Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Բազեն և Բադը

Ամեն անգամ բադերի վրա որս կատարելուց, Բազեն հունից դուրս էր գալիս: Այդ յուղոտ սրիկաները մշտապես խաբում էին իրեն՝ ամենավերջին պահին, երբ նա պատրաստ էր լինում նրանց մեջ խրել իր ճանկերը, նրանք հասնում էին սուզվել ջրի մեջ և այնտեղ էին մնում շատ ավելի երկար, քան նա կարողանում էր անշարժ մնալ օդում, սպասելով նրանց հայտնվելուն:

Այդ առավոտ Բազեն որոշեց կրկին փորձել իր երջանկությունը: Մի քանի շրջան գործելով, գիշատիչը գնահատեց իրավիճակը և հստակ իր համար հերթական զոհ ընտրեց: Ծալելով թևերը, նա պարսատիկից նետված քարի պես արագ իջավ ներքև: Սակայն հենց իր քթի տակից, բադը հասցրեց սուզվել ջրի մեջ:

- Դե այս անգամ հախիցդ հաստատ կգամ, - գոռաց բարկացած Բազեն և նրա հետևից սուզվեց ջրի մեջ:

Գիշատիչին ջրի մեջ տեսնելով, Բադը ճարպկորեն մի կողմ քաշվեց, և անմիջապես արագ բարձրացավ վերև: Դուրս պրծնելով ջրի մակերևույթ, նա, կարծես թե ոչինչ էլ չէր եղել, թափ տվեց իր թևերը և թռավ, իսկ ջրից ծանրացած բազեն, ոչ մի կերպ չէր կարողանում ջրից դուրս պրծնել:

Թռչելով անհաջողակ որսորդի վրայով, ով դեռ թպրտում էր ջրի մեջ, Բադը զվարթ գոռաց նրան վերևից՝

- Մնաս բարով, քավոր: Ես քո երկնքում ինձ զգում եմ այնպես, ինչպես ջրում, իսկ Դու իմ լճի մեջ կխեղդվես: Հետագայում ավելի խելացի եղիր

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты