Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ածելին

Մի սափրիչ մի անբնական գեղեցկության Ածելի ուներ, որն աշխատանքում էլ իրեն հավասարը չուներ: Մի անգամ, երբ սրահում հաճախորդ չկար, իսկ սրահի տերը ինչ-որ տեղ էր դուրս եկել, Ածելին որոշեց աշխարհ տեսնել և իրեն ցույց տալ: Բաց թողնելով իր սուր սայրը շրջանակից, ինչպես սուրն իր պատյանից, և հպարտությամբ ձեռքերը կանթելով, նա մի խաղաղ գարնանային օր, ճանապարհվեց զբոսանքի:

Չէր հասցրել Ածելին դեռ շեմն անցնել, երբ վառ արևը խաղաց նրա պողպատե փայլուն սայրի մեջ, և տների պատերով սկսեցին թռչկոտել արևային նապաստակները: կուրացած այդ չտեսնված տեսարանով, Ածելին մի այնպիսի աննկարագրելի հրճվանք ապրեց, որ անմիջապես լցվեց հպարտությամբ:

- Մի՞թե այս շքեղությունից հետո ես պետք է վերադառնամ սափրիչի մոտ, - բացականչեց Ածելին: - Ոչ մի դեպքում: Կատարյալ խելահեղություն կլիներ իմ կողմից իմ կյանքը կործանելը, քերելով անկիրթ տղամարդկանց օճառված այտերը և կզակները: Մի՞թե իմ նուրբ սայրի տեղը սափրիչի մոտ է: Իհարկե ոչ: Արի թաքնվեմ նրանից մի առանձնացած վայրում: Այդ պահից ի վեր, նրա հետքն էլ կորավ:

Անցան ամիսներ: Եկավ անձրևոտ աշունը: Տխրելով մենակության մեջ, խեղճը որոշեց դուրս գալ իր ինքնակամ բանտարկության վայրից և մաքուր օդ շնչել: Նա զգուշությամբ բաց թողեց սայրն իր շրջանակից և հպարտությամբ շուրջը նայեց:

Բայց, օ, սարսափ: Ի՞նչ կատարվեց: Երբեմնի նուրբ սայրը կոպտացել էր, նմանվել ժանգոտած սղոցի և այլևս արևի ճառագայթները չէր արտացոլում:

- Ինչու՞ ես տրվեցի գայթակղությանը, - տխուր արտասվեց Ածելին: - Ոնց էր ինձ սիրում ու փայփայում բարի սափրիչը: Ոնց էր նա ուրախանում ու հպարտանում իմ աշխատանքով: Իսկ հիմա, Աստված իմ, այս ինչի եմ վեր ածվել՝ Սայրս մգացել է, դարձել ատամնավոր և ծածկվել է զազրելի ժանգով: Ես մահացել եմ, և չկա ինձ փրկություն

Տխուր ճակատագիր է սպասում յուրաքանչյուրին, ով օժտված է տաղանդով, սակայն փոխանակ զարգացնի և կատարելագործի իր ընդունակությունները, չափից ավել հպարտանում է, գոռոզանում և իրեն տալիս պարապության և ինքնասիրահարվածության: Այս դժբախտ Ածելու նման, այդպիսի մարդը հետզհետե կորցնում է մտքի հստակությունն ու սրությունը, դառնում է լճացած, ալարկոտ և ծածկվում է անկրթության ժանգով, որը քայքայում է նրա մարմինն ու հոգին:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты