Ուղեղի հոգնածություն
Ուղեղի հոգնածությունը՝ հոգեկան համախտանիշ է, որը նկատվում է բացառապես Հարավային Աֆրիկայում: Այս հիվանդության ժամանակ, հիվանդը ընդհանուր հոգնածության զգացողություն է ունենում, որի պատճառով էլ դժվարանում է կենտրոնանալ կամ ինչ-որ բան հիշել: Հետաքրքիրն այն է, որ այդ վիճակը առաջանում է հիմնականում ուսանողների և դպրոցականների մոտ, երբ նրանք լուրջ մտավոր լարվածություն են վերապրում:
Ուղեղի հոգնածությունը դա՝ "տերմին է, որն օգտագործվում է Հարավային Աֆրիկայում, որպեսզի նկարագրվի այն վիճակը, որն վերապրում են դպրոցականներն և ուսանողները, ի պատասխան կրթության դժվարությունների: Այս հիվանդության ախտանիշները, իրենցից ներկայացնում են՝ ուշադրությունը կենտրոնացնելուց, ինչ-որ բան հիշելուց և մտածելուց դժվարություններ: Հիվանդները հաճախ հայտարարում են, որ իրենց "ուղեղը հոգնել է": Լրացուցիչ մարմնական ախտանիշները, որպես օրենք լոկալիզացվում են գլխի և վզի շրջանում՝
ցավ, ճնշում կամ լարվածություն, տեսողության լղոզվածություն, տաքություն կամ այրոց: Ուղեղի հոգնածությունը կամ "չափից ավելի երկար մտածելուց հոգնածությունը", աղետի բարբառ է հանդիսանում շատ մշակույթների համար: Արդյունքում, այս հիվանդությունը կարող է նմանվել տագնապային, դեպրեսիվ և այլ սոմատոհոգեկան խանգարումների",- Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիա:
"Ուղեղի հոգնածություն" տերմինը, լայնորեն կիրառվում էր ԱՄՆ-ում, դեռևս ոչ վաղ անցյալում, որպեսզի նկարագրվեր ուղեղի գերծանրաբեռնվածությունը, հատկապես տարեց մարդկանց մոտ: Այնուամենայնիվ, այս տերմինը դուրս է եկել կիրառությունից դեռևս 1950 թվականից: Վերածնվեց այս տերմինը իր այժմյան իմաստով, Աֆրիկայում՝ 1960 թվականին: Այս սինդրոմը առաջին անգամ նկարագրել է Ռայմոնդ Պրինցը: 1960 թվականին, նա նկարագրել է այս հիվանդությունը, որպես համախտանիշ, որը կապված է այն մշակույթի հետ, որը հանդիպում է Հարավային Աֆրիկայում, Սահարայից հարավ՝ Նիգերիայից և Ուգանդայից մինչև Հարավային Աֆրիկա:
Հարավային Աֆրիկայի ուսանողները սկսեցին համարել, որ ախտանիշները, որ իրենք զգում էին, ուղեղի հոգնածության արդյունք են: Նրանք սկսեցին դժվար կենտրոնացնել իրենց ուշադրությունը, թլվածության զգացում ունենալ, երբեմն նույնիսկ առաջանում էին խնդիրներ աչքերի հետ: Այդ ախտանիշները, ինչպես նրանք ենթադրում էին, առաջացել էին քիչ հանգստով, ուսումնական նյութի անդադար ուսումնասիրությունից:
Այս հիվանդության հիմնական պատճառը, որպես օրենք, դպրոցական տարիքի տղաների և քոլեջի ուսանողների մոտ, ինտելեկտուալ գերծանրաբեռնվածությունն և գերհոգնածությունն էր: Որոշ դեպքերում, հիվանդությունը հասնում էր նյարդային հյուծման, որն արտահայտվում էր մտավոր հոգնածությամբ, անհանգստությամբ կամ չափից դուրս սեռական ակտիվությամբ: Նյարդային հյուծումը կարող էր բերել ավելորդ անհանգստության, հուզումների և քնից չհանգստանալու զգացողության:
Այս հիվանդության ուրշ պատճառներ կարող են հանդիսանալ ալկոհոլի չարաշահումը, սեքսի չարաշահումը և այնպիսի խթանիչներ, ինչպիսիք են՝ կոկաինը, ծխախոտը, թեյը և սուրճը (կոֆեին):
"Ուղեղի հոգնածության" ախտանիշներն են՝ ուշադրությունը կենտրոնացնելու ընդունակության խանգարում, հիշողության խանգարում, գլխապտույտներ, ընդհանուր թուլություն, մշուշոտ տեսողություն, գլխացավեր, դյուրագրգիռություն, գրգռված վիճակ, նյարդայնացածություն, շնչառական խնդիրներ, քաշի կորուստ, քնի խանգարումներ, չափից ավելի քրտնարտադրություն, տրեմոր, վատ տրամադրություն, լղոզված տեսողություն, աղմուկ կամ զրնգոց ականջներում: