ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱԳԻՐՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ՓՈՂՈՑ ԱՆՑՆԵԼՈՒՑ


Ագիրոֆոբիա (հին հուն. ἄγυια — փողոց, φόβος — վախ), կամ դրոմոֆոբիա (հին հուն. δρόμος — ճանապարհ, վազք, φόβος — վախ) — սպեցիֆիկ ֆոբիա, մշտական իռացիոնալ, կպչուն վախ փողոց կամ ճանապարհ անցնելուց։ Տվյալ խանգարման պատճառներ կարող են լինել մտերիմ մարդու կորուստը ճանապարհատրանսպորտային պատահարից, չափից մեծ տարվածություն նորություններով, անինքնավստահություն կամ ՃՏՊ-ի ականատես լինելը։

ՄԱՐԴՈւ ՎԻՃԱԿԸ

ԱԷՐՈՖՈԲԻԱ, ԱՎԻԱՖՈԲԻԱ - ՎԱԽ ԹՌԻՉՔՆԵՐԻՑ և ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻՑ


Աէրոֆոբիա (լատ. Aerophobia) կամ ավիաֆոբիա — վախ թռիչքներից և թռչող ապպարատներից:

Աէրոֆոբիան կարող է լինել ինչպես առանձին ֆոբիա, այնպես էլ ուրիշ ֆոբիայի, օրինակ՝ կլաուստրաֆոբիայի (փակ տարածություններից վախ) կամ ակրոֆոբիայի (բարձրության վախ) վկայություն և ցուցիչ: Աէրոֆոբիան, առաջին հերթին ոչ թե հիվանդություն է, այլ ախտանիշ: