Նկարիչ Ռենե Մագրիտտի "Մոգական ռեալիզմը"

Վինդիգոի պսիխոզ

Վենդիգո - օջիբվե (չիպպեվա) և այլ ալգոնկինյան ցեղերի դիցաբանությունում՝ մարդակեր-հոգի: Նա ապրում է հյուսիսում, դարանամուտ լինում մարդկանց և հարձակվում նրանց վրա: Ի սկզբանե ընկալվում էր որպես անհակ սովի խորհրդանիշ, ավելի ուշ սկսեց ծառայել որպես նախազգուշացում մարդկային վարքագծի կամայական չափազանցության դեմ:

Ելնելով առասպելից, այդ արարածները բարձրահասակ են, անշուրթ բերանով և սուր ատամներով: Նրանց մարմինը կիսաթափանցիկ է, կազմված է սառույցից, կամ էլ գազանային, ծածկված խիտ մազածածկույթով: Չնայած չափազանց նիհարությանը, Վենդիգոն աչքի է ընկնում անհագությամբ: Իր զոհերին նա գրավում է սուլոցով, ինչը հիշեցնում է քամու սվսվոց:

Հենց իրենք՝ հնդկացիները, խոսելով Վենդիգոյի առաջացման մասին, խոստովանում են, որ գոյություն ունեն այս առասպելի առաջացման մի քանի տարբերակներ՝

[list][li]Դրանցից առաջինը, ոչ մի կերպ կապված չէ մարդակերության հետ, դա ավելի շատ ինքնազոհաբերության մասին է: Երբ հարազատ ցեղին հետապնդում են թշնամիները և նրանց մահացու վտանգ է սպառնում, այդ ցեղի ամենալավ ռազմիկը, ինքնակամ համաձայնում է մի սրսափելի զոհաբերության՝ նա անտառի ոգիներին է տալիս իր հոգին: Փոխակերպվելով ահարկու հրեշի, նա օգնում է իր ցեղին հաղթանակ տանել, իսկ հետո, երբ վտանգը անցնում է, ռազմիկ-հրեշը, չի կարողանում նորից վերափոխակերպվել և մարդ դառնալ: Նրա զոհաբերությունը ընդունվում է, և նա ընդմիշտ հեռանում է անտառ, որտեղ էլ վերջնականորեն վեր է ածվում Վենդիգոյի, իսկ հարազատ ցեղը սկսում է որսը նրա վրա, քանզի Վենդիգոն - մահացու վտանգ է մարդկանց համար:[/li][li]Ասում են, որ Վենդիգո է դառնում այն շամանը, ով չափից ավելի է տարվում սև մոգությամբ: Եվ չնայած որ պնդում են, որ շամանները կարող են Վենդիգո դառնալ միևնույն ժամանակ մարդակեր չդառնալով՝ այդ մասին ոչ մի հաստատուն ինֆորմացիա չկա:[/li][li]Ահա ևս մի տարբերակ, ոչ ավելի վատը քան նախկինները՝ սովորական մարդը նույնպես կարող է Վենդիգո դառնալ - իր բարի կամքով: Սկսել պետք է սովից: Ինչքա՞ն կարող եք դիմանալ առանց ուտելու՝ օր, երկու: Մեկ շաբա՞թ: Երբ սովը անտանելի է դառնում, ժամանակն է անտառ գնալու: Վենդիգոն ինքը կգտնի Ձեզ, նույնիսկ չկասկածեք: Ամենայն հավանականության նա կօգտագործի "կամավորին" որպես ուտելիքի ձմեռային պահուստ, բայց կարող է և, ինչու ոչ, Ձեզանից Վենդիգո սարքել: Մարդկային մսով կշտանալուց հետո, "կամավորի" մարմինը հետզհետե կսկսի ծածկվել մազածածկույթով, ճանկեր կաճեն, աչքերը կսկսեն տեսնել մթության մեջ, իսկ ամենացանկալի կերակուրը կդառնա հում մարդու միսը:[/li][li]Եվ վերջապես, վերջինը, ամենահավանական տեսությունը - կաննիբալիզմը: Հյուսիսում ձմեռները դաժան են: Հյուսիս ամերիկյան հնդական ցեղերը, հաճախ ամիսներով կտրված են եղել ամբողջ աշխարհից: Եվ երբ ուտելիքը վերջացել է, իսկ մինչև գարուն դեռ բավական ժամանակ է եղել, մի հասարակ հարց է կանգնել՝ ինչպես գոյատևել: Դեպքեր են եղել, երբ մարդը կերել է իր ընտանիքի անդամներին, կամ հարևանին, բայց դրա դիմաց սարսափելի վճար է տվել՝ հետզհետե այդ մարդակերը վեր է ածվել Վենդիգոյի:[/li][/list]

Սակայն ոչ միայն հնդկացիներն են փոխակերպվել Վենդիգոյի: Որսորդները, ոսկի որոնողները, ճանապարհորդները, ներգաղթածները, լավ ճակատագիր փնտրողները, թափառաշրջիկները, այն բոլոր մարդիք, ովքեր լցվեցին այն ժամանակ հյուսիս ամերիկյան մայրցամաք - նրանցից շատերը չէին էլ պատկերացնում, թե ինչքան կատաղի, անխնա և սոված է լինում այնտեղի ձմեռը: Եղել են դեպքեր, որ ոսկի որոնողների խումբը, սովամահ լինելուց փրկվելու համար, սպանել և կերել է իր ընկերներից մեկին, արդարանալով, որ գոյատևում է ուժեղը: Եվ վաղ թե ուշ նրանք բոլորը դատապարտված են եղել փոխակերպվելու հրեշի և սովից տանջվելու, հագեցնել ինչը, հնարավոր է եղել արդեն միմիայն մարդու մսով:

Ինչ որ ա է, հնդկացիները մինչև հիմա էլ հավատում են Վենդիգոյի գոյությանը և համարում նրան ամենավտանգավոր արարածը:

Վենդիգոյի առասպելի մասին առաջին պատմությունները փոխանցել են հետազոտողները և միսսիոներները, և դրանք պատկանում են տասնյոթերորդ դարին: Նրանք նկարագրում էին Վենդիգոյին, ավելի շուտ մարդագայլի, սատանայի կամ մարդակերի:

Որոշ մոլորությունների հակառակ, Վենդիգոն, Ձնե մարդուն նման չէ: Նա սովորական մարդուց ավելի բարձրահասակ է, ունի շատ նիհար մարդու կառուցվածք: Երբեմն Վենդիգոն պատված է լինում թափվող սպիտակ մորթով, մյուսները նկարագրում են նրան՝ բոլորովին անմազ: Սովորաբար, նրանք ուղղակի հետապնդում են իրենց զոհին, բայց երբեմն ուրիշ ձևի են մոտենում՝ վկաները պնդում են, որ Վենդիգոն՝ որսից հաճույք է ստանում: Անտառում հայտնված միայնակ ճանապարհորդը, սկսում է տարօրինակ ձայներ լսել: Նա հետ է նայում, որ պարզի այդ ձայների աղբյուրը, բայց ոչինչ չի տեսնում բացի ինչ-որ շատ արագ շարժվող բանի առկայծումից, այնքան արագ, որ մարդկային աչքը ի վիճակի չէ նկատել: Մի որոշ ժամանակ անց, այդ առկայծումը վերանում է, և Վենդիգոն, հնարավոր է կամաց կոռնա, որովհետև նրան դուր է գալիս ակտիվ որսը: Եվ երբ ճանապարհորդը սկսում է վախեցած փախչել՝ Վենդիգոն անցնում է հարձակման: Նա հզոր է և ուժեղ:

Նա կարիք չունի դարանակալելու իր զոհին: Նա ցանկացած մարդուց արագ է և ուժեղ:

Համարվում է, որ ոչ մի զենքով հնարավոր չէ նրան սպանել: Այս գազանին հնարավոր է սպանել միայն կրակով:

Հնարավոր է, որ տեղացի բնակիչների մոտ Վենդիգոյի պատկերը ձևավորվել է՝ մարդկանց անբացատրելի անհետացումների պատճառով: Այս արարածի անտրոպոմորֆությունը կարելի է բացատրել նրանով, որ նրան երբեք, ոչ-ոք չի տեսել կամ մարդակերության իրական դեպքերի փաստերով:

Երբ հյուսիսամերիկյան մայրցամաքը սկսեցին բնակեցնել եկվորները, նրանցից շատերը, Վենդիգոյի մասին լեգենդին շատ լուրջ վերաբերվեցին: Եվ ինչպե՞ս վարվեին՝ Սկզբից սկսեցին կորել որսի գնացած մարդիկ, ու հետո էլ պատմում էին, թե մի քանի անգամ տեսել են հենց իրեն՝ անտառի մարդակերին, որն երևացել է Հյուսիսային Մինեսոտայի (Վենդիգոյին պարբերաբար տեսել են այնտեղ՝ սկսած 1800 թվականից, մինչև 1920 թվականը) Ռոսեսու (Rosesu) քաղաքի շրջակայքում:

Տեղաբնակների շրջանում գտնվեցին մարդիկ, ովքեր նվիրեցին իրենց ամբողջ կյանքը՝ այս հրեշներին որսալուն, դառնալով Վենդիգոյի արհեստավարժ որսորդներ:

Նրանցից ամենահայտնին Ջեկ Ֆիլդերն էր, ով պնդում էր, որ իր կյանքի ընթացքում սպանել է ամենաքիչը 14 Վենդիգո: Վերջինին նա ոչնչացրել էր, արդեն 87 տարեկան հասակում: Այս որսում նրան օգնել էր իր որդին:

1907 թվականի հոկտեմբերին, Ֆիդլերը և նրա որդի Ջոզեֆը դատապարտվեցին, մեղադրվելով մի հնդկացի-կնոջ սպանության մեջ:

Նրանք երկուսն էլ իրենց մեղավոր ճանաչեցին այդ հանցագործության մեջ, բայց որպես իրենց արդարացում հայտարարեցին, որ այդ կինը վարակված էր "Վենդիգոյի պսիխոզով" և միայն հաշված ժամեր էին բաժանում նրան լիարժեքորեն հրեշի փոխակերպվելուց, ու որ նրան պետք էր ոչնչացնել, քանի դեռ նա չէր սկսել սպանել և ուտել ուրիշ մարդկանց:

Ասում են, որ Մինեսոտայում, առ այսօր Վենդիգոներ են ապրում:

Կաննիբալիզմը՝ ալգոնկինների մոտ, ում շատ դժվար է սնունդ հայթայթել, հատկապես երկար ու ձիգ ձմռան ամիսներին՝ ամենամեծ տաբուն է: Այնպես է ստացվել, որ սովը նրանց համար մշտական վտանգ է ներկայացնում: Այս ենթադրությունը հիմնվում է Վենդիգոյի մարմնի ֆիզիկական դեֆորմացիայի վրա, ինչը հիշեցնում է ցրտահարված և սովից տանջված մարդու մարմին: Վենդիգոն՝ առասպել է, հիմնված ձմեռվա պրոբլեմների և կաննիբալիզմի տաբուի անձնավորման վրա: Գիտակցական և անգիտակցական կաննիբալական պոռթկումները կարելի է սանձահարել միայն կարգապահության միջոցով, ինչի հիմնադիրն էլ Վենդիգոյի մասին առասպելն է:

Այս հնդկացիների մոտ, "Վենդիգոյի պսիխոզը" արտահայտվում է այն համոզմունքի մեջ, որ ինչ-որ մեկը բռնկել է անտառի հրեշի ոգու մոլագարությամբ: Մոլագարության պատճառը համարվում է՝ ընտանիքի համար ուտելիք հայթայթելու անկարողությունը - դա ցեղի անդամների համար և լուրջ անհաջողություն է, և սխալ, որն ունի հասարակական նշանակություն: Ինչպես և հենց իրենք՝ Վենդիգոները, այս հիվանդությունով հիվանդ հոգեկաննները, մարդկային միս ուտելու ուժեղ և կպչուն ցանկություն են ունենում: Սովորաբար նրանք, իրենց կաննիբալային ցանկությունները բավարարում են հարձակվելով հենց իրենց ընտանիքի անդամների վրա: Նրանք լիովին ունակ են սպանելու և ուտելու իրենց մտերիմներից մեկին, եթե նրանց չկանգնեցնես: Նրանք հավատում են, որ իրենց գործողությունների վրա հսկողությունը կորցնում են, և այդ մոլագարությունից ազատվելու միակ ճանապարհը իրենց համար՝ մահն է: Մարտոն Թեյչերի խոսքերով, ով աշխատություն է գրել "Վենդիգոյի պսիխոզի" հոգեբանական մարդաբանության մասին, հիվանդները հաճախ խնդրում են սպանել իրենց և չեն դիմակայում սեփական մահվանը:

Այս մոլագարությունից ձերբազատվելու համար, այս ժողովուրդները մշակել են ծիսական պար, որը կազմակերպվում էր Ասսիբոյնների, Կրիների ու Օջիբվեների մոտ՝ սովի ժամանակ, որպեսզի ամրացվի Վենդիգոյի տաբուն: Այս ծիսակատարություն-պարը, Օջիբվեները անվանում են Վինդիգոկաանզհիմոուին (wiindigookaanzhimowin). Հիմա այդ պարը կազմում է "Պար արևին" ծիսակատարության մի մասը: Այս պարը պարում են դիմակներով, ռիթմիկ շարժումներով՝ թմբուկների ռիթմի տակ: Վերջին հայտնի նման ծիսակատարությունը կայացել է ԱՄՆ-ի, Մինեսոտա նահանգի, Կասս գետի վրա եղած Լիչ Լեյք լճի վրա գոյություն ունեցցող Սթար Իսլենդ կղզու վրա՝ հնդկացիների հյուսիսային ամրագրման վայրում:

Ուշադրություն դարձրեք խնդրեմ մի փոքրիկ նրբերանգի վրա՝ երբ խոսում ենք հոգեկան հիվանդության մասին, ապա ավելի ճիշտ է օգտագործել "վԻնդիգո" կամ "ուԻնդիգո" տերմինը: Իսկ եթե խոսքը գնում է իրական հրեշի մասին (խնդրում եմ վատ չզգալ այս բառակապակցության համար), ապա ավելի ճիշտ է ասել "վԵնդիգո": Ընդհանրապես, այս հրեշը ավելի քան բավարար անուններ ունի: Ահա թե ինչ է առաջարկում մեզ Մոնստրոպեդիան՝ Wendigo, Windigo, Wiindigoo, Witiko, Weedigo, Weeghtako, Weeghteko, Weendigo, Wee-Tee-Go, Weetigo, Wehndigo, Wehtigo, Wendago, Wenigo, Wentigo, Wentiko, Wetigo, Whit-Te-Co, Whittico, Wiendigo, Wihtigo, Wiitiko, Windago, Windiga, Windagoe, Windagoo, Windego, Wi’ndigo, Windikouk, Wintego, Wintigo, Wi’ntsigo, Wintsigo, Wi’tigo, Wittako, Wittikka, Wihtikow, Atcen, Atschen, Cheno, Djenu, Ithaqua, Kokodje, Kokotsche, Outiko, and Vindiko. Այս անունները մոտավոր թարգմանությամբ նշանակում են "չար ոգի, որն խժռում է մարդկանց":

Վինդիգոն՝ կանադական հնդկացիների հոգեկան հիվանդություն է - կաննիբալիզմի ձգտման և մարդկային մսի կարիքի հանկարծակի հակում: Այս հիվանդության մանրակրկիտ նկարագրությունները տրվել են դեռևս 18-րդ դարում: Ժամանակակից հետազոտությունները անց են կացվել Ջ.Մ.Կուպերի (Cooper) կողմից՝ 1933 թվականին: Ուինդիգո բառը (բառացիորեն "կաննիբալ"), Հուդզոնի ծոցում ապրող չիպպեվա և օտտավա ցեղերի հնդկացիների մոտ հիշատակվում էր որպես կաննիբալների առասպելական կլան: Ժամանակի ընթացքում, ալգոնկին հնդկացիների առասպելներում, "ուինդիգոն" սկսեց կիրառվել չար ոգիների ցեղը կամ ստանային նշելու ժամանակ:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты