Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Կայծքարն ու Պողպատը

Մի անգամ Պողպատից հարված ստանալով, Կայծքարը բորբոքված հարցրեց իրեն նեղացնողից՝

- Ինչու՞ այդպես միանգամից վրա հասար: Ես քեզ չեմ էլ ճանաչում: Դու երևի ինձ ինչ որ ուրիշի հետ ես շփոթում: Խնդրում եմ թող իմ կողերը հանգիստ: Ես ոչ ոքի, ոչ մի վատ բան չեմ անում:

- Անտեղի տեղը մի բարկացիր, հարևան, - ժպիտով ասաց Պողպատն ի պատասխան: - Եթե Դու մի փոքր համբերություն ունենաս, ապա շուտով կտեսնես, թե ինչ հրաշք եմ ես քեզանից դուրս հանում: Դրանից հետո Կայծքարը հանգստացավ և սկսեց համբերատար տանել հարվածները: Եվ վերջապես նրանից կրակ դուրս եկավ, որն ի վիճակի էր իրական հրաշքներ գործել: Այսպիսով, Կայծքարի համբերությունը ըստ արժանվույն պարգևատրվեց:

Հեքիաթը պատմվեց նրանց համար, ով ի սկզբանե նեղվում է ուսման մեջ: Սակայն եթե զինվի համբերությամբ և ջանասիրություն ցուցաբերի, ապա ցանած գիտության սերմերը, անպայման բարի պտուղներ կտան: Ուսման արմատները դառն են, բայց պտուղը քաղցր:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты