Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Փարիսեցու և հարկահավաքի աղոթքը

Երկու մարդ գնացին տաճար՝ աղոթք անելու. մեկը փարիսեցի էր, մյուսը՝ հարկահավաք։ Փարիսեցին կանգնեց ու սկսեց իր մտքում աղոթել. "Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզ, որ մյուս մարդկանց պես չեմ՝ շորթող, անարդար, շնացող կամ նույնիսկ այս հարկահավաքի պես։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս այն ամենից, ինչ ձեռք եմ բերում"։ Բայց հարկահավաքը՝ հեռվում կանգնած, նույնիսկ չէր ուզում իր աչքերը դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքն էր ծեծում՝ ասելով.

"Ո՛վ Աստված, ներողամիտ եղիր մեղավորիս հանդեպ"։

Ասում եմ ձեզ. այս մարդը իր տուն գնաց ավելի արդարացված, քան մյուսը, որովհետև ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կնվաստացվի, բայց ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի:









Ավետարան ըստ Ղուկասի 18:9-14

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты