Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Անսովոր բուժում

Մի անգամ Ավիցենան, լինելով պալատական բժիշկ՝ տիրակալ Նուխե-Սամանիի մոտ, ներկա էր մի պալատական տոնախմբության:

Պալատական տիկնանցից մեկը, հյուրերին մեծ սկուտեղով մրգեր էր մատուցում: Մրգերն առաջարկելու համար խոնարհվելով Ավիցենայի առջև, նա հանկարծ չկարողացավ ուղղվել և գոռաց կտրուկ ցավից: Դա գոտկացավ էր:

Տիրակալը խիստ նայեց Ավիցենայի վրա և հրամայեց անհապաղ օգնություն ցուցաբերել: Ավիցենան փորձում էր մտքերն իրար բերել: Իր դեղամիջոցները նա թողել էր տանը և պետք է նոր լուծում գտներ:

Ի զարմանս բոլորի, նա հանկարծակիորեն արագ ձեռքը գցեց աղջկա կրծքին: Աղջիկը սարսափահար ընկրկեց և տնքաց ավելի անտանելի ցավից: Բժշկի հանդգնությունից բարկացած արքան դեռ չէր էլ հասցրել բառ ասել, երբ Ավիցենան արագ շարժումով ձեռքը մտցրեց պալատական տիկնոջ շրջազգեստի տակ և կտրուկ փորձեց նրա վրայից հանել վարտիքը: Աղջիկը ամոթից կարմրեց, և փորձելով պաշտպանվել կտրուկ շարժում արեց:

Եվ, օ հրաշք: Ցավը նրան թողեց: Նա ուղղվեց ամբողջ հասակով մեկ: Ավիցենան ձեռքերը շփելով ասաց՝ "Հիանալի է, որ ես կարողացա նրան օգնել":


Նոսսրատ Փեզեշկիանից

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты