Երուսաղեմյան համախտանիշ
Երուսաղեմյան համախտանիշը՝ համեմատաբար հազվադեպ պատահող հոգեկան խանգարում է: Մեծամտային մոլուցքի ձև, որի ժամանակ զբոսաշրջիկը կամ ուխտագնացը գտնվելով Երուսաղեմում, պատկերացնում և զգում է թե օժտված է աստվածային ուժերով և իբր թե հանդիսանում է ինչ-որ կոնկրետ աստվածաշնչային հերոսի մարմնացում, ում վրա դրված է աշխարհը փրկելու առաջադրանքը: Այս երևույթը գնահատվում է որպես պսիխոզ և այս դեպքում պահանջվում է անհապաղ հոսպիտալիզացիա հոգեբուժական հիվանդանոց:.
Այս համախտանիշի յուրահատկությունը կայանում է նրանում, որ զբոսաշրջիկները կամ ուխտագնացները, ամբողջ աշխարհով երկար ճանապարհ են կտրում մինչ Երուսաղեմ, և հասնելով այնտեղ,
քաղաքի հրապարակներում և այլ սուրբ վայրերում իրենց այնպես են պահում, կարծես տիրապետում են Աստվածային ուժի: Նրանց վարքագծին բնորոշ թատերականությունը, գրավում է շրջապատի ուշադրությունը: Երբեմն նրանց վարքագիծը հասնում է ծայրահեղության, և նրանք սկսում են վտանգավոր դառնալ և' իրենց, և' շրջապատի համար: Այդ ժամանակ անհրաժեշտություն է դառնում նրանց մեկուսացնելը, մինչև վարքագծի վտանգավոր շրջանն անցնի: Այս համախտանիշով տառապողների մեջ կան և' հրեաներ, և' քրիստոնյաներ, ում մոտ, իրենց համար սուրբ վայրերի, օրինակ՝ Հիսուս Քրիստոսի գտնված պատմական վայրերի, հետ հանդիպման երկար ու անհամբեր սպասումը բերում է վիճակի զգալի վատացման:
Ավելի լայն իմաստով այս տերմինը օգտագործվել է Դինա Ռուբինայի նույնանուն վեպի անվանման մեջ: