Մարդկանցից շատերի համար այդ ամենը հանդիսանում են ուղղակի կյանքի փաստեր և նրանք իհարկե, զգուշանում են այդ ամենից, բայց դրան պարանոիդալ կերպով չեն վերաբերվում: Մյուսների կարծիքով՝ միկրոբները, իրենցից մշտական վտանգ են ներկայացնում, իսկ եթե նրանց մոտ ինչ-որ մեկը հազա կամ փռշտա, ապա դա բավարար է, որ դա նրանց մոտ ծայրահեղ տագնապ առաջացնի: Վերմինոֆոբիան բնութագրվում է միկրոբների մասնին նույնիսկ մտածելուց, ծայրահեղ տագնապի և պանիկայի զգացողություններով:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты