Ծնողները կարո՞ղ են շտկել երեխայի խոսքը

Անկասկած, դժվար է գնահատել ծնողների կամ այլ մտերիմ անձանց դերը երեխայի խոսքի զարգացման գործընթացում։ Այժմ բավական շատ գրքեր են լույս տեսել, որոնք կարող են օգնել ծնողներին զարգացնել իրենց երեխաների խոսքը, օրինակ՝ Ա․ Ի․ Մակսակովա, Գ․ Ա․ Տումանովա «Սովորեցրեք խաղալով», Մ․ Ֆ․ Ֆոմիչևա «Երեխաների ճիշտ հնչարտաբերման դաստիարակում», Գ․ Ս․ Շվայկո «Խոսքի զարգացման խաղեր և խաղային վարժություններ»։

Դրական արդյունք ստանալու համար երբեմն բավական է լինում փոքրիկի ուշադրությունը հրավիրել հնչյունների ճիշտ արտաբերությանը։ Այս դպքերում նախապես անհրաժեշտ է արտաբերական վարժությունների միջոցով զարգացնել արտաբերական մկանունքը։ Սակայն եթե Ձեր ջանքերին հակառակ՝ երեխան մեկ ամսվա ընթացքում այդպես էլ չի սովորել ճիշտ արտաբերել հնչյունները, լավ կլինի դիմել մասնագետին։ Արտաբերությունն ուղղելու հետագա փորձերը կարող են խորացնել խնդիրը, օրինակ՝ ամրապնդել երեխայի սխալ արտաբերությունը կամ ընդհանրապես՝ շեղել երեխայի աշխատելու ցանկությունը։

Լավ կլինի առանձնակի ուշադրություն դարձնենք սեփական խոսքին, քանի որ 1- 6 տարեկան երեխաների համար ծնողների խոսքը նմանակման օրինակ է և հիմք հետագա խոսքային զարգացման համար։

Կարևոր է հետևել ստորև ներկայացվող կանոններին՝

  1. Ցանկալի չէ երեխայի հետ խոսել «թոթով» լեզվով կամ աղավաղված հնչարտաբերությամբ՝ նմանակելով երեխայի խոսքը,
  2. Ցանկալի է, որ Ձեր խոսքը միշտ լինի հստակ, բավական սահուն, հուզականորեն արտահայտված, չափավոր տեմպով,
  3. Երեխայի հետ շփվելիս, լավ կլինի չծանրացնել սեփական խոսքը արտաբերության համար դժվար բառերով, անհասկանալի արտահայտություններով։ Արտահայտությունները պետք է լինեն պարզ։ Գրքերի ընթերցանությունից առաջ լավ կլինի ոչ միայն բացատրել երեխային բնագրում հանդիպող նոր, անծանոթ բառերը իրեն հասկանալի ձևով, այլ նաև՝ ցուցադրել այն գործնականում,
  4. Հարկավոր է տալ միայն հստակ հարցեր և չշտապեցնել պատասխանի հարցում,
  5. Երեխային չի կարելի պատժել խոսքում սխալներ թույլ տալու պատճառով, ծաղրել կամ արտահայտված կերպով ուղղել։ Օգտակար է երեխաների համար կարդալ բանաստեղծային բնագրեր, որոնք համապատասխան են նրա տարիքին։ Շատ կարևոր է զարգացնել լսողական ուշադրությունը, արտաբերական ապարատի շարժողունակությունը, ձեռքի դաստակի նուրբ շարժողունակությունը։
Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты