Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ավանակը սառույցի վրա

Թափառելով դաշտերում մինչև մայրամուտ, ավանակն այնքան էր հոգնել, որ ուժ չուներ քարշ գալով հասնել իր մսուրին: Այդ տարի ծատ խիստ ձմեռ էր՝ բոլոր ճանապարհները սառցակալած էին:

- Այլևս ուժ չունեմ: Մի փոքր հանգստանամ այստեղ, - վերջ ի վերջո ասաց ուժասպառ ավանակն ու փռվեց սառույցի վրա:

Որտեղից որտեղ հայտնվեց մի աշխույժ ճնճղուկ և նրա ականջին գոռաց՝

- Ուշքի եկ այ ավանակ: Դու ճանապարհի վրա չես, այլ սառած լճակի վրա:

Սակայն ավանակն այնքան էր ուզում քնել, որ նա այլևս ոչինչ չէր լսում: Քաղցր հորանջելով, նա խոր քուն մտավ, և շուտով նրա քթանցքներից արդեն գոլորշի էր դուրս գալիս: Նրա մարմնի ջերմությունից սառույցը սկսեց քիչ-քիչ հալչել, մինչև ճարճատյունով չկոտրվեց:

Հայտնվելով սառցե ջրի մեջ, ավանակն անմիջապես արթնացավ և սկսեց օգնություն կանչել: Սակայն արդեն ուշ էր և խեղճը խեղդվեց:

Երբեք չի կարելի անտեսել բարի խորհուրդը, հատկապես եթե գնվում ես անծանոթ վայրում:


Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты