Ժամանակի խնդիր է
Իմաստուն ծերունու մոտ եկան խորհրդի՝
- Հաճախ մենք օրերով, նույնիսկ շաբաթներով չենք ստանում մեր մտերիմից ոչ մի մտերմության նշան կամ քաղցր խոսք: Ի՞նչ անենք, երբ հատնում է մարդկային ջերմությունը, սկսում է դժվար շրջան, իսկ կյանքը վեր է ածվում գոյատևման հոգնեցուցիչ ճիգերի:
Ծերունին հազիվ նկատելի ժպտաց՝
- Մենք պետք է ուսումնասիրենք մեր սեփական օջախը: Պետք է ավելի շատ ցախ գցենք և փորձենք լուսավորել մութ սենյակը՝ և այդ ժամանակ մեր կյանքը անճանաչելիորեն կփոխվի:
Երբ մենք լսում ենք թե ինչպես են ճթճթում փայտերը կրակի մեջ, պատմելով մեզ մի ինչ-որ բանի մասին՝ մեզ է վերադառնում հույսը: Եթե մենք ընդունակ ենք սիրել, ապա նշանակում է որ ընդունակ ենք նաև սիրված լինել: Դա միայն ժամանակի խնդիր է: