Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Օձային խարդավանքները

Թռչիր այստեղ արագ, - ուրախ գոռաց սերինոսը իր ընկերոջը: - Այստեղ այնպիսի զավեշտալի արարածներ կան:

Ճյուղին նստած, երկու թռչունները հմայված նայում էին հետևյալ տեսարանին՝ հողի մոտ, տերևի վրա գալարվում էին չորս որդեր: Երևի թե նրանք մի ինչ որ բարդ պար էին պարում, կարծես թե թռչնակներին հրավիրելով մասնակից դառնալ իրենց խրախճանքին:

Սերինոսներից մեկը, չդիմանալով գայթակղությանը, որոշեց համտեսել հեշտ ավարը: Պարող որդերը գրավիչ կերակրված էին և ամենայն հավանականության՝ համեղ: Ներքև թռչելով ճյուղից, նա մի երկու ցատկով հայտնվեց նրանց կողքին և արդեն ուզում էր կտցահարել, երբ նրա կողքին բացվեց սարսափելի օձի երախը:

Ծառին նստած սերինոսը միայն հասցրեց լսել իր քաջ ընկերոջ ողբալի ճիչը, որից մնաց միայն մի քանի փետուր արյան մեջ:

Որտեղից իմանային անփորձ թռչնակները, որ անտառում ապրում է մի խորամանկ օձ: Նրա աչքերի վերևում, ունքերի փոխարեն երկու երկար ելուստ կա: Նենգաբար թաքնվելով և գլուխը պահելով տերևների մեջ, չարագործը սկսում էր շարժել իր չար կոտոշներով: Ընդունելով դա որպես որդ, միամիտ թռչունները դառնում էին անհագ գիշատիչի զոհ: Ահա թե ինչու են դավող մարդուն անվանում նենգ օձ:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты