Համեմատությունները կաղում են

Բժշկի մոտ մի կոշկակար եկավ՝ նա ուժեղ ցավեր ուներ և թվում էր թե նրա օրերը հաշվված են: Բժիշկը որքան որ չջանաց՝ չկարողացավ հարմար դեղ գտնել, որ նրան օգնի:

Վախեցած այցելուն հարցեց՝

- Մի՞թե չկա ոչինչ, որ կփրկի ինձ:

Բժիշկը պատասխանեց՝

- Ցավոք ես այդպիսի միջոց չգիտեմ:

- Եթե ինձ այլևս ոչինչ չի օգնի, ապա ես ունեմ վերջին ցանկություն: Ես ուզում եմ մի ամբողջ կավի աման ապուր ուտել չորս ֆունտ լոբուց և մեկ լիտր քացախից պատրաստված:

Բժիշկը թափ տվեց ուսերը և հնազանդաբար ասաց՝

- Ես այնքան էլ դրան չեմ հավատում, սակայն եթե ուզում եք՝ կարող եք փորձել:

Ամբողջ գիշեր բժիշկը սպասեց հիվանդի մահվան մասին լուրին: Առավոտյան, ի զարմանս նրա, նրա առջև կանգնեց կոշկակարը՝ կենդանի և առողջ, կարծես հիվանդ չէր էլ եղել: Այդ ժամանակ բժիշկը իր օրագրում գրեց՝ "Այսօր ինձ մոտ եկավ մի կոշկակար, որին այլս ոչնչով հնարավոր չէր փրկել, սակայն չորս ֆունտ լոբին և մեկ լիտր քացախը փրկեցին նրան":

Շուտով այդ բժշկին հրավիրեցին մի ծանր հիվանդ դերձակի մոտ: Այս դեպքում նույնպես բժիշկն անկարող էր որևե մի բանով օգնել: Որպես ազնիվ մարդ նա խոստովանեց հիվանդին դրանում:

Վերջինս աղաչեց՝

- Մի՞թե Դուք ոչ մի միջոց չգիտեք:

Բժիշկը մտածեց և ասաց՝

- Ոչ, բայց վերջերս ինձ մոտ մի կոշկակար էր եկել, ով Ձեր հիվանդության նման հիվանդություն ուներ: Նրան օգնեցին չորս ֆունտ լոբին և մեկ լիտր քացախը:

- Եթե այլ հույս չկա, ես կփորձեմ այդ միջոցը, - պատասխանեց դերձակը:

Նա կերավ լոբին քացախով և հաջորդ օրը մահացավ:

Իսկ բժիշկը գրեց իր օրագրում՝ "Երեկ ինձ դիմեց մի դերձակ: Նրան հնարավոր չէր ոչնչով օգնել: Նա մի ամբողջ կավե աման ապուր կերավ չորս ֆունտ լոբուց և մեկ լիտր քացախից և մահացավ: Ինչը լավ է կոշկակարներին, այն վատ է դերձակներին":

Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты