Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Արծվի կտակը

Ծեր արծիվը վաղուց կորցրել էր տարիների հաշիվը, ապրելով հպարտ մենությունում, անառիկ ժայռերի մեջ: Սակայն նրա ուժերը հատեցին, և նա զգաց, որ իր վերջը մոտ է:

Հզոր կանչով նա իր մոտ կանչեց իր որդիներին, որոնք ապրում էին հարևան լեռան լանջերին: Երբ բոլորը հավաքվեցին, նա ուշադիր զննեց յուրաքանչյուրին և ասաց՝

- Ձեզ բոլորիդ էլ կերակրել և մեծացրել եմ ես, և դեռ փոքր տարիքից Ձեզ սովորեցրել եմ քաջությամբ նայել արևի աչքերին: Ես սովամահ եմ արել Ձեր այն եղբայրներին, ովքեր տանել չէին կարողանում կուրացնող շողքերը: Ահա թե ինչու է իրականում, որ Դուք թռչում եք մնացած թռչուններից բարձր: Եվ վայ նրան, ով կփորձի մոտենալ Ձեր բներին: Բոլոր կենդանիները դողդղում են Ձեր առջև: Բայց եղեք մեծահոգի և վնաս մի տվեք թույլերին և անպաշտպաններին: Մի մոռացեք հին ու բարի ճշմարտությունը՝ վախենալ քեզանից կկարողանաս ստիպել, սակայն ստիպողաբար հարգանք չես վայելի:

Երիտասարդ արծիվները հարգանքով և ակնածանքով էին լսում ծնողի խոսքը:

- Իմ օրերը հաշված են, - շարունակեց նա: - Բայց բնում ես չեմ ցանկանում մեռնել: Ոչ: Վերջին անգամ կթռչեմ ամպերից վերև, այնքան, որքան կկարողանան ինձ վեր բարձրացնել իմ թևերը: Ես կթռչեմ արևին ընդառաջ, որպեսզի նրա ճառագայթներում այրեմ հին փետուրները և անմիջապես կընկնեմ ծովի ալիքների մեջ...

Այդ խոսքերի ժամանակ այնպիսի լռություն տիրեց, որ նույնիսկ սարերի արձագանքը չհամարձակվեց այն խախտել:

- Բայց իմացեք, - ասաց հայրն որդիներին ի վերջո: - Հենց այդ պահին պետք է հրաշք տեղի ունենա՝ ջրից ես դուրս կգամ երիտասարդ և ուժեղ, որպեսզի նոր կյանք ապրեմ: Ձեզ էլ նույն ճակատագիրն է սպասում: Այսպիսին է մեր արծվային բախտը:

Եվ ահա, թևերն ուղղելով, ծեր արծիվը բարձրացավ իր վերջին թռիչքին: Հպարտ և վսեմ, նա հրաժեշտի շրջան տվեց ժայռի վրայով, որտեղ բազմաթիվ ժառանգներ էր մեծացրել և բազում տարիներ ապրել:

Խոր լռությամբ նրա որդիները հետևում էին, թե ինչպես արծիվը քաջությամբ սլացավ դեպի արևը:

Լեոնարդո դա Վինչի

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты