Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ճնճղուկ-սիրամարգը

Ճնճղուկն ուզում էր դառնալ այնպիսին, ինչպիսին սիրամարգն էր: Նրան շատ էր դուր գալիս այդ թռչունի հպարտ քայլքը՝ բարձր պահած գլխով և ահռելի մեծ, անիվի նման պոչով, որով վերջինս քայլելուց ծափ էր տալիս:

- Ես նույնպես ուզում եմ այդպիսին լինել, - ասաց ճնճղուկը, - ես համոզված եմ, որ ուրիշները ինձնով կհիանան:

Նա որքան կարող էր դուրս ձգեց գլուխը, խոր շունչ քաշեց, այնպես, որ նրա նեղ կուրծքը պրկվեց, դուրս ցցեց պոչի փետուրները և փորձեց սիրամարգի պես նրբագեղ քայլել: Երկար նա քայլեց այս ու այն կողմ, և վերջապես զգաց, որ հոգնել է այդ անսովոր կեցվածքից: Վիզը ցավում է, ոտքերը՝ նույնպես, բայց ամենասարսափելին նա էր,

որ բոլոր թռչունները սկսել էին ծիծաղել ճնճղուկ-սիրամարգի վրա՝ և կարևորությունից փքված սև կեռնեխները, և կոկետ դեղձանիկները, և հիմար բադերը:

- Սա արդեն չափից դուրս է: Ինձ դուր չի գալիս այս ներկայացումը, ես հոգնեցի սիրամարգ լինելուց: Ես ուզում եմ նորից դառնամ սովորական ճնճղուկ:

Սակայն երբ նա փորձեց ճնճղուկավարի վազել, նրան այլևս դա չհաջողվեց: Նա կարողանում էր միայն թռչկոտել: Այդ ժամանակից ի վեր ճնճղուկները սկսեցին թռչկոտելով քայլել:




Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты