Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Վերջին հույսը

Շատ հնում, մի չքնաղ երկրում ապրում էր մի պատանի Ալնեկ անունով: Նա գեղեցիկ էր և խելացի, բար էր բայց սարսափելի դժբախտ: Իսկ նրա դժբախտությունը նրանում էր, որ նրա բոլոր երազանքները փլուզվում էին իրար հետևից: Նա հույս ուներ, որ ապագայում նկարիչ կդառնա, սակայն ավաղ, դրա համար նրա տաղանդը չհերիքեց: Հույս ուներ, որ գրող կդառնա: Սակայն այստեղ էլ նրա հույսը չպիտի իրականանար՝ նրանից գրող դուրս չեկավ: Այդ ժամանակ Ալնեկը երազեց, որ կկարողանա դառնալ մի չքնաղ կախարդ: Սակայն այստեղ նույնպես հիասթափություն ապրեց՝ մոգությունը նրան մեծ դժվարությամբ էր տրվում, այլ ոչ այնպես, ինչպես բոլոր սովորական հրաշագործներին:

— Բոլոր իմ երազանքները փլուզվում են, — վշտացած հոգոց էր քաշում Ալնեկը: — Չունեմ էլ ոչ մի հույս՝ վերջինն էլ մեռավ: Ախ, վերջացած է կյանքս:

— Վերջացա՞ծ է, — Ալնեկի բողոքները լսեց տեղացի Իմաստունը: — Քո կյանքը կվերջանա միայն այն ժամանակ, երբ Դու իսկապես կկորցնես Քո վերջին հույսը: Սակայն Դու ապրում ես, նշանակում է, որ վերջին հույսդ դեռ չի զոհվել: Դու ուղղակի դեռ չես հանդիպել նրա հետ: Արի Դու ճանապարհ ընկիր ամենաբարձր բլուրի մոտ, — խորհուրդ տվեց Ալնեկին Իմաստունը, — և այնտեղ հանդիպի Քո վերջին հույսի հետ:

Եվ Ալնեկը, Իմաստունի խորհրդով ճանապարհ ընկավ դեպի ամենաբարձր բլուրը: Սակայն հասնելով բլուրին նա նորից հանդիպեց այն նույն Իմաստունին: Իմաստունը իր համար հանգիստ նստած էր բլուրի կանաչ գագաթին և մտազբաղ նայում էր հեռուն:

— Նորից Դու՞ ես, — իր աչքերին չեր հավատում Ալնեկը: — Ինչի՞ համար ինձ ստիպեցիք այսպիսի երկար ճանապարհ անցնել, որ նորից հանդիպեմ Ձեզ:

— Դե դու պետք է հանդիպեիր քո վերջին հույսի հետ, — խորամանկորեն ժպտալով պատասխանեց Իմաստունը:

— Եվ որտե՞ղ է նա՝ իմ վերջին հույսը, — հարցրեց Ալնեկը:

— Դու նրա հետ անցար այս ամբողջ երկար ճանապարհը մինչև հասար բլուրին: Ախր Դու գալիս էիր հույսով, որ կհանդիպես նրան, իսկ քայլում էիր նրա հետ կողք կողքի: Հիմա Դու գիտես, որ քո վերջին հույսը կենդանի է, և դեռևս մահանալ չի պատրաստվում: Սակայն եթե նրա համար էլ է մահ կանխամտածված, ապա նայիր շուրջդ, հնարավոր է որ ինչ-որ տեղ մոտակայքում մի ուրիշ այսքան բարձր բլուր է բարձրանում, որի գագաթին քեզ սպասում է Քո վերջին հույսը:

— Այդ դեպքում ինչպե՞ս հասկանամ, թե որտեղ է վերջին հույսը, և որտեղ նա չկա, եթե բլուրները բազմաթիվ լինեն, — շփոթվեց Ալնեկը:

— Դա արդեն Դու ես որոշում, — ի պատասխան ժպտաց Ծերունին, — թե որ հույսը Քեզ համար կդառնա վերջինը: Կարող է այնպես պատահել, որ մինչև կյանքիդ վերջն էլ Դու չկարողանաս հանդիպել նրա՝ քո վերջին հույսի հետ:

Այ այսպես էլ Ալնեկը քայլում էր բլուրից բլուր, անընդհատ հանդիպելով և բաժանվելով իր հույսերի հետ, և ոչ մի կերպ չէր հասկանում, թե նրանցից որն է լինելու վերջինը, քանզի նրա երկար ճանապարհին եղած բլուրները շատ-շատ էին…

Ավա Արդո

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты