Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Նամակ Ձմեռ Պապին

Ցածր դասարանների ուսուցչուհիներից մեկը, մի անգամ խնդրեց երեխաներից, որ նրանք շարադրություն գրեն այն մասին, թե ինչ կուզենային, որպեսզի Ձմեռ Պապին իրականացնի իրենց համար: Երեկոյան, երբ նա ստուգում էր աշխատանքները, նա հասավ մի շարադրության, որը նրան շատ հուզեց: Այդ պահին մտավ նրա ամուսինը և նրան տեսավ լաց լինելուց:

- Ի՞նչ է պատահել, - հարցրեց նա:

- Կարդա, - պատասխանեց ուսուցչուհին, նրան մեկնելով մի աղջկա շարադրություն՝

"Ձմեռ Պապիկ Ջան: Այս անգամ ես Քեզանից մի հատուկ բան եմ ուզում խնդրել՝ ուզում եմ, որ ինձ հեռուստացույց դարձնես:

Ուզում եմ ապրել մեր տան հեռուստացույցի պես: Ուզում եմ տանը իմ հատուկ տեղը ունենալ, և որ ամբողջ ընտանիքը հավաքվի իմ կողքին: Որ լսեն ինձ առանց ընդհատելու և հարցեր տալու երբ խոսում եմ: Ուզում եմ ուշադրության կենտրոնում լինել: Ուզում եմ ինձանով զբաղվեն և իմ համար անհանգստանան այնպես, ինչպես հեռուստացույցի համար են անհանգստանում երբ նա դադարում է աշխատել: Ուզում եմ հորս հետ լինել երբ նա հոգնած վերադառնում է աշխատանքից: Ուզում եմ մայրս, փոխանակ ինձ անտեսելու, գա ինձ մոտ՝ երբ մենակ է ու տխրում է: Ուզում եմ, որ երբեմն ծնողներս ամեն ինչ թողնեն մի կողմ և ինձ հետ ժամանակ անց կացնեն: Ձմեռ Պապիկ, ես շատ բան չեմ ուզում... Ես ուղղակի ուզում եմ ապրել այնպես, ինչպես ապրում է ցանկացած հեռուստացույց":

- Սարսափելի է: Խեղճ երեխա, - բացականչեց ուսուցչուհու ամուսինը: - Այս ի՞նչ ծնողներ են:

Ուսուցչուհին արցունքն աչքերին պատասխանեց՝

- Սա մեր դստեր նամակն է...

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты